Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի ամառային հանգիստն առավել հետաքրքրացնելու նպատակով, Ազատության հրապարակում եռափաչ նոր նկարների պատկերումն իրականացվել է «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում:
Ծառայողական քննության արդյունքում՝ ՀՀ ոստիկանության պետի հրամանով ՃՈ տեսուչ Արսեն Սարգսյանին հայտարարվել է պաշտոնին անհամապատասխանության մասին, և նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից ու վերցվել կադրերի ռեզերվ:
«Երևանյան ամառ» ծրագրում ներառված առողջապահական մեկամսյա ակցիայի առաջին կեսի տվյալներն է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը։
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի սեպտեմբերի 1-ը համընկնում է կիրակի օրվա հետ, նոր ուսումնական տարին ՀՀ բոլոր ուսումնական հաստատություններում կմեկնարկի սեպտեմբերի 2-ից:
15-ամյա Հենրիկ Համբարձումյանին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ճանաչում էին բոլորն, ովքեր վաղ առավոտյան շտապում էին գործի ոտքով կամ ավտոմեքենայով: Նա ամեն առավոտ, դեռ լույսը չբացված, տատիկի ու մայրիկի հետ մաքրում էր Երևանյան փողոցները, որ կարողանար...
«Սպասումից վեր. պատմություններ թուրք-հայկական սահմանից» ցուցահանդեսը կկայանա Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) օգոստոսի 27-ից սեպտեմբերի 7-ը:
«Ատ-մետալսը» ընթացիկ տարում մտադիր է բացել 75, հաջորդ տարի` 105 աշխատատեղ: Ամսական միջին աշխատավարձը կհասնի 270 հազար դրամի:
Բժիշկները խորհուրդ տվեցին արտասահմանյան, հատկապես չինական արտադրության խնամքի և կոսմետիկ միջոցներ գնելիս հետևել, որպեսզի տուփի վրա առկա լինի ստանդարտի նշանը:
Կատարվելու է մոտ 660 մլն դրամի ներդրում, որից հետո հնարավոր կլինի տարեկան արտադրել շուրջ 700 մլն դրամի արտադրանք, որի գերակշիռ մասը կարտահանվի Վրաստան, Ռուսաստան և Արաբական Միացյալ Էմիրություններ:
Կառավարությունը 2013թ. սեպտեմբերի 6-ից մինչև 15-ը Ֆրանսիայի Նիցցա քաղաքում անցկացվելիք ֆրանկոֆոնյան խաղերին մասնակցելու նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանն այսօր որոշել է հատկացրել է 30 մլն դրամ:
Երևան քաղաքի Ավագանու «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող աշնարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին» որոշման պահանջները պատշաճ կերպով կատարելու համար տարբեր ոլորտներում...
Օգոստոսի 14-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի գլխավորած հանձնաժողովը ստուգեց «Վանաձոր» գծային-կայարանային միավորման աշխատանքը` այցելելով Վանաձոր-Այրում երկաթուղային հատվածը:
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ օգոստոսի 14-ին` ժամը 16.00-ի սահմաններում, 1964 թ. ծնված Արթուր Հայրապետյանի վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Դաշտավան գյուղի սկզբնամասում կորցրել է կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել...
Օգոստոսի 15-ին` ժամը 00.02-ին, ահազանգ է ստացվել, որ Սևանի փողոցում՝ Սասունցի Դավիթ կայարանի մոտակայքում, այրվում է կրպակ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն oգոստոսի 14-ին «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի հյուրն է եղել: Երիտասարդների հետ շուրջ 2 ժամ տևած զրույցի ընթացքում նախարարն անդրադարձել է ուսանողներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի:
Գործող գներով շինարարության արժեքի հաշվարկման նոր մեթոդաբանությունը քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:
Հակառակորդի կողմն անցած հայ զինվոր Հ.Ինջիղուլյանի՝ մարտական դիրք չվերադառնալու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի առաջին մասով հարուցվել է քրեական գործ:
Վերջերս մամուլում հրապարակվեց Մեղրի քաղաքի ավագանու ուղերձը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Ուղերձում մասնավորապես ասվում է, որ մետաղական հանքավայրերի շահագործման հետևանքով տարածաշրջանում արդեն աղետալի իրավիճակ է ստեղծվել, այդուհանդերձ 14 նոր հանքավայրերի...
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» ծրագրով մինչ օգոստոսի 31-ը Կարապի լճում տեղադրված մեծ էկրանին ամեն երեկո հայկական ֆիլմեր են ցուցադրվելու։
Վերաբնակեցման գոտու կառավարման խեղված ռազմավարության և բնակեցման ապապետական բազմամյա կասեցման պայմաններում՝ Արցախի կենտրոնական իշխանության հանցակից թողտվությամբ Քաշաթաղում դարձյալ վերսկսվել է վարչական սանձազերծ հալածանք՝ շրջանի մտավորականության...
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ օգոստոսի 14-ին մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում մոտ երկու տասնյակ հարցեր քննարկվեցին: