«Գորիսում կառույցը հետաձգվել է, քանի որ Արմավիրի քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների ծանրաբեռնվածությունն ավելի մեծ է»,-«Հետքին» ասաց օրերս Սյունիքում գտնվող արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Շախմատի Հայաստանի հավաքականն այսօր սպասված հաղթանակ տարավ Կոստա Ռիկայի ընտրանու հանդեպ: Արոնյանը, Սարգսյանը, Մովսեսյանն ու Հակոբյանն իրենց պարտիաներն ավարտեցին հաղթանակով: Այսպիսով` մեր թիմը վաստակեց թիմային 6 միավոր:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը և ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը, Հեղինե Բիշարյանն ու Կարինե Պողոսյանը օգոստոսի 5-ին այցելել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:...
Այս կերպ մի կողմից ի ցույց է դրվում այն, թե արցախյան հակամարտության հնարավոր լուծման, կամ տարածաշրջանում կայունություն ապահովելու բանալին Մոսկվայի ձեռքում է, իսկ հանդիպման հնարավոր դրական, նույնիսկ ժամանակավոր արդյունքները կօգտագործվեն Պուտինի`...
Ավագ Լալայանը դատարանին հայտնեց, որ ՀՔԾ կարեւորագույն գործերով քննիչ Ա. Մինասյանի կողմից անտեսվել է գործը քննող քննիչ Ա. Կավեյանի եւ բռնաբարության մեջ կասկածվող Արմենի (անունը փոխված է) միջեւ մտերիմ հարաբերությունների մասին վկայող sms հաղորդագրությունները:
352 բնակիչ ունեցող Շամուտի գյուղապետը պատմում է, որ չի կարողանում իր մարդկային հատկանիշները մի կողմ դնել և գյուղացիներից հարկ հավաքել, քանի որ իր աչքով է տեսնում համագյուղացիների տանջանքն ու օրվա ապրուստը ստեղծելու անսպառ ջանքերը:
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունը: Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության...
Ես ներկայացնում եմ այս ըմբոստ քաղաքացիների շահերը, մեր հաղորդումների արդյունքում 2 քրեական գործ է հարուցվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում և ՀՀ Վարչական դատարանի Կապանի նստավայրում քննվում են մոտ 10 գործեր, որոնցում հայցվորի,...
Սահմանվել են գյուղատնտեսության սուբսիդավորման ձեւերը՝ վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում, հողի մշակության համար աջակցության տրամադրում, երաշխավորված (նպատակային) գնային քաղաքականության իրականացում, արտադրության միջոցների ձեռքբերման...
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը շախտամային օլիմպիադաների եռակի չեմպիոն է: Մեր թիմը հաղթել է 2006, 2008, 2012 թթ.: Եթե չհաշվենք ՍՍՀՄ-ի թիմի ցույց տված արդյունքները, որը երկար տարիներ չուներ իր հավասարը (18 անգամ դարձել է առաջինը), ապա մեր թիմը զիջում է...
Գլխավոր քարտուղարն իր լիակատար զորակցությունն է արտահայտում ԵԱՀԿ Մինսկի խմբի և բոլոր կողմերի ջանքերին՝ ուղղված այս վտանգավոր իրավիճակի հանգուցալուծմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Վրաստանի իրավապահ մարմինները հայ-վրացական «Սադախլո» սահմանային կետում ձերբակալել են ՀՀ երկու քաղաքացու՝ 1965թ.-ին ծնված Սամվել Վ.-ին և 1966թ.-ին ծնված Հարություն Հ.-ին:
ԼՂՀ ՊԲ տեղեկությունների համաձայն` երեկ հակառակորդի դիպուկահար կրացից ԼՂՀ հյուսիսային սահմաններին տեղակայված դիրքերից մեկում զոհվել է կրտսեր սերժանտ Արամ Մկրտիչի Գրիգորյանը՝ ծնված 1971թ:
Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց: Այս մասին հաղորդում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը:
Միացյալ Թագավորության Արտաքին և համագործակցության երկրների նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծի լարվածության հետ:
Այսօր Սերժ Սարգսյանի հրամանագրով Բելգիայի Թագավորությունում եւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ԵՄ ՀՀ ներկայացուցչության ղեկավար Ավետ Ադոնցն ազատվել է իր պարտականություններից:
Օգոստոսի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ...