«Պահանջում եմ, որ ընտրությունը կատարվի ժողովրդի ձայների հիման վրա, այլ ոչ թե իշխանությունները որոշեն՝ ով պետք է լինի նախագահը: Պայքարում ենք ռեժիմի դեմ, ուզում ենք, պահանջում ենք անսերժ Հայաստան», - հայտարարեց նա:
Դսադուլ անող ուսանողները հասել են Երևանի պետական ագրարային համալսարան: Տեսնելով, որ համալսարանի դուռը փակ չէ` շնորհակալություն հայտնեցին համալսարանի ղեկավարությանը:
Դասադուլ անող ուսանողները, ՀՀ օրհներգը երգելով, շարժվեցին Երևանի պետական ճարտարագիտական համալսարան` կոչ անելով ճանապարհներն անցնել անցումներով, չվիճել ոստիկանների հետ, քանի որ «նրանք պահպանում են մեր անվտանգությունը»:
Այսօր Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքից մեկնարկել է ուսանողների դասադուլի ակցիան: