Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 բեռնատար և 9 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ջրանցքից դուրս բերել ավտոմեքենան և վարորդի դին:
Սյունիքի մարզի Քաջարան և Մեղրի քաղաքներում տեղում է ձյուն։
Լրտեսական ծրագրերի թեման քննարկելու համար «Հետքը» զրուցել է կիբերանվտանգության փորձագետ Ռուբեն Մուրադյանի, media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանի և «Սայբերհաբ» կազմակերպության համահիմնադիրներ Սամվել Մարտիրոսյանի ու Արթուր Պապյանի հետ։
Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը մայրաքաղաք Աբու Դաբիում հանդիպել է «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ Ալ Ռամահիի հետ։
Meta-ի ղեկավար, միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը 2022 թվականը ներկայացնում է որպես մետաիրականության նոր դարաշրջանի և արհեստական բանականության հետ մարդու համագործակցության մեկնարկ։ Մի տեղ է հավաքել գործարարի՝ 2022 թվականի համար արված կանխատեսումները։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, երկու ուղևորի դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են Կապանի ԲԿ:
Նշվում է, որ գործող օրենքով նախատեսվում է միայն մրցութային կարգ, որը հանգեցնում է փրկարար ծառայությունում հաստիքների թերհամալրման:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:34-ին, մարվել՝ 04:47-ին: Այրվել են ավտոտնակի և հացատան տանիքների փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ):
Սարավան-«Զանգեր» հատվածում, Արթիկ-Ալագյազ, Սյունիքի, Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Conflict Intelligence Team (CIT) հետաքննական խումբը համացանցում հայտնաբերել է առնվազն երեք տեսանյութ, որից եզրակացություն է արել, որ Ռուսաստանը Արևելյան ռազմական օկրուգից «Իսկանդեր» հրթիռային համակարգերը տեղափոխում է արևմտյան ուղղություն։
Ղազախստանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է առնվազն 225 մարդ։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի Գլխավոր դատախազության քրեական հետապնդման ծառայության ղեկավար Սերիկ Շալաբաևը։
Հունվարի 16-ի ցերեկը, 17-18-ին, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ին, 20-ի գիշերը սպասվում է ձյուն:
Իրաքի Մոսուլ քաղաքից հյուսիս-արևելք գտնվող թուրքական Զիլիքան ռազմաբազան վերջին երկու օրվա ընթացքում ենթարկվել է երկրորդ հրթիռակոծմանը։ Այդ մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով իրաքյան Shafaq գործակալությանը։
2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 904 քաղաքացու հետազոտություն, որից 65-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Կողմերն ընդգծել են երկկողմ փոխայցելությունների կարևորությունը: Այդ համատեքստում նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ-Նահյանը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում այցելել Հայաստան:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից խնդրում են չանհանգստանալ:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 347617 դեպք, որոնցից 333609 առողջացած:
Պարզվել է, որ Բեյրութի փողոցում՝ մանկական այգու մոտակայքում, բախվել են «Opel Astra» և «Mercedes-Benz S500» (վարորդ` Դ․ Հ․, ծնված 1993 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում և մի շարք գյուղերում՝ 4-5 բալ ուժգնությամբ, Վայոց ձորի մարզի Վայք և Եղեգնաձոր քաղաքներում, Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ:
Հունվարի 14-ից 15-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 37 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: