Խուճապ, անորոշություն արտահանող բիզնեսում. կառավարության հայտարարությունների հակառակ կողմը
Հայ արտահանողների մի մասը, այդ թվում՝ խոշոր ընկերություններ, խուճապի մեջ է։ Ռուսաստանն անորոշ ժամանակով արգելել է ոչ միայն հայկական պտուղ-բանջարեղենի, ծաղիկների, չրերի և այն ապրանքների ներմուծումը, որոնց մասին պաշտոնապես հայտարարվել է, այլև մի շարք այլ ապրանքների զննման գործընթացն այնքան է երկարացրել ու թանկացրել, որ դրանք ՌԴ հասցնելը հայ արտահանողների համար դարձել է վնասաբեր։
«Հետք»-ի տաղավարում հայկական չրեր և պահածոներ արտահանող «Gourmet Lab» բրենդի հիմնադիր Արտյոմ Թադևոսյանը նշում է, որ կառավարության տրամադրած սուբսիդիաները հարցը չեն լուծում։ Հայկական ապրանքները եվրոպական շուկաներում հաստատվելու համար դեռևս երկար ճանապարհ պետք է անցնեն. դա մի գործընթաց է, որը պետք էր սկսել ոչ թե հանկարծակի, այլ դրան տարիներով նախապատրաստվել։
Արտյոմ Թադևոսյանի հետ զրուցել ենք այն մասին, թե ինչ վիճակում են հայտնվել տնտեսվարողները, ինչ պետք է անի կառավարությունը և ինչու հայկական ապրանքները չեն կարողանում արագ դիրքավորվել եվրոպական ու այլ շուկաներում։ Մի կողմից՝ նոր շուկաներ գտնելն է դժվար, մյուս կողմից՝ մեծ է ռուսական շուկայում ունեցած դիրքերը կորցնելու ռիսկը, քանի որ հայկական ապրանքների փոխարեն, ըստ Թադևոսյանի, արագորեն կհայտնվեն թուրքական և ադրբեջանական արտադրանքները։
Մանրամասները՝ տեսանյութում։
Տես նաև՝
- Ռուսաստանի կշիռը մեծանում է, ԵՄ-ինը՝ նվազում. Հայաստանի արտահանման շուկաները
- Ինչու են հայկական ապրանքները Ռուսաստանում դառնում «վտանգավոր»
- Ռուսաստան մատակարարվող հայկական բանջարեղենի ու մրգի մասով ևս խնդիրներ են արձանագրվում
- Ռուսաստանում կասեցվել է ևս 64.5 մլն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը
- Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կարանտինային վերահսկողության ենթակա ամբողջ արտադրանքի ներմուծումը
- «Վտանգավոր» գինին ու կոնյակը, գազի գնի մասին ակնարկները. նոր հայտարարություններ ՌԴ-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել