Ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, քանի որ դրա իրականացման արդյունքում կապահովվի Շիրակի մարզում Ախուրյան գետի սահմանափակ ջրային ռեսուրսների կայուն օգտագործումը։
Կապսի կիսակառույց ջրամբարը Շիրակի մարզում է` Ախուրյանի գետահովտում: Առաջին փուլով նախատեսվում է կառուցել ընդհանուր 25 մլն. մ3 ծավալով ջրամբար՝ հետագայում այն հասցնելով 60 մլն. մ3-ի։
Խորհրդային տարիներին նախագծված Կապսի ջրամբարի շինարարության մեկնարկը տրվեց 1985թ-ին: 1988-ի դեկտեմբերյան աղետից հետո շինաշխատանքների տեմպերը դանդաղեցին, իսկ 1993թ-ին ընդհանրապես կասեցվեցին: