Էլյա Հովհաննիսյանի տունն անմիջապես սահմանի մոտ է։ Հայաստան-Ադրբեջան, կամ Տավուշ-Թովուզ, կամ էլ պարզապես Այգեպար-Ալիբեյլի սահմանի մոտ։ Չնայած հրետանային արկերի թողած ահավոր հետքերին` տունը կարծես լավ անցյալի եւ անորոշ ապագայի խորհրդանիշ լինի։...
Տավուշի մարզի Այգեպար ավանը, որը Երեւանից հեռու է մոտ երկու հարյուր կիլոմետր, ստեղծվել է 1949 թվականին՝ ծխախոտի ֆերմենտացիոն ֆաբրիկայի հիման վրա։