Հայոց Հովվապետը հույս հայտնեց, որ նույն հավատքով և ամուր կամքով հայ ժողովուրդը կհաղթահարի վերջին տարիներին հայրենիքին պատուհասած փորձությունները և ներկա ծանր մարտահրավերները։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Հարցաքննվել են 20-ից ավելի «տուժողներ», նրանք ասել են, որ Ռուբեն Վարդանյանին ճանաչում են լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով, սակայն անձամբ չեն ճանաչում:
Մհեր Գրիգորյանը ընդգծել է ԵՄ անդամակցությանն ուղղված Չեռնոգորիայի անցած ճանապարհը՝ կարևորելով այդ ուղղությամբ երկու երկրների փորձի փոխանակումը:
Գործում խնդրահարույց է նաև այն հանգամանքը, որ խախտվել է դեպքի վայրը։ Դեպքից կարճ ժամանակ անց՝ մոտ 1 տարի անց, սկսել են դեպքի վայրում փոփոխություններ իրականացնել, մինչդեռ գործի քննությունն ընթացքի մեջ է եղել։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Վրաստանի մշակույթի օրերի կազմակերպմանը վերաբերող աշխատանքային մի շարք հարցեր։
Արդարադատության նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են նաև երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր:
Ֆիլիպ Իվանովիչը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել Չեռնոգորիայի վարչապետի ջերմ ողջույնները և կարևորել Հայաստանի ավանդական հարաբերությունների հետևողական զարգացումը:
Արև Պետրոսյանն իր ամուսնուն՝ Կամո Շահվերդյանին շուրջ 3,5 ամիս փնտրել է դիահերձարաններում։ Կամո Շահվերդյանը 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է Մարտունի 3 զորամասի 7-րդ վաշտի զինծառայողների հետ։
Նախատեսվում է նաև զննության ենթարկել քաղաքական ուժերի հայտարարագրված և այլ կերպ նույնականացված ֆինանսավորումը:
ԿԳՄՍ նախարարը զեկուցել է, որ 500 մանկապարտեզի ծրագրի շրջանակում այս պահին ավարտված է 195-ը, ընթացքում է 136-ը, նախապատրաստական փուլում է 64-ը:
Տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային ստորաբաժանման մասնագետների հերթական շրջայցի ընթացքում արձանագրվել է, որ թե՛ բենզալցակայանը, և թե՛ ՀԱԳ լցակայանը ապամոնտաժվել են։
Անդրադառնալով կադրային քաղաքականությանը և այդ կապակցությամբ իր մոտեցումներին՝ Կոմիտեի նախագահը վստահեցրել է, որ իր համար յուրայիններ չկան։
Օգտագործողների հիմնական խումբը հանդիսանում են դեռահասներն ու երիտասարդները (13–35 տարեկան), որոնք կազմում են ընդհանուր սպառողների 66%-ը։
Մասնավորապես Աշտարակի խճուղում՝ Կարմիր խաչի հարակից ճանապարհահատվածում և Դավիթաշեն–Աշտարակի խճուղում՝ դեպի Աշտարակ ուղղությամբ կարգելվի հետադարձը:
Ապրիլի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 2-ին շրջանների մեծ մասում 3-6-ին առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, ապրիլի 3-ին՝ նաև ամպրոպ։
Ապրիլի 1-ին ժամը 13:56-ին գրանցվել է երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․5 մագնիտուդով։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Շրջակա միջավայրի նախարարությունը ձախողել է Արարատյան դաշտի արտեզյան հորերի լուծարման կամ կոնսերվացման գործողությունները։ Վերջին հինգ տարում արտեզյան հորեր գրեթե չեն կոնսերվացվել։
Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ 1 շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում՝ նրա լիազորությունները դադարեցվում են։
Բուժակի մոտ հայտնաբերել են 2 բջջային հեռախոս և 4 պոլիէթիլենային շիշ, որոնցում առկա են եղել ալկոհոլին բնորոշ հոտով, բաց շագանակագույն զանգվածներ։ Բուժակը հայտարարել է, որ պետք է հայտնաբերվածները փոխանցեր դատապարտյալին։
Սիս գյուղի Գայի փողոցի տներից մեկին մոտ գտնվող մոտ 2 մետր խորությամբ ջրհորից փրկարարները հայտնաբերել և դուրս են բերել Ռ․ Վ․-ի (ծնված 1974 թ․) դին։
Օզանյան և Սահմանապահների փողոցների խաչմերուկում հրազդանցի 24-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանություն՝ թմրանյութերի իրացմամբ զբաղվելու կասկածանքով։ Անձնական խուզարկությամբ նրա ուսապարկում հայտնաբերվեց կպչուն ժապավենով ութ փաթեթ:
Ճանապարհային ոստիկանության տեսուչ Ա.Պ.-ն դատապարտվել է ազատազրկման՝ 4 տարի ժամկետով: 2020 թվականի փետրվարի 8-ին Ա.Պ.-ին առաջադրվել էր մեղադրանք՝ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (շորթմամբ կաշառք ստանալը):
Բոլորիցդ հրապարակային հայցում եմ ներողություն և պաշտոնապես հայտարարում եմ, որ վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս: Դիմումը այսօր սահմանված կարգով կհանձնեմ ԱԺ աշխատակազմ. Վիլեն Գաբրիելյան
Մարտի 31-ի ժամը 17։00-ից մինչև ապրիլի 1-ի ժամը 04։45-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Ընկերության ստեղծմանը նախորդած իրադարձությունների ընթացքը թույլ է տալիս ասել, որ իշխանությունը ԱՆԻՖ-ի միջոցով «փայ է մտել» Զաքարյանների մասնավոր բիզնեսում: