Մեկ տարվա դատական քաշքշուկի ընթացքում իր կրած նյութական վնասը փոխհատուցելու պահանջով «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը մարտի 10-ին դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան:
2005թ. փետրվարի 10-ի իր որոշմամբ Վճռաբեկ դատարանը երկրորդ անգամ բավարարեց «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության նախագահ Էդիկ Բաղդասարյանի պահանջը` անվավեր ճանաչել քաղաքապետ Երվանդ Զախարյանի` տեղեկություններ չտրամադրելու անգործությունը:
«Հետաքննող լրագրողների»` Երեւանի քաղաքապետարանից փաստաթղթեր ստանալու ոդիսականն արդեն ծանոթ է մեր ընթերցողներին: 2003 թվականից սկսած` կազմակերպությունը քաղաքապետ Երվանդ Զախարյանից պահանջում է Ազգային օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի հանրային...
Դեկտեմբերի 1-ին ՀՀ վերաքննիչ դատարանը նոր կազմով` Վարդան Ավանեսյանի նախագահությամբ, քննեց «Հետաքննող լրագրողներ»-ի հայցն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի:
Օգոստոսի 10-ին ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում կսկսվի «Հետաքննող լրագրողներն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի» գործի քննությունը:
Հունիսի 9-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում սկսվեց «Հետաքննող լրագրողներն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի» գործի քննությունը:
Հունիսի 9-ին ժամը 11:00-ին Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ համայնքի առաջին ատյանի դատարանում դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ կլսվի «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ Էդիկ Բաղդասարյանի հայցը Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի անգործությունը...