Նույնիսկ ամենավառ երեւակայողն էլ չի կարող պատկերացնել, թե դատավորի կնոջ դրամական միջոցներն ինչպես են մեկ տարվա ընթացքում ավելացել 64 մլն դրամով, երբ նրա տարվա եկամուտը 30 մլն է եղել: Հավանաբար սա «դատավարական գաղտնիք» է եւ հարկ չեն համարել հայտարարագրել:
Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Զախարյանը այդ պաշտոնում է 2008թ. հունվարի 1-ից: Չնայած երիտասարդ տարիքին՝ նա Հայաստանի ամենահարուստ դատավորն է:
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանը մամուլի ուշադրության կենտրոնում քիչ է հայտնվել: Հավանաբար ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, որ նա եւ իր կինը բավականին շատ գումար ունեն:
2011 թվականի սկզբին Արայիկ Մելքումյանի հաշվին եղել է 80 մլն դրամ եւ 120 հազար դոլար: Տարվա ընթացքում Ա. Մելքումյանը թեեւ ոչ շարժական, ոչ էլ անշարժ գույք կամ հրապարակման ենթակա որեւէ գործարք չի կատարել, սակայն տարեվերջին նրա գումարները պակասել են համապատասխանաբար`...
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով դատավորները, նրանց ամուսինները, իրենց հետ ապրող ծնողներն ու չափահաս զավակները եւս ամեն տարի պարտավոր են ներկայացնել գույքի ու եկամուտի հայտարարագրեր: