Ես ապրում եմ Տերյան փողոցի վրա ու ամեն օր տնից դուրս գալիս առաջին միտքը, որ առաջանում է ոչ թե Տերյանի «Ախ դեռ հնչում է քնքուշ մուզիկը» բանաստեղծության սիրուն լինելն է, այլ դիմացի պատշգամբների տասնհինգ տարուց ավելի դատարկ լինելը:
Այսօր՝ ժամը 19:51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Այգեհատ և Ծաթեր գյուղերի միջնամասում՝ անտառում:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհը շարունակվուն է: Արտակարգ իրավիճակների նախարարության` տեղում ծառայություն իրականացնող աշխատանքային խմբի նախնական տվյալներով՝ արգելոցում այրվել է 400 հա տարածք:
Մատենադարանի երկու աշխատակցուհիներ ընթերցել էին «Աիլինդա տուր» զբոսաշրջային ընկերության մասին «Հետք»-ի հրապարակումները եւ ցանկություն հայտնել ներկայացնելու իրենցից խաբեությամբ յուրացված գումարների պատմությունը:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչը՝ ծնված 2000թ., համագյուղացի երեք անչափահաս երեխաներին՝ ծնված 2003, 2007 և 2008 թթ., շահագործելու նպատակով, խաբեությամբ՝ ճոճոնակ նստելու և զվարճանալու պատրվակով, 2016թ. ամռանը...
Վերջինիս խոսքով՝ խնդիրն այն է, որ պետությունը պատրաստ չէ նման իրավիճակների, նույնիսկ հարցը հրշեջ օդանավ ունենալ-չունենալը չէ, այլ այն, թե ինչպես ես գնահատում իրավիճակը, ինչ քայլեր ես ձեռնարկում, ինչ մեթոդներ ես կիրառում:
Այսօր` ժամը 17:33-ին ռուսական «ԻԼ-76» ինքնաթիռը 5-րդ անգամ է ուղևորվել Խոսրովի արգելոցի հրդեհի վայր՝ օդային հրդեհաշիջում իրականացնելու:
22-ամյա բժիշկ Լևոն Սահակյանի սպանության համար մեղադրվող «Պատանի լրագրողների դպրոցի» տնօրեն Վահան Ղազարյանի գործով նիստին հարցաքննվեց վկա Վլադիմիր Մխիթարյանը, ով ամբաստանյալ Վահան Ղազարյանի հորաքրոջ որդին է։
Այսօրվա նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.0%:
Ոլորտների պատասխանատուները զեկուցել են, որ ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցները, և այս պահին եղած հնարավորությունները բավարար են պետական արգելոցի տարածքում առաջացած խնդիրը լուծելու համար, հրդեհավտանգ բոլոր հատվածներում իրականացվում է ամենօրյա...
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 15-ին, կազմել է 478.57 դրամ, որը նախորդ օրվա համեմատ աճել է 0.3 դրամով: Այս մասին են վկայում ՀՀ կենտրոնական բանկի տվյալները։
Ջերմուկի «Ձախափնյակ» թաղամասի թիվ 26ա եւ 26բ 9 հարկանի շենքերի տանիքներին տեղադրված հեռահաղորդակցության կապի ալեհավաքները աչքի են զարնում քաղաքի ցանկացած անկյունից:
Օդանավը թռչում է Արարատի մարզի Ուրցաձոր եւ Դաշտաքար գյուղերի ուղղությամբ, ապա պտույտ կատարում եւ ուղղվում դեպի հյուսիս՝ անցնելով արգելոցի տարածքի վրայով, ինչից հետո վերադառնում է Երեւան: Թռիչքը տեւում է մոտ մեկ ժամ:
Այսօր՝ ժամը 12.00-ի դրությամբ՝ Խոսրովի անտառի պետական արգելոցի սահմաններում այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հա մակերեսով՝ անտառներ: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Հանրապետության տարածքում օգոստոսի 16-ին՝ երեկոյան ժամերին, 17-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քննչական կոմիտեի ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում քննություն է կատարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Աբաս Մամոյի Սլոյանի մահվան հանգամանքները:
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ֆանտան գյուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ։
Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արագածոտնի մարզում մանկահասակ երեխայի մահվան դեպքի առթիվ:
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանի «Սպիտակ կամար» ընկերությունը չի ավարտել Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցի շինարարությունը: Չնայած անձնակազմն ու աշակերտները ցրտերն սկսելուն պես տեղափոխվել են նոր դպրոց, որովհետև հին...
Բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ նախարարության ստորաբաժանումների աշխատակիցները, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհի վայրում գիշերային գործողությունից հետո՝ օգոստոսի 15-ի լուսաբացից,...
Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 27165 քաղաքացի:
Այս պահին ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը Երևանի «Էրեբունի» օդանավակայանում ջրատարների օգնությամբ լիցքավորվում է՝ պատրաստվելով 3-րդ թռիչքին:
Այսօր՝ ժամը 09:21-ի դրությամբ, վերսկսվել են Վայոց Ձոր մարզի Արտավան գյուղի հարակից անտառում օգոստոսի 10-ին բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները:
Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված բազմադրվագ հանցագործությունների` բնակարանային գողությունների, զենքի գործադրմամբ ավազակային հարձակման, ինչպես նաև ապօրինի հրազեն կրելու փաստերով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում...
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:
Երեկ՝ ժամը 22:00-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 21:00-ին, որովայնի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել Էդմոն Սեյրանի Հարությունյանը:
Այսօր վաղ առավոտյան արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը ռուս փրկարար գործընկերների հետ ուղղաթիռով իրականացրել է հետախուզական թռիչք, որի ընթացքում որոշվել են ջրալցման վայրերը: