Գվինեայից Հայաստան մաքսանենգ ճանապարհով տեղափոխված կապիկների գործը, որը քննվում էր Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում, կարճվել է:
ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2016 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված տնտեսական արդյունքներն ու նախանշվել հետագա անելիքները:
Քիչ առաջ Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնում մահացել է հուլիսի 30-ի ուշ երեկոյան Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզման փորձ արած Քաջիկ Գրիգորյանը:
Արմավիրի մարզի Բամբակաշատ համայնքի ավագանու որոշումներն ուսումնասիրելիս տպավորություն է ստեղծվում, որ ավագանու անդամներից մի քանիսը յուրաքանչյուր նիստի ժամանակ ստորագրություն են փոխել:
Մենք՝ ներքոստորագրյալներս, ի գիտություն ենք ընդունում այս փաստը։
«Ասաց՝ ես իմ հայրենքի համար պարտքն եմ կատարել: Ես հանգացործ չեմ»,-հայտնեց փաստաբանը:
ՀՀ զինված ուժերի տանկային երրորդ անձնակազմը «Անհատական մրցավազքին» կմասնակցի օգոստոսի 5-ին:
Թադևոսյանը իրեն ծեծելու փաստի կպակցությամբ պատրասվում է բողոք ներկայացնել ոստիկանության դեմ:
Արմենակ Կյուրեղյանը նշեց, որ չեն ցանկանում օգտվել հանրային պաշտպանների ծառայությունից:
Խմբի բոլոր անդամներն ունեն փաստաբաններ, բացի 8 անդամից, որոնց հարազատները դեռևս չեն արձագանքել ու չեն դիմել պաշտպանության համար:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է իրականացրել «Սաս Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետի արտադրամասում և իրացման ցանցում:
Առաջադրված մեղադրանքում վերջինս իրեն մեղավոր է ճանաչել մասնակի։
Չնայած համաշխարհային շուկայում գունավոր մետաղների ոչ նպաստավոր գներին՝ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում շարունակում է աճ գրանցվել ընդերքի ավելի ու ավելի արագ տեմպերով դատարկվելու հաշվին։
Փաստաբանին չեն պարզաբանել, թե ինչու են նրան բերման ենթարկել այդ ոստիկանական բաժանմունք, եւ ոչ Երևանի ՁՊՎ-ներից մեկը։
Փաստաբան Գիվի Հովհաննիսյանը հայտնեց, որ այս գիշեր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանքը։
Վերաքննիչ դատարանում կալանքի որոշումը բողոքարկելիս քննարկման առարկա կդառնա նաև նրա ներկայիս առղոջական վիճակը։
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 27 անգամ
Փաստաբան Գիվի Հովհաննիսյանը հաղորդում է, որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս պահին ընթանում է Արմեն Մարտիրոսյանի դատավարությունը, որով պարզ կդառնան՝ Մարտիրոսյանի նկատմամբ մեղադրանք առաջադրվում...