Այսօր՝ հունիսի 28-ին, Մարտակերտի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում, Մատաղիսի հատվածում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն:
Ադրբեջանական իշխանությունները միշտ են հավակնություններ ունեցել Հայաստանի այն տարածքների նկատմամբ, որոնք կարող էին տալ դրանք իրարից բաժանելու, Հայաստանի տարածքի մեջ սեպի նման խրվելու և ճանապարհների նկատմամբ վերահսկողություն սահմանելու հնարավորություն։
Մենք անցել ենք պատերազմի դաժանությունների միջով, 44 օրվա ընթացքում տեսել ու զգացել ենք մարդկային ու անմարդկային բոլոր տառապանքները և, ցավոք, այսօր էլ շարունակում ենք զգալ․․․Բայց մենք այստեղ ենք՝ նույն տեղում, նորից կանգնելու հույսով․․․
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 6-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի գազամատակարարումը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում և Սևքար գյուղի արոտավայրերում:
Առաջիկա ժամանակահատվածը պետականաշինության տեսանկյունից պահանջում է գործադրել առավելագույն ջանքեր՝ այլևս չսայթաքելու, չսխալվելու և չձախողելու գիտակցմամբ։
ԶՈՒ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գևորգյանի նկատմամբ նշանակված ծառայողական քննությունը երկարացվել է առնվազն մինչև հուլիսի 5-ը։
Համաժողովի ընթացքում կքննարկվեն մի շարք հարցեր՝ կապված բջջային կապի ոլորտի զարգացման, բջջային լայնաշերտ կապի քաղաքականության, ոլորտի հատուկ կարգավորման հիմնախնդիրների, ներդրումների ներգրավման հնարավորությունների շուրջ։
Հունիսի 29-ին ԳԱԱ-ում տեղի կունենան ԳԱԱ բաժանմունքների ակադեմիկոս քարտուղարների ընտրությունները:
Համաժողովի մասնակից ընկերությունները ներկայացնում էին տարբեր ոլորտներ՝ արդյունաբերություն, շինարարություն, գյուղատնտեսություն, սննդի, տեքստիլի, դեղագործության, բժշկական սարքավորումների արտադրություն և այլ ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներ։
Նա 2012 թվականի հունիսի 22-ին ապօրինի պահվող ատրճանակից կրակել էր մի տղամարդու ու փախել դեպքի վայրից, ապա լքել էր Հայաստանը։
Ինքնաձիգը հայտնաբերվել և առգրավվել է։
Արտահանձման մասին եվրոպական կոնվենցիան նախատեսում է, որ եթե անձի նկատմամբ քրեական դատավարության կարգով ընթանում է դատական գործընթաց ու կայացվելու է դատավճիռ, ապա հնարավոր է, որ տվյալ անձը կամ անձինք արտահանձնվեն իրենց հայրենի երկիր։
Միաժամանակ, անհրաժեշտ է շոգին խուսափել շուտ փչացող սննդամթերք օգտագործելուց, այդ թվում՝ աղացած մսից պատրաստված ուտեստներ, երշիկեղեն, մսապուխտ և սունկ պարունակող աղցաններ, ինչպես նաև` կրեմային հրուշակեղեն:
Ելնելով սահմանված առաջնահերթությունից` առաջարկվում է Կոտայքի մարզում բնակարանային հաշվառման վերցնելու օրվա դրությամբ հաշվառված և դեռևս բնակարանային գործերը չթարմացրած շահառուներին ս.թ հուլիսի 6-ից հուլիսի 20-ը ներկայացնել հետևյալ փաստաթղթերը:
Ուսումնասիրվել են նաև զանգվածային լրատվության միջոցներում ու սոցիալական ցանցերում առկա հրապարակումներ․ մարդիկ բարձրացնում են նաև խմելու ջրի համի և որակի փոփոխության հարց։
2020 թ.-ի նոյեմբերի 2-ին Ջրվեժ համայնքի մի բնակչուհի ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր տվել, որ հոկտեմբերի 31-ին, ժամը 13.00-ի սահմաններում, 35-ամյա ամուսինը Բալահովիտ գնալու նպատակով դուրս էր եկել տնից և չէր վերադարձել։
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդված 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Երկրորդ փուլով ընդունելության միասնական, կենտրոնացված քննությունների ավարտից հետո տեղի կունենա հիմնական փուլի մրցույթի ամփոփումը` բացառապես մեկ մասնագիտության (անվճար և վճարովի) համար:
Օդի ջերմաստիճանը հունիսի 28-30-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։
Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է պատերազմի մասնակից և քաղաքացիական անձանց 1585 աճյուն։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հունիսի 29-ին ժամը 00.00-24.00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Նախակրթարաններն ունեն հարմարեցված պայմաններ, և դրանցում կրթություն են ստանում նաև սահմանափակ հնարավորություններով երեխաներ:
Արցախի Ազգային անվտանգության ծառայությունում գրանցվել են Ադրբեջանի ու Թուրքիայի Հանրապետությունների քաղաքացիների կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիներին ուղղված հեռախոսազանգերի դեպքեր։
Հունիսի 26-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ նռնակ է պայթել և երկու մարդ վիրավորվել է:
Ադրբեջանի իշխանության՝ հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ մտացածին մեղադրանքների հիման վրա իրականացվող քրեական հետապնդման գործընթացը զուգորդվում է արդար դատաքննության հիմնարար իրավունքի տարրերի երաշխիքների կոպիտ խախտումներով։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում՝ պնդելով, թե հունիսի 27-ի երեկոյան հայկական ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, այս անգամ՝ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1099 է:
ՀՀ քաղաքացի Ա. Ա-ն, գտնվելով Իսպանիայի Թագավորությունում, շահույթ ստանալու համար ՀՀ-ում վաճառելու, ինչպես նաև այլ անձանց փոխանցելու եղանակով իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 57 գրամ «Կոկաին» տեսակի թմրամիջոց։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Կանադայի արևմուտքում, մեկ շաբաթվա ընթացքում, բնիկ ժողովուրդների մի քանի բնակավայրերում այրվել են կաթոլիկ չորս եկեղեցիներ։ Մենք գրել էինք, որ այդ շրջանում գտնվող մի քանի գիշերօթիկ դպրոցների տարածքներում հայտնաբերվել են հնդկացի երեխաների գերեզմաններ։
Երեկ ադրբեջանական զինծառայողները ՀՀ ինքնիշխան տարածքի մեջ հրազենով սպառնացել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներին և թույլ չեն տվել հավաքել հնձած խոտը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը