Երևան-Սևան և Երևան-Գառնի ավտոճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է առանց խիստ անհրաժեշտության մուտք չգործել Մ-15 ավտոճանապարհի նշված հատվածը և այն շրջանցել նախապես։
Տրանսպորտային միջոցների երթևեկության թողունակությունը մեծացնելու նպատակով Երևան քաղաքի Շինարարների փողոց-Էստոնական փողոց-Առաքելյան փողոց խաչմերուկում 2020 թվականի օգոստոսի 23-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Լաբորատոր հետազոտությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսը կարող է մի քանի ժամ, նույնիսկ օր, ապրել մարդու օրգանիզմից դուրս, այդ թվում նաև փաթեթավորման նյութերի, հատկապես ստվարաթղթի և պլաստիկի վրա։
Կորոնավիրուսի նոր դեպքերի օրական առավելագույն աճը գրանցվել է մարտի վերջին և ապրիլի սկզբին՝ հասնելով ավելի քան 6000-ի։
Բեռնատարը էական վնասվել է, վնասվել են լոկոմոտիվի մեկուսիչը և էներգաընդունիչը: Ներկայումս երկաթուղուն հասցրած վնասի չափը ճշտվում է:
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ դեպքի առթիվ կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Նա պատմել է, որ ռուս լրագրողները ժամանել են այն բանից հետո, երբ պետական հեռուստաընկերությունների որոշ աշխատակիցներ «դուրս են թռել փողոց և սկսել մասնակցել բողոքի ցույցերին»։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում գտնվող «Արմենիա Վայն» ընկերության գործարան:
Ինչպես «Deutsche Welle»-ին հայտնել է կլինիկայի պաշտոնական ներկայացուցիչ Մանուել Ցինգլը, ներկայումս իրականացվում է Նավալնու համակողմանի ախտորոշում։
Ամփոփելով նիստը՝ որոշվել է Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգը ներառել առաջիկայում հանրային քննարկման ներկացվող Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում։
«ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:
ԱԳՆ-ն ընդգծում է, որ մոտ օրերս սիրիահայության հատկացված ՀՀ կառավարության օգնության հաջորդ չափաբաժինը կբաշխվի նաև Հալեպի և հյուսիսարևելյան շրջանների 4750 կարիքավոր հայ ընտանիքներին:
Օգոստոսի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
«ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:
Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 2-ինը՝ միջին ծանրության:
Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվն այժմ 850 է:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Սահմանադիրը հստակ պահանջ է դրել, որպեսզի երաշխավորվի երեխայի կարծիքը ցանկացած հարցի վերաբերյալ ազատ արտահայտելու իրավական հնարավորությունը:
Նախագծով առաջարկվում է հստակեցնել օրենսգրքի 114 հոդվածը, որը վերաբերում է խտրականության հիմքով աշխատանքից ազատման բացառմանը:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։