Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասում է, որ Հայաստանում իշխանություն ունենալը ունեցվածք է, սեփականություն, բիզնես։ «Իշխանություն ունենալը նշանակում է ունեցվածքի պահպանում, որովհետև եթե իշկանության տանիքի տակ չլինի, կարող...
Ինչպես արդեն հայտնել էինք, մարտի 21-ին փաստաբան Հայարփի Սարգսյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացել էր որոշում, որի համաձայն՝ Հայաստանի կառավարությանը պահանջ էր ներկայացվել «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին տեղափոխել...
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 5-ին, կազմել է 484.56 դրամ, որը նախորդ օրվա համեմատ 0.38 դրամով աճել է:
Պարոն Ծատուրյանն ասաց, որ չի մասնակցում ընտրություններին, քանի որ նախապես գիտի արդյունքները և չի ցանկանում իրեն խաբված զգալ, ասում է, որ ընտրության կգնա միայն այն դեպքում, երբ իրոք իր ձայնը կորոշի դրանց արդյունքը:
2016 թվականին ընկերությունն արտադրել է 2.1 մլրդ դրամի արտադրանք, ինչն ամբողջությամբ արտահանվել է՝ գրանցելով 9,6% արտադրանքի և արտահանման ծավալների աճ։
Հայաստանի Հանրապետության «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-մարտ ամիսներին կազմել է 480 198 մարդ, որը 23,6 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
2016 թվականին Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրումների գերակշիռ մասը հոսել է երեք ոլորտներ՝ հանքարդյունաբերության հարակից գործունեության, էլեկտրականության և գազի մատակարարման, կացության կազմակերպման։
Ապրիլի 5-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի շրջանի ուղղությամբ՝ Կարախանբեյլիի մոտակայքում:
Ցուցադրելով բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու ցանկության լիակատար բացակայություն՝ ադրբեջանական իշխանությունները սպառնում են սանձազերծել հերթական պատերազմ։
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ոստիկանության Տավուշի մարզային վարչության աշխատակիցը դիտավորությամբ կազմել է կեղծ պաշտոնեական փաստաթուղթ և այն դրել շրջանառության մեջ:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Մարտիորսյանն ու դաշինքի անդամ Հովսեփ Խուրշուդյանը ապրիլի 2-ին կայացած ընտրությունից հետո այսօր հանդես եկան ասուլիսով։
Ընտրախախտումների վերաբերյալ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ստացած հաղորդումներում, մամուլի հրապարակումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ ձեռնարկված անհրաժեշտ դատավարական գործողությունների արդյունքում...
Կառավարության առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը գրավոր հայտնել է, որ կառավարության հանձնարարությամբ կոմիտեում քննարկվել են «Հետքի» հրապարակումներում արձանագրված թերությունները:
Ծառայությունների ոլորտում ամենաակտիվը ֆինանսական և ապահովագրական ծառայությունն է եղել. այն ունեցել է ավելի քան 43 միլիարդ դրամի շրջանառություն, որին հաջորդել է տեղեկատվության և կապի ծառայությունը՝ մոտ 34 միլիարդ դրամ շրջանառությամբ։
Ապրիլի 4-ին և լույս 5-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 40 անգամ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Արցախի Հադրութի շնջանի Առաջամուղ գյուղում 6 ընտանիք նոր բնակարան ստացավ։ Տան բանալիները տանտերերին հանձնեցին Սերժ Թանգյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը և Էրիկ Նազարյանը։
ՀՀ գլխավոր դատախազությունը հորդորում է՝ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու այլ դեպքերի վերաբերյալ տեղեկությունների տիրապետող անձանց՝ այդպիսիք տրամադրել իրավապահ մարմիններին: