Արմեն Մարտիրոսյանը 2009-ի հոկտեմբերից Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն է: Մինչ այդ նա եղել է վարչապետի խորհրդական, «Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրեն, ԱԺ պատգամավոր, արտգործնախարարի տեղակալ, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ եւ այլն:
Ըստ գույքի ու եկամուտների հայտարարագրի` 2011թ. նրա եկամուտը գոյացել է 22 հազար 574 դոլար աշխատավարձից, 26 միլիոն 136 դրամ երկու անշարժ գույքի վարձակալությունից ստացած վճարից, 175 հազար դոլար եւ 95 հազար եվրո նվիրատվություններից:
2010թ.-ից Իրաքում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը «ԲԱՄՕ» շինարարական ընկերության հիմնադիր եւ նախագահ Մուրադ Մուրադյանն է: Իհարկե, այժմ ընկերության ղեկավարությամբ նա չի զբաղվում, սակայն, լինելով դեսպան, շարունակում է «բիզնեսմենին վայել» եկամուտներ...
Նա ունի 40 հազար եվրոյի հանձնված փոխառություն: Շատ հնարավոր է, որ կինը հենց ամուսնուն է փոխառություն տվել, քանի որ նույնքան գումար փոխառություն ստացել է դեսպան Սհոյանը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը` Արմեն Սարգսյանը, 2008 թ.-ից Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանն է (համատեղության կարգով Հայաստանի Հանրապետության դեսպան Վիետնամի Սոցիալիստական, Կորեայի եւ Սինգապուրի...
Անդրանիկ Մանուկյանը 2010թ. ապրիլի 26-ից զբաղեցնում է Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը: Մինչ այդ եղել է տրանսպորտի եւ կապի նախարար, ապա ՀՀ նախագահի խորհրդական: