Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, խոսեց վերապատրաստման դասընթացների կարևորության և դրանց արդյունավետության մասին։
Զրուցակիցները կարևորել են ծրագրի շարունակականության ապահովումը և համագործակցության նոր ուղղությունների զարգացումը:
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը։
Ադրբեջանը ժխտել է հայ ռազմագերիների նկատմամբ Ժնևի կոնվենցիաներին համապատասխան վերաբերմունք չցուցաբերելու մասին պնդումները։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել բազմակողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ։ Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը:
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին երկու երկրների փորձագիտական խմբերն սկսել են կոորդինատների ճշգրտման գործընթացը՝ հիմնվելով տեղանքում գեոդեզիական չափումների վրա։
Ցուցարարների դեմ ուժ կիրառելիս ոստիկանության համար սովորական գործելաոճ է դարձել տեղում մասնագիտական պարտականություններ կատարող ԶԼՄ-ների աշխատակիցներին թիրախավորելը, նրանց վրա հարձակվելն ու բռնություն գործադրելը։
Առողջապահության նախկին փոխնախարարի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում՝պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքովը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Կա ավելի քան 100 տելեգրամյան ալիք, որոնք կրիպտոակտիվների շրջանառության արդյունքում զբաղվում են ոչ միայն կիբեռհանցագործություններով, այլև հարկ-տուրքերից խուսափելով, թմրաշրջանառության տարածմամբ, փողերի լվացմամբ:
«Այս հաջողված համատեղ գործողությունն ի ցույց է դնում ԱՄՆ և ՀՀ իրավապահների արդյունավետ գործընկերությունը»,- նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ։
Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ, բայց Նյու Դելին նաև հոգ է տանում իր պաշտպանական-արդյունաբերական արտադրանքի արտահանման խթանման մասին: Այդ մասին հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը։
Մոսկվան ցավում է, որ Երևանը շարունակում է «անհիմն» հրապարակային քննադատություն թույլ տալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հասցեին: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Վալան պրոֆ» ՍՊԸ ներմուծվող հումքը կօգտագործի մետաղապլաստե, ալյումինե դռների և պատուհանների, ինչպես նաև կահույքի արտադրության համար։
Արդյունքում կապահովվեն պայմաններ՝ թանգարանների տոմսերի վաճառքի թվայնացման համար:
Նախատեսվում է զորակոչի շրջանակներում ԶՈՒ համալրման ժամկետը սահմանել 2024 թ. հունիսի 24-ից մինչև հուլիսի 31-ը։
Իրականացվել են հետևյալ հիմնանորոգման աշխատանքները՝ Ծղուկից դեպի Սառնակունք և Սպանդարյան տանող ավտոճանապարհի 7.468 կմ հատված և այլն։
Երևան քաղաքում ապրիլի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Mobile Centre-ը պետական բյուջե է վճարել 19.9 մլրդ դրամի հարկեր։ Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ ընկերության հարկերն աճել են 3.7 անգամ։
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ արտաքին գնահատման մեխանիզմով հնարավոր կլինի վերահսկել դպրոցներում գնահատման համակարգը։
Քիչ չեն դեպքերը, երբ դատական նիստերը հետաձգվում են դահլիճի բացակայության պատճառով։
Դավթաշեն 4-րդ թաղամաս 49 շենքում 6 օր է ջուր չկա։ 11-րդ հարկի բնակիչ Նեկտար Հարությունյանը դիմել է «Հետքի» խմբագրություն և պատմել, որ նախորդ 6 ամիսներին շենքում ջրի ճնշումը ցածր է եղել, իսկ վերջին 6 օրերին շենքն առհասարակ ջուր չունի։
Նիստի օրակարգում մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումն է։
Իսկ Արման Պետրոսյանը կալամավորվել է 1 ամսով: Նրան մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում խուլիգանության կատարման հատկանիշներով:
Փակուղային իրավիճակներում վճռականությամբ, նախաձեռնողականությամբ ճեղքել ենք դիմացի՝ անանցանելի թվացող պատը: Եթե մասշտաբը մեծացնենք, պետության կենսունակության համար ևս աշխատում է նույն բանաձևը՝ պայքարել. ոչ մի րոպե չհուսահատվել ու չդադարել պայքարել։
Մեկնարկել է կառավարության 2024 թվականի ապրիլի 25-ի նիստը:
2024 թվականի ապրիլի 24-ին «Ford Tranzit» մակնիշի, «BMW X5» մակնիշի և «Mersedes Benz» մակնիշի ավտոմեքենաներով Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհի՝ Մասիս համայնքի վարչական տարածքի հատվածի երթևեկելի գոտիներ են տեղափոխել և կուտակել բազմաթիվ անվադողեր։
Որոշում են կայացնում մարդիկ, որոնք պարզապես կողքից հետևում են իրադարձություններին, չեն խորանում, ոլորտի մասնակիցների ու ռեալ աշխատող մարդկանց կարծիքը չեն հարցնում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Պաշտպանն անդրադարձել է ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակին։