Այս տարի «Ոսկե ծիրան» փառատոնի ֆիլմերի մուտքի տոմսը թանկացել է՝ 300-ի փոխարեն տոմսի արժեքը լինելու է 500 դրամ, ինչը փառատոնի տնօրենը պատճառաբանեց այն հանգամանքով, որ «Մոսկվա» կինոթատրոնը նորացրել է իր տեխնիկան եւ ծախսերը փակելու խնդիր ունի:
«Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի կարևորագույն հյուրերից մեկը հանրահայտ հունգարացի ռեժիսոր Բելա Տարն է: Քննադատները նրան հաճախ համեմատում են Տարկովսկու, Անտոնիոնիի, Անգելոպուլոսի հետ, իսկ կինոգետները համարում են իրական, ճշմարտացի «ֆանտազյոր»:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի երևանյան պրեմիերաների շարքում հայտնի թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանը կներկայացնի իր Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր «Մի անգամ Անատոլիայում» ֆիլմը:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը այս տարի կներկայացնի հանրահայտ, անկրկնելի, պրովոկացիոն, զարմանալի ռեժիսորի՝ Լարս Ֆոն Տրիերի «Մելանխոլիա» ֆիլմը:
Բրիտանական խորհուրդը շարունակում է համագործակցությունը «Ոսկե ծիրան» 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի հետ:
Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ» մրցանակին արժանացած իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Նադեր եվ Սիմին, ամուսնալուծություն» ֆիլմը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցույթում է:
Երկար բանակցություններից հետո «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը այս տարի երևանյան պրեմիերաների շարքում ներկայացնում է հռչակավոր ռեժիսոր Տերենս Մալիկի «Կենաց ծառ» ֆիլմը:
«Էկրանից տեսնում ենք մի պատկեր, որի ետեւում որեւէ էսթետիկա չկա, որտեղ չի աշխատում ոչ կինոդրամատուրգիան, ոչ գրական դրամատուրգիան, ոչ պատմությունն է զարգանում, ոչ պատկերն է զարգանում»,- ասել է Գագիկ Ղազարէն` խոսելով հայ երիտասարդ ռեժիսորների մասին:
Փառատոնը կբացի աշխարհահռչակ ռեժիսոր Աբաս Քիառոսթամիի 2010 թվականի Կաննի փառատոնի մրցանակակիր «Վավերացված պատճեն» ֆիլմը: