Սերժ Սարգսյանի հրամանագրով Հարություն Հարությունյանն ազատվել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի պաշտոնից:
«Անելիք բանկ»-ն ավարտել է լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման գործընթացը: Բանկը հայտնում է, որ բոլոր 405.511 բաժնետոմսերը տեղաբաշխվել են փակ բաժանորդագրությամբ: Համալրումն իրականացվել է բանկի նոր բաժնետիրոջ կողմից, ինչի արդյունքում բանկի կանոնադրական...
Ավելին, Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումից և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումից, այլև ձգտում է խափանել հրադադարի ռեժիմի պահպանումը դիտարկող միակ միջազգային մեխանիզմը՝...
Հիմք ընդունելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածները' նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է.
Նոյեմբերի 11-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի գործընկերության և համագործակցային անվտանգության կոմիտե - Հայաստան ձևաչափով նիստը, որը նախագահում էր Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս...
ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը այսօր ԱԺ քննարկմանը նշեց, որ հիմնադրամը հնարավորություն է ունենալու նաև նման ծրագրեր իրականացնել արտերկրում գործող և մասնագիտացված այլ հիմնադրամների հետ փոխգործակցությամբ։
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 57-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում...
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական...
Նոյեմբերի 10-ին կայացավ ԵՊՀ 7-րդ մասնաշենքի 6-րդ հարկում տեղակայված ISTC ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի պաշտոնական բացումը, որին ներկա էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Հայաստանում ԱՄՆ...
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի բնապահպանական ծրագրերի համակարգող Արմեն Մարտիրոսյանին և «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում`...
Բացի ականանետային հարվածներից, շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այդ թվում՝ «Սև նետ» (8 կրակոց) և «ԻՍՏԻԳԼԱԼ» (25 կրակոց) տիպի խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններ:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ավարտվել է Արթուր Վարդանյանի կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու վերաբերյալ 2015թ. նոյեմբերի 24-ին հարուցված քրեական գործի քննությունը:
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 55-ամյա Լյովա Հաջյանի սպանության մի շարք հանգամանքներ։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել...
Համաձայն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության «Հետք»-ին փոխանցած տվյալների՝ ներկայում Հայաստանում գործում է ազատ տնտեսական երկու գոտի՝ «Ալյանս»-ն ու «Մերիդիան»-ը։ Ընդհանուր առմամբ, այս գոտիներում գրանցված է 15 ընկերություն։
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն եւ գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ և վերամշակմամբ զբաղվող մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչներիհա նդիպման ժամանակ, քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներն ու զարգացման ուղիները:
Ընտրական 5-րդ խմբում թիմերը հակադիր դիրքերում են. Մոնտենեգրոն վաստակած 7 միավորով առաջին հորիզոնականում է, իսկ Հայաստանը, որը 3 խաղում 3 պարտություն է կրել, 0 միավորով եզրափակում է աղյուսակը:
Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ինչպես անցած գիշերվա ընթացքում, այնպես էլ այսօր առավոտվանից շփման գծի որոշ հատվածներում ադրբեջաբանական զինուժը շարունակում է իրականացնել սադրիչ գործողություններ:
ՀՀ ՊՆ Գյումրու զինկոմիսարիատի պահեստազորի սերժանտ շարքայինների հաշվառման ամրագրման և նախորոշման բաժանմունքի պետ մայոր Արտեմ Մարգարյանը ձերբակալվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու՝ կաշառք ստանալու...
Մուղդուսյան արվեստի կենտրոնը տեղեկացնում է, որ նոյեմբերի 12-ին՝ 14.00-ին, Եղիշե Չարենցի տուն- թանգարանում կկայանա նկարիչ Մարիամ Մուղդուսյան անհատական ցուցահանդեսի բացումը:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 11-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:
Շփման գծի հյուսիսային (Վերին Չայլու) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ձեռքի հակատանկային նռնականետ (4 արկ) և 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):