Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ժամանակ։ Ի թիվս այլ հարցերի Փաշինյանը հայտարարել է, որ Իլհամ Ալիևի հետ միասին որոշել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում:
Համաձայնագրով երկիրը պարտավորվում է ապահովել համաժողովի անցկացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները, անվտանգությունն ու կազմակերպչական աջակցությունը։
5 տարի առաջ այս օրը Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Արցախի և ՀՀ դեմ։
Երեւան-Կապան-Երեւան թռիչքները առժամանակ դադարեցվել են «ՆովԷյր» ավիաընկերության միակ ինքնաթիռի՝ տեխսպասարկման մեջ գտնվելու հետեւանքով:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 27-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, սեպտեմբերի 28-29-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության միջև քաղաքական խորհրդակցությունների մասին» փոխըմբռնման հուշագիր: Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։
2024 թվականի փետրվարի 15-ին հաշտության համաձայնություն է կնքվել Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի և նրան փոխկապակցված անձանց հետ:
Ձերբակալվածին պատկանող շինությունում հայտնաբերվել են հանցագործության կատարման պահին օգտագործված դիմակը, ձեռնոցները, կոշիկները, բաճկոնը, գիշերային տեսանելիության սարքը, որոնք վերջինս փորձել է այրման եղանակով ոչնչացնել:
«Ապարանի» պոմպակայանում իրականացվող պլանային աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10։00-22։00-ն, կդադարեցվի մի շարք տարածքների ջրամատակարարումը։