Դատարանն արձանագրել է, որ սակագների հաշվարկները չեն հիմնվել ծառայության իրական ծավալի և վճարողների տվյալների վրա և չեն համապատասխանել օրենսդրության պահանջներին։
Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է Կառավարության բողոքը՝ արձանագրելով, որ 2020թ. ռազմական դրության պայմաններում հավաքների ազատության և իշխանությունների նկատմամբ քննադատության համատարած արգելքը եղել է ոչ իրավաչափ և չհիմնավորված։
Հուշագիրը վավերացրին ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը։
«Նեսթլե» ընկերությունն է տեղեկացրել, որ հիշատակված խմբաքանակների արտադրանքը ընկերության դիստրիբյուտորական ցանցի միջոցով Հայաստան չի մատակարարվել։
Մտքեր են փոխանակվել մշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության, ինչպես նաև միջմշակութային երկխոսության, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում երիտասարդության ներգրավվածության խթանման հարցերի շուրջ:
Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:
Անդրադարձ է կատարվել 2024, 2025 և 2026 թվականների կապիտալ ներդրումների համատեղ ծրագրերին, որոնց համատեքստում շեշտվել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի, Երևանի քաղաքապետարանի և մյուս համայնքապետարանների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը։
Դեկտեմբերի 15-ին Բրյուսելում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ գործընկերների հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափի շրջանակներում անցկացվող հանդիպմանը։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը և Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման Ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին դեկտեմբերի 15-ին ԿԸՀ-ում ստորագրել են համագործակցության հուշագիր՝ ազդարարելով ARTEMIS նախագծի մեկնարկի մասին։
Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի 16-ին ժամը 10:00-ից մինչև դեկտեմբերի 17-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Արտաշատ քաղաքի, Ոստան և Շահումյան գյուղերի ջրամատակարարումը:
Դեկտեմբերի 12-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։
Օրենքի նախագծով առաջարկվում է 2026 թվականի ընթացքում հնարավորություն տալ էլեկտրական շարժիչով մեքենաներ ներմուծել առանց ԱԱՀ-ի: Նախագծի ընդունումը կխթանի երկրում էլեկտրական շարժիչով տմ-ների ձեռքբերմանն ու շահագործմանը։
Դեկտեմբերի 15-ի ցերեկը, 17-ի ցերեկը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 16-ին, 17-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։
Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա:
Ազգային ժողովում ընթանում է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որին մասնակցում է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Ազգային ժողովում ընթանում է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որին մասնակցում է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։
Պլանային աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի 16-ին ժամը 10։00-ից մինչև դեկտեմբերի 17-ը ժամը 10։00-ն կդադարեցվի Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեների ջրամատակարարումը։
Դեկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում՝ մասնակցելու ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։
Պատերազմի վտանգն առաջանում է այն ժամանակ, երբ իշխանությունը, ելնելով քաղաքական նպատակահարմարությունից, պարտությունը փորձում է փաթեթավորել «խաղաղության» փայլաթղթով և լռեցնել բոլոր նրանց, ովքեր հրաժարվում են մասնակցել այդ խաբեությանը։ Ս. Բաբայան
Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է գործակարգավարական խորհրդակցություն, որին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։
ժամը 9։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում բուք և մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր։