«Մենք տևական ժամանակ բացառությամբ պատժամիջոցների, ոչինչ չենք արել»,- լրագրողներին ասաց Ներսես Պողոսյանի պաշտպաններից Արայիկ Պապիկյանը:
Այսօր շուրջ 7 անգամ ընդմիջվել է նիստը՝ 15 րոպեից մինչև 1 ժամ տևողությամբ: Ընդմիջումների պատճառները հիմնականում երկուսն են՝ սանկցիաների կիրառումը ոտքի չկանգնող ամբաստանյալների նկատմամբ և նրանց փաստաբաններին պատասխանատվության ենթարկելու մասին որոշումներ...
Ժամկետային զինծառայությունից խուսափելու համար հետախուզվում է Հայաստանի 10.741 քաղաքացի: Սա այն դեպքում, երբ հետախուզվողների թիվը, 2017-ի հունվարի 1-ի դրությամբ, 12.698-ն է, ըստ Գլխավոր դատախազության` ԱԺ ներկայացրած ամենամյա հաղորդման:
Փաստաբանն առաջարկ արեց վարչակազմին՝ դատավորները՝ դատախազների հետ, նստեն մի սենյակում և գրեն դատավճիռները:
Խոշտանգողները Հայաստանում գրեթե միշտ անպատիժ են մնում: Այդ մասին վկայում են վիճակագրական թվերը: Ճիշտ է, ՀՔԾ-ում քրեական գործեր են հարուցվում, բայց, որպես կանոն, կարճվում են նախաքննական փուլում, հիմնականում՝ հանցակազմի բացակայության հիմքով: Վերջին...
Մինչև անցյալ տարի կալանավորների ու դատապարտյալների թիվը չէր հատել 4000 անձի սահմանը: Սակայն ազատազրկվածների թիվը կտրուկ ավելացել է այս տարվա 5 ամիսներին՝ մոտենալով 5000-ին:
Պետությունը հարկատուների բազմամիլիոնանոց միջոցներով գնում է ահռելի քանակությամբ սնունդ ու հագուստ, բայց նույն սնունդն ու հագուստը բանտ են հասցնում ազատազրկվածների հարազատները։
Թե որքան ժամանակ է շուրջօրյա ջուր մատակարարվում Նուբարաշենում հարցին, Մուրադ Սարգսյանը պատասխանեց՝ տարիներ շարունակ:
Կալանավորներից մեկն անգամ կշռել էր հացը՝ 500 գրամ նախկին 650-ի փոխարեն:
Ազատազրկման վայրերում առողջությունը կորցնելու նախադրյալներ կան: Մեծ ճիգեր են անհրաժեշտ հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում առողջությունը պահպանելու համար. ոչ բավարար պայմաններ ու սնունդ, ոչ բավարար բուժսպասարկում ու գերբնակեցում:
«Մատաղիսի» գործով խոշտանգումների վերաբերյալ 12 տարի անց քննություն կկատարվի: Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել է «Մատաղիսի» գործով դատապարտված,...
Արձագանքելով մեր հրապարակմանը`Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հունիսի 12-ին այցելել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, տեղում ծանոթացել հանգամանքներին: Այցի ընթացքում կազմակերպվել է Արթուր Մելիքյանի տեղափոխումը...
«Ժիրայր Սեֆիլյանի և այլոց» գործով դատական երկրորդ նիստն այսօր դարձյալ սկսվեց ավելի քան 30 րոպե ուշացումով: 7 ամբաստանյալներից շատերը դարձյալ ոտքի չկանգնեցին «Ոտքի´, դատարանն է գալիս» արտահայտությունից հետո:
«Մատաղիսի» հայտնի գործով արդարացված երեք նախկին զինվորներից Արայիկ Զալյանը, ով այսօր փաստաբան ու իրավապաշտպան է, շարունակում է պայքարել, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն իրեն խոշտանգողները:
Արմեն Կոտոլյանը ՀՀ քաղաքացի է, մասնագիտությամբ՝ ծրագրավորող: Ցանկանում է տեղեկանալ, թե իր՝ որպես հարկատուի, տրամադրած միջոցներն ինչպես են ծախսվում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում: Մասնավորապես, մեկ տարվա ընթացքում որքան գումար է ծախսել...
«Հետքը» ահազանգ է ստացել Վրաստանից. զանգահարել էր Վրաստանի քաղաքացի Նոնա Թոլորիանին՝ անհանգստանալով եղբոր՝ Զվիադ Թոլորիանիի առողջությամբ, բարձրացնում էր նաև եղբորը հայրենիք տեղափոխելու հարցը:
«Հետքը» ահազանգ է ստացել «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալ, 19-ամյա Արթուր Մելիքյանից: Նա նշեց, որ ցավեր ունի, 16 օր առաջ օտար իր է կուլ տվել, բժշկի կարիք ունի, իսկ իրեն չեն տեղափոխում հիվանդանոց: Ասաց, որ ցանկանում է այլ քրեակատարողական հիմնարկ...
2014 թ. հոկտեմբերի 29-ին Շիրակշին բանավան 227/106 տնակում Գյումրիի 25-ամյա բնակիչ Արտյոմ Ադանալյանի սպանությունից երկուսուկես տարի է անցել, սակայն սպանության գործիքը մինչ օրս հայտնաբերված չէ:
Դատապարտյալներն ու կալանավորները, իրավապաշտպաններն ու ՔԿՀ-ներում հասարակական դիտորդական խմբի անդամները վկայում են՝ քրեակատարողական հիմնարկների ճաշացանկը հիմնականում կրկնվող է:
Ըստ փաստաբանի` ՔԿՀ-ում մոր հետ տեսակցության արգելքը պատճառաբանել են, թե չի ներկայացրել տղայի ծննդյան վկայականը, որով կհավաստվեր` Արմենն իր որդին է:
Որոշ ՔԿՀ-ներում ավելի հեշտ է հացի խմորից ծաղիկ ու թզբեհ ստանալ, քան ուտել:
Դատարանի ապակեպատ դահլիճում հանրությունը վանկարկումներով ու ծափերով դիմավորեց Ժիրայր Սեֆիլյանին, Գևորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին և մյուսներին:
Հիշում եմ՝ տարվա մեջ մի 2-3 օր խնձոր են տվել, 2-3 օր ձմերուկ, հա՛, մի անգամ էլ՝ նուռ:
Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` խուզարկությունը չի կարող կատարվել առանց դատարանի որոշման:
Երկու մեղադրյալների շահերը ներկայացնող փաստաբաններից տեղեկացանք, որ մեղադրական եզրակացությունը հաստատվել է Գլխավոր դատախազության կողմից: Մեղադրանքն էլ դատարանում պաշտպանելու է Գլխավոր դատախազությունը:
Ինչպես և առաջին ատյանի դատարանի որոշումից հետո, այսօր էլ լիբանանահայ Ժակ Բաքարեջյանը չի շտապում հաղթանակ համարել Վերաքննիչ դատարանի որոշումը:
«Իմ տղային վեր են ածել բիզնեսի: Արթուրի անունը շահարկվում է, ինչ-որ գումարներ են հավաքում ոմանք, հաշվեհամարներ են բացում»,- «Հետքին» ահազանգեց «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մայրը՝ տիկին Դոնարան:
Բանակի սպա, լեյտենանտ Արամ Աղայանը կշարունակի մնալ ազատազրկման վայրում: Այսօր Վերաքննիչ դատարանը ուժի մեջ թողեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մեղադրական դատավճիռը` մերժելով Արամի փաստաբան Արայիկ Պապիկյանի բողոքը:
«Մոտ 20 քառակուսի մետր տարածքում 2 հարկով 12 մահճակալ կար: Խուցը մշտապես լեփլեցուն էր` միջինը 18 կալանավոր...մահճակալները բոլորին չէր հասնում և մեծ մասամբ քնում կամ հանգստանում էին հերթով:
«Ես ներկա եմ եղել, և դատավորը իմ ներկայությամբ պահանջել է քննիչից և դատախազից ներկայացնել գործի նյութերը դատարան»:
Արզումանյանների ընտանիքը 12 տարի պայքարում է, որպեսզի վերականգնի սեփականության իրավունքը: Այսօր նրանք կանգնած են վտարման վտանգի առջև: Տարիներ առաջ են պարզել, որ իրենց տունը մի քանի անգամ ձեռքից ձեռք է անցել, վերավաճառվել:
Մհեր Ղալեչյան-Գայանե Խաչատրյան լրագրողական ամուսնական զույգը վերջին տարիներին ստիպված է դատական ատյաններում ու պետական այլ մարմիններում պայքարել իր խախտված իրավունքների վերականգնման համար: Կռվախնձոր է դարձել Աղբյուր Սերոբի փողոցում գտնվող...
24 տարի առաջ ազատազրկված նախկին զինծառայող, 2-րդ կարգի հաշմանդամ, ցմահ դատապարտյալ Վահագն Մարուքյանը չի ներկայացվի պայմանական ազատման: Նրա ներկայացուցիչ Ռոբերտ Ռևազյանի բողոքն այսօր մերժեց Վերաքննիչ դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մարտի 14-ին կոմունիկացնել է 2010թ-ի հուլիսին, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպանություն գործած, վաշտի հրամանատար, լեյտենանտ Արտակ Նազարյան գործը։ ՄԻԵԴ-ը դիմել է ՀՀ կառավարությանը՝ տալով 16 շաբաթ ժամանակ: Այս...
Դպրոցների ու մանկապարտեզների 30 տնօրեններ զրպարտության հայցով դիմել են դատարան: Պատասխանողը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն է և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Բոլոր տնօրենների պահանջը նույնն է՝ ներողություն և 2 միլիոնական դրամ (ընդհանուր՝...
Փաստաբան Արայիկ Պապիկյանի կարծիքով, «ցավոք այնպիսի զգացողություն է, որ կալանավորվածը ոչ թե անձ է, այլ ապրանք, հնարավոր եկամտի աղբյուր: Անձինք որքան երկար ու որքան շատ լինեն, ոչ օրինական եկամուտները ավելի շատ կլինեն»:
Վերաքննիչ դատարանն արդեն իսկ մերժել է բողոքը: Պաշտպանները վճռաբեկ բողոք են պատրաստվում ներկայացնել՝ կալանքը վերացնելու և գրավի թույլատրելիության մասով:
«Խնդրում ու պահանջում եմ ապահովել իմ ներկայությունը դատարանում՝ անտեսելով անգամ իմ առողջական վիճակը: Առանց իմ մասնակցության նիստ չգումարել», - այս մասին Վերաքննիչ դատարանին դիմում էր ներկայացրել 19 տարեկանից 24 տարի ազատազրկման վայրում գտնվող...
Հոր մահվան առեղծվածը պարզելու համար իրավաբանի մասնագիտությունն ընտրած Գայանե Հովհանյանը փնտրում է քրեական գործերից մեկի գտնվելու վայրը, սակայն դեռ ապարդյուն:
ՀՔԾ-ում դեռ քննարկվում է «Իրազեկ քաղաքացների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի՝ հանցագործության մասին հաղորդումը. այս մասին մեզ տեղեկացրեց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
Եթե քաղաքացուն բերման են ենթարկել ոստիկանություն, ապա նա կարող է դիմել «Փաստաբանական շտապօգնություն»: Երևանում արդեն չորս ամիս է՝ գործում է «Փաստաբանական շտապօգնություն» ծառայությունը: Գաղափարի հեղինակը երիտասարդ փաստաբան, «Ղազարյան և գործընկերներ»...
«Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան գործով քննիչների, դատավորների, ՔԿՀ-ների պաշտոնյաների, վերահսկող դատախազի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի: Երեկ Արթուր Սարգսյանի իրավահաջորդի ներկայացուցիչները ստացել են քրեական գործի հարուցումը մերժելու...
Ամբողջ Հայաստանում օրենքները վերջապես ստեղծվում են պետական պաշտոնյաների ճաշակով։ Դրսից դա թելադրվում է, և իրենք էլ դա կատարում են։
Արթուր Սարգսյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանը և Դավիթ Գյուրջյանը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
«Ես ներկայացված բողոքին կողմ եմ, որպեսզի Արամ Աղայանը արդարացվի»,- Վերաքննիչ դատարանում այսօր հայտարարեց գործով տուժող ճանաչված զինվոր Ռուդիկ Գրիգորյանը: Նա միացավ Արամ Աղայանի ու նրա պաշտպան Արայիկ Պապիկյանի վերաքննիչ բողոքին:
«Գրավոր որևէ միջնորդություն` փորձաքննության կատարումը հետաձգելու մասին չի ստացվել»,- պատասխանելով Արթուր Սարգսյանի դիահերձումը հետաձգելու վերաբերյալ հրապարակմանը՝ արձագանքել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Թեպետ այսօր Արթուր Սարգսյանի դիահերձումը հետաձգելու մասին միջնորդություն էր ներկայացվել փաստաբաններ Տիգրան Եգորյանի և Դավիթ Գյուրջյանի կողմից, այդուհանդերձ այս պահին դիահերձումը սկսված է:
Ըստ Տիգրան Եգորյանի` միջնորդության բավարարումն ինքնին ենթադրում է պետության դրական պարտավորության ստանձնում: «Եվ այդ բեռը չի կարող դրվել Արթուր Սարգսյանի հարազատների կամ իրավահաջորդի ներկայացուցիչների վրա:
Քիչ առաջ «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է Արթուր Սարգսյանը, որը 2016թ-ի հուլիսյան իրադարձություններից հետո հայտնի էր «հաց բերող» անունով: