«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 15-ի որոշումներով Ազգային անվտանգության ծառայության երեք տեղակալները՝ Արամ Հակոբյանը, Սամվել Հայրապետյանը, Եսաի Մկրտչյանը, վերանշանակվել են իրենց պաշտոններում։
Հայտնաբերվել են հանցավոր կազմակերպության անդամաներին պատկանող համակարգչային տեխնիկա և բջջային հեռախոսներ, որոնց հատուկ կահավորանքը պետք է չեզոքացներ իրենց ինքնության բացահայտման ռիսկը:
2025թ. հունիսի 20-ին Կառավարությունը որոշել է Արմավիրի մարզի Վաղարշապատ և Խոյ համայնքները միավորել և արտահերթ ընտրություններ նշանակել։
Վճարովի բովանդակություն. առաջին Wendy’s ռեստորանը Հայաստանում նախատեսվում է բացել Երևանում՝ քաղաքի կենտրոնում։
Գոհար Սարգսյանի կարճամետրաժ վավերագրական ֆիլմը՝ «Դորայի դեղին կոշիկները», պատմում է այս պարզ կենցաղային սովորության ավելի խորը պատճառների մասին։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց արցախյան շփման գծի ողջ երկայնքով։ Հարձակումը տարբեր հատվածներում սկսվեց գրեթե միաժամանակ՝ ժամը 13:00-13:15-ն ընկած հատվածում։
Գեղարքունիքի մարզում Team ընկերությունների խումբը կառուցել և շահագործման է հանձնել 16 մլն. ԿՎՏ տարեկան արտադրանքով արևային կայան։ Նման հզորությամբ կայանը համարժեք է 7000-ից 10000 բնակչով քաղաքի էլեկտրաէներգիայի տարեկան միջին ծախսին։
Համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի տղամարդ շանը կապած մեքենային վարում՝ կենդանու նկատմամբ ցուցաբերելով դաժան վերաբերմունք։ Բյուրեղավանի 62-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանություն։
Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել:
«Համոզված եմ, որ ինքնաբավ և զարգացող համայնքներ ունենալու համար պետության և համայնքների միջև անհրաժեշտ է ձևավորել գործընկերային հարաբերություններ». Տիգրան Ավինյան
Հուլիսի 15-ին և 18-20-ին կեսօրից հետո, 16-17-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 15-17-ին առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։
Դպրոցի տնօրենը 2021-ից մինչև 2023 թթ. ընթացքում, դպրոցի հաշվապահին պարբերաբար հանձնարարել է իր և նույն դպրոցում աշխատող մոր անվամբ ՊՈԱԿ-ի ֆինանսական միջոցներից հաշվեգրել ավել գումարներ։ Արդյունքում՝ դպրոցի տնօրենի կողմից հափշտակվել է 8 մլն ՀՀ դրամ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այդ մասին հայտարարել է այն բանից հետո, երբ Թրամփը դարձյալ ընդգծել է, որ դժգոհ է Ռուսաստանից, իսկ կողմերը պետք է վաղուց համաձայնագիր կնքեին ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի մասին:
2001-2024 թթ. ընկերությունը կոչվում էր «Վարդանի զարթոնքը» եւ փոխկապակցված էր բնապահպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է այդ երկրի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոյի հետ և առաջարկել նրան ղեկավարել կառավարությունը:
Նոր Հաճնի կամրջի երթևեկամասի դեֆորմացիոն կարերի նորոգման նպատակով հուլիսի 16-ից ժամանակավորապես կդադարեցվի կամրջով երթևեկությունը։
Հուլիսի 15-ին ժամը 10:00-22:00 կդադարեցվի Կիլիկիա Թաղ., Իսակովի 2, 4, 6 համարի շենքերի, Ծիծեռնակաբերդի Խճ. ջրամատակարարումը: 09:20-14:00` Ոսկետափ, Արալեզ գյուղերի ջրամատակարարումը։ 09:45-14:00` Արարատ Ոկֆ Բանավան, Արարատյան Զանգվածի ջրամատակարարուը։
Մասիս քաղաքի Երևանյան փողոցում բախվել են «VAZ» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները. «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղում մահացել է։ «Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
Սարյան փողոցում սահմանել միակողմ երթևեկություն, որը սկիզբ կառնի Մաշտոցի պողոտայից մինչև Բաղրամյան պողոտա ՝ ընդգրկելով Սարյան փողոցը, ինչպես նաև Մոսկովյան փողոցի մի հատվածը։