Դեկտեմբերի 25-ից 26-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:11-ին, մարվել՝ 21:17-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 10 քմ)։
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում, Քաղաքացիական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը։
Անդրեասյանի խոսքով՝ չափորոշիչը ճանապարհ է բացում այս խնդրի լուծման համար, բայց խնդիրը կլուծվի, երբ կրթության բոլոր շահառուները հստակ գիտակցեն, որ կրթությունը կեղծիք անելու տեղ չի կարող լինել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:35-ին, մարվել` 18:33-ին։
«Վարչական դատարանը գտել է, որ խմբակցությունները համարվում են ստեղծված օրենքի ուժով և միայն այդ մոտեցմամբ անտեսել է իր իսկ կողմից հաստատված այն փաստը, որ Տավրոս Սափեյանի թեկնածությունն առաջադրել է ավագանու անդամ Սերգե Մկրտչյանը»։
«Հայաստանի վարչապետի վերջին ասուլիսի գնահատականները խիստ վտանգավոր են Արցախի հայերի կենսական իրավունքների համար և խոչընդոտում են ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունից պաշտպանությունը»։
Կուսակցությունը սատարում է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի 26.12.2021թ․ հայտարարությունը և հայտնում է իր անվերապահ աջակցությունը Արցախի Հանրապետությանը՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման գործընթացում։
«Դեկտեմբերի 24-ի իմ հարցազրույցի որոշ արձագանք-մեկնաբանություններ առնվազն տարակուսելի են հետեւյալ պատճառներով»․ Փաշինյան
Փրկարարները «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։
«Արցախը հազարամյակներ շարունակ եղել է հայկական ու մնալու է հայկական, և արցախահայությունն ունի բավարար կամք ու ռազմավարական համբերություն այդ պայքարը շարունակելու»․ Արայիկ Հարությունյան
Օրակարգում «Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների և մարտահրավերների մասին» խորագրով Արցախի ԱԺ հայտարարության տեքստի բովանդակության քննարկման հարցն է եղել։
«Բայց այս պահին միայն մի եզրակացություն է թակում մեր դուռը. «Տխուր է մեր վիճակը, պարոնա՛յք»»․ Աշոտ Ղուլյան
Դեկտեմբերի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 25-ին Շիրակի պետական համալսարանում կայացել է նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որին 20 անդամներից ներկա է եղել 19-ը։
Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 27-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
«Պատերազմի ժամանակ ասում էր՝ մամ, լիքը նկարներ ու վիդեոներ ունեմ, ասում էի՝ բա ինչի՞ չես ուղարկում, ասաց՝ կգամ, ցույց կտամ»,-ասում է մայրը։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7943 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2535650 թեստավորում:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նշվում է, որ հանրային տրանսպորտում COVID-1-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նպատակով վերահսկողությունը շարունակական կլինի:
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Արցախի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ Ազգային ժողովի հայտարարություն ընդունելու մասին օրակարգով: