2013-2014թթ. ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը գումարի բռնագանձման պահանջով 4 հայցադիմում է ներկայացրել ընդհանուր իրավասության դատարաններ: Գլխավոր հարկադիր կատարողը տարբեր անձանց փոխառությամբ խոշոր գումարներ է տվել և պարտքը հետ բերել դատական...
Փետրվարի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի անձնակազմին է ներկայացրել ՀՀ նախագահի հրամանագրով ինստիտուտի պետի պաշտոնում նշանակված գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանին:
2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործով նախաքննությունը շարունակվում է:
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում երեկ ստորագրվել է ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար ՀՀ կառավարությանը վարկ...
Սառնաղբյուրի բնակիչ, 22-ամյա Մնացական Ալեքսանյանը ինչպես որ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի որոշումով ձերբակալվել էր, նույն պաշտոնատար անձի որոշումով էլ ազատ արձակվեց այսօր` ժամը 14-ի սահմաններում: Հիշեցնենք, որ նա որպես վկա փետրվարի 4-ին հրավիրվել...
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար պարոն Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Լիչին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
Հանրապետության տարածքում փետրվարի 7-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 8-11-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ամպրոպ:
Նախագահ Բակո Սահակյանը այսօր հրամանագիր է ստորագրել, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Շեքսպիր Հակոբյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության, Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը սառնաղբյուրցի Մնացական Ալեքսանյանի խափանման միջոց կալանավորումը չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու որոշում է կայացրել:
Բժշկական ինստիտուտի 3-րդ կուրսի 20-ամյա ուսանող էի, երբ չարածս հանցանքի համար հանուն Հայաստանի Հանրապետության ինձ դատապարտեցին մահապատժի: 19 տարի անց՝ 39 տարեկանում տեղափոխվեցի հայ-ռուսական սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հեռակա...
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 22 պատվիրակներ, ի դեմս բելգիացի պատվիրակ Պետրա դե Սուտերի, հունվարի 28-ին տարածել են հայտարարություն, որտեղ անդրադարձել են «Իրավունք» թերթի դեմ 16 քաղաքացիների գործին` նշելով, որ Հայաստանի իշխանություններն...
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայող շարքային Շեքսպիր Մխիթարի Հակոբյանի սպանության...
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ:
Սիրիայում սկսված ռազմական գործողությունները Ծովիկ Վահրամյանի ընտանիքին դարձրեց փախստական:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է
Փետրվարի 5-ին աշխատանքային այցելությամբ Մյունխենում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին, Պիեռ Անդրյոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Փետրվարի 5-ին Վրաստանի Կառավարությունը մի քանի ուղղումներ է մտցրել «Միգրացիայի մասին» օրենքի մեջ: Ուղղումների համաձայն` Վրաստանի վիզաները և ժամանակավոր կացությունը հեշտացված կարգով կստանան արտասահմանյան պետոթյունների այն քաղաքացիները, որոնք...