«Եվրո-2024»-ի 1/8 եզրափակչում Անգլիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 2։1 հաշվով հաղթանակ տարավ Սլովակիայի ընտրանու նկատմամբ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ փուլ։ Հանդիպումը տեղի ունեցավ Գելզենկիրխենի «Արենա Աուֆշալկե» մարզադաշտում։
Ֆուտբոլի Եվրոպայի 2024թ․ առաջնության 1/8 եզրափակիչ փուլում Գերմանիայի ազգային հավաքականը 2։0 հաշվով պարտության մատնեց Դանիայի ընտրանուն և քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեց։ Հանդիպումը տեղի ունեցավ Դորտմունդի մարզադաշտում։
«Եվրո-2024»-ում այսօր մեկնարկեց 1/8 եզրափակիչ փուլը, և առաջին խաղում Շվեյցարիայի հավաքականը 2:0 հաշվով պարտության մատնեց Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Հանդիպումը տեղի ունեցավ Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում:
«Եվրո-2024»-ում կլինի երկօրյա դադար, իսկ արդեն հունիսի 29-ին կմեկնարկի 1/8 եզրափակիչը: Այդ օրը տեղի կունենան Շվեյցարիա - Իտալիա (20:00) և Գերմանիա - Դանիա (23:00) հանդիպումները:
«Եվրո-2024»-ում կայացան նաև C խմբի վերջին՝ երրորդ տուրի հանդիպումները, որոնցում գրանցվեց նույն 0։0 հաշիվը․ Անգլիան խաղաց Սլովենիայի, իսկ Դանիան Սերբիայի դեմ։
Գերմանիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում ավարտվեցին C խմբի վերջին տուրի հանդիպումները, որոնցում Ֆրանսիայի հավաքականը 1։1 հաշվով ոչ-ոքի խաղաց Լեհաստանի ընտրանու հետ, իսկ Ավստրիան 3։2 հաշվով պարտության մատնեց Նիդերլանդներին։
Հարկ է նշել, որ երրորդ տեղում գտնվող Իտալիան նույնպես շատ մեծ շանսեր ունի 1/8 եզրափակիչ դուրս գալու, սակայն իտալացիները առայժմ պետք է սպասեն մյուս խմբերի վերջին տուրերի հանդիպումներին։
Խմբային փուլի հանդիպումներից հետո A խմբում Գերմանիան 7 միավորով առաջին հորիզոնականը զբաղեցրեց, Շվեյցարիան երկրորդն է 5 միավորով։
Ֆուտբոլի Եվրոպայի 2024թ․ առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Պորտուգալիայի հավաքականը երեք անպատասխան գնդակ ուղարկեց Թուրքիայի ընտրանու դարպասը և ապահովեց առաջին հորիզոնականը F խմբում։ Հանդիպումը տեղի ունեցավ Դորտմունդի մարզադաշտում։