Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։37-ին, մարվել՝ 15։08-ին։ Այրվել է BMW X3 մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Բ., ծնված 1997 թ.) և մասամբ ջերմահարվել նշված տարածքում գործող ավտոտեխսպասարկման կետի կախովի առաստաղը՝ մոտ 4 քմ:
Դեսպանն իր խոսքում ընդգծել է, որ ի դեմս Հայաստանի Հնդկաստանը տեսնում է բարեկամ և գործընկեր երկրի, որի հետ փոխգործակցությունը դինամիկ զարգացում է ապրում:
Հանդիպման արդյունքներով նախատեսվում է ստորագրել հուշագիր՝ համագործակցության հիմքեր ձևավորելու համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
Հայաստանի և Վրաստանի վարչապետների գլխավորությամբ Թբիլիսիում տեղի ունեցած Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում ստորագրվել են երկկողմ փաստաթղթեր:
Դատարանը կարևոր է համարել, որ հրապարակման պահին Վարուժան Ներսիսյանը հանդիսացել է Իջևանի քաղաքապետը, որի նկատմամբ քննադատության սահմաններն ավելի լայն են, քան մասնավոր անձանց դեպքում:
Նշված ցուցանիշը նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ավելացել է ավելի քան 3 անգամ: 2022թ.-ի արդյունքներով Ամերիաբանկը պետբյուջե էր վճարել 8.2 մլրդ դրամ:
Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ նախորդ տարի երկու երկրների առևտրաշրջանառության ծավալը գերազանցել է 1 մլրդ ԱՄՆ դոլարը:
Պարզվել է նաև, որ վերջինս, դեռևս չպարզված հանգամանքներում, ապօրինի ձեռք է բերել և պահել զգալի չափի՝ 0.0026 գրամ «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել է վերջինիս անձնական խուզարկությամբ:
Մարզպետը ևս մեկ անգամ շեշտել է ՀՀ վարչապետի և կառավարության դիրքորոշումը՝ ընգծելով, որ պետական միջոցները պետք է տնօրինվեն արդյունավետ և ծառայեն իրենց բուն նպատակին:
2023 թվականի առաջին կիսամյակում ընթացիկ և ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է 10 մլրդ 494 մլն 294 հազար դրամ, 2023 թվականի երկրորդ կիսամյակում՝ 21 մլրդ 809 մլն 232 հազար 692 դրամ:
Զրուցակիցները քննարկել են այսօր կայանալիք Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգին, երկկողմ քաղաքական և տնտեսական կապերին առնչվող հարցեր:
Այդ գործերից 36-ը (94.7%) վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա աջակիցներին ուղղված կոչերին են վերաբերում: Մյուս 2 գործերը ընդդիմադիրներին ուղղված կոչերի վերաբերյալ են:
Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ կհնչեն Ֆրանց Շուբերտի «Անավարտ» սիմֆոնիան և Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետային սյուիտը:
Մարտ-ապրիլ ամիսների ընթացքում ընկերությունը կավարտի 850 քմ ընդհանուր մակերեսով հարկաբաժինը։
Շուրջ 19 մլն դրամ՝ որպես ապօրինի գույքի օտարումի ստացված եկամտի մնացորդ:
2023 թվականին Հայաստանի 1000 խոշոր հարկատուները պետական բյուջե են վճարել, ընդհանուր առմամբ, մոտ 1 տրլն 711 մլն դրամի հարկեր։ Նախորդ տարվա համեմատ այն աճել է 220 մլրդ դրամով կամ մոտ 15%-ով։
Կազմվել է իրավախախտում թույլ տալու մասին արձանագրություն:
1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Տեղեկություն հարկ վճարողների վերաբերյալ» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:
Երևանի փոխքաղաքապետի հետ զրուցել ենք նաև մետրոյի նոր կայարանի, Երևանի ամանորյա ձևավորման համար ծախսված գումարների, մեկ անձից գնումների, ինչպես նաև Երևանի ավագանու նիստերում տեղի ունեցող միջադեպերի մասին։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Նիկոլ Փաշինյանի որոշումով՝ Արտյոմ Մեհրաբյանը նշանակվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ։
Ամփոփելով՝ վարչապետը նշել է, որ քննարկման արդյունքներով կարելի է արձանագրել, որ փաթեթը մշակված է և կարելի է սկսել նոր համակարգի ներդրման աշխատանքները: