2015 թվականի դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վարչական դատարանում կքննվի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայցը՝ ընդդեմ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի...
Ստեղծվել է 2015թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել հասարակական խորհրդի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով փաստաբանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով խարդախության և քրեական գործով դատաքննության ընթացքում խոշոր չափերով կաշառք տալու փորձի դրդչության համար։
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի թիվ 8/08 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։
Գյումրի քաղաքի 2016թ. բյուջեն կրկին լինելու է սոցիալական՝ պայմանավորված քաղաքում առկա աղքատության մեծ ցուցանիշով: Սեփական եկամուտների ավելացմանը զուգահեռ՝ հաջորդ տարի պակասելու է պետության կողմից տրվող դոտացիան:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլս Կրտսերի, դեսպանատան մշտական իրավական խորհրդատու Ջոն Լուլեջյանի...
Րոպեներ առաջ ոստիկանությունը բերման է ենթարկել Ազատության հրապարակում նստացույցի մասնակից Արամ Թարվերդյանին 27 օր հացադուլի մեջ գտնվող Հայկ Կյուրեղյանի նկարը և նրա մասին պաստառ ցուցադրելու համար։
Օդամղիչ ատրճանակով կրակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանն, ով նոյեմբերի 17-ից հացադուլ էր հայտարարել իր առողջական խնդիրների պատճառով, այսօր` հացադուլի 27-րդ օրը դադարեցրել է այն:
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից հայտնաբերված խախտումների արդյունքում հաշվարկվել է 3.64 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
«Հայաստանի էլեկտրականցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 15-ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Վերջին երեք ամիսների ընթացքում «Անտառների հասարակական մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության կամավորների կողմից հայտնաբերած բազմաթիվ ապօրինի անտառահատումների փաստերը հայտնվել...
Պաշտոնյաները օկուպացրել են Եղեգիսը. հետաքննություն
Մ. Բաբայանը, ներկայացնելով վիճակագրական պատկերը, ընդգծել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 14-ի դրությամբ Հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից իրենց իրավասությանը օրենքով հանձնված նյութեր են նախապատրաստվել 18 հաղորդումների վերաբերյալ, որոնցից՝
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում տեղ գտած ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ՀՀ Քննչական կոմիտեում ստացվել է 201 ահազանգ, որոնց քննարկման արդյունքում հարուցվել է 12 քրեական գործ:
Եղեգիս գետում հիմա հազվադեպ կարելի է կարմրախայտ տեսնել: Գյուղացիները պատմում են, որ տարիներ առաջ գետում ամենուր կարմրախայտ կար։
Այսօր, երբ Զարուհի Փոստանջյանը ԱԺ-ում խոսեց դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած ընտրությունների կեղծիքների մասին, այս անգամ նրա խոսափողն անջատեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և հորդորեց, որ Փսստանջյանը հնարավորություն տա, որ հաջորդ ելույթ ունեցողը...
Այսօր ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկվում էր Ազգային վիճակագրական ծառայության 2016-18թթ. տարեկան ծրագիրը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն իր ելույթում ասաց, որ խորհրդարանն այդպես էլ չանդրադարձավ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած...
Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի ժամանակավոր փայտե կացարաններում 1988-ի երկրաշարժից հետո անօթևան մնացած 296 ստեփանավանցիներ են բնակեցվել: Թաղամասը կառուցվել է 1989 թ.-ին։
Դեկտեմբերի 11-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, շարունակվեց «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի ավանդատու Մարինե Պարանյանի ներկայացուցիչ Արտակ Ոսկանյանի բողոքի քննությունը: Դատական նիստին ներկայացել...
ԱՄՆ դեսպանությունը շարունակում է հետևել դեկտեմբերի 6-ի հանրաքվեի հետ կապված քվեների վերահաշվարկի ընթացքին:
Դեկտեմբերի 13-ին ամփոփվեցին «Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթի արդյունքները։
Հոգևոր-կրթական հաստատություններն առաջին հերթին նպատակ են հետապնդում պատրաստելու և սպասավորության կոչելու եկեղեցական նոր սերնդին, որը, միաժամանակ, մանկավարժական հանձնաժողովի կողմից պետք է վկայվի մասնագիտական որակավորմամբ:
ՀՀ տարածքում դեկտեմբերի 14-18-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 280 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,...
Շիրակի մարզի «Ղոչաղբյուր» կոչվող հատվածում (Ցողամարգ գյուղից 1 կմ դեպի Աշոցք գյուղ), Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան («Զանգեր» կոչվող հատված, 4-րդ կմ), Կապան-Գորիս (31 կմ) ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: