«Եվրո-2024»-ի խմբային փուլի առաջին տուրում Նիդերլանդների հավաքականը 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ Լեհաստանի ընտրանու նկատմամբ։
Գերմանիայում ընթացող «Եվրո-2024»-ում ավարտվեց խաղային երկրորդ օրը: Օրվա վերջին խաղում Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայի հավաքականը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ:
Ֆուտբոլի Եվրոպայի 2024թ. առաջնության խմբային փուլի առաջին տուրում Իսպանիայի հավաքականը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Խորվաթիայի ընտրանու նկատմամբ: Հանդիպումը տեղի ունեցավ Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում:
«Եվրո-2024»-ի խմբային փուլի առաջին տուրում Շվեյցարիայի հավաքականը 3:1 հաշվով հաղթանակ տարավ Հունգարիայի ընտրանու նկատմամբ: Հանդիպումը կայացավ Քյոլնի մարզադաշտում:
Գերմանիայում մեկնարկեց ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը։ Մրցաշարի բացման խաղում հյուրընկալող երկրի՝ Գերմանիայի հավաքականը 5։1 հաշվով ջախջախեց Շոտլանդիայի ընտրանուն։
Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի վերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտություն կրեց Խորվաթիայի ընտրանուց։ Հանդիպումը տեղի ունեցավ Զագրեբի «Մաքսիմիր» մարզադաշտում։
Այսօր՝ Երեւանի ժամանակով 23:45-ին, Զագրեբում կմեկնարկի «Եվրո-2024»-ի ընտրական փուլի վերջին տուրի Խորվաթիա-Հայաստան հանդիպումը: Թիմերն ընդգրկված են ընտրական 4-րդ խմբում, որտեղ նրանց մրցակիցներն են նաեւ Ուելսը, Թուրքիան, Լատվիան:
Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլում Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց նախավերջին՝ 7-րդ հանդիպումը և 1։1 հաշվով ոչ-ոքի խաղաց Ուելսի ընտրանու հետ։ Հանդիպումը տեղի ունեցավ Երևանի Հանրապետական մարզադաշտում։
Այսօր՝ 18:00-ին, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի «Եվրո-2024»-ի ընտրական փուլի Հայաստան-Ուելս հանդիպումը: