HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայրենյաց Բարիքներ» պահածոների արտադրամասը թողարկել է վտանգավոր սննդամթերք

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ նախկինում իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների հիմքով, կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը: 

Ստուգման ընթացքում նմուշներ են վերցվել առկա պատրաստի արտադրանքից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:

Ստացված արդյունքներով՝ «տոմատի մածուկ Эко Солт» 1կգ (արտադրված 06.12.2023թ, պիտանիության ժամկետը 3 տարի), «տոմատի մածուկ Браво» 1կգ (արտադրված 12.12.2023թ, պիտանիության ժամկետը 3 տարի), «տոմատի մածուկ MG» 560գր (արտադրված 10.02.2024թ, պիտանիության ժամկետը 3 տարի) նմուշները «մեզոֆիլային կլոստրիդիաներ (բացառությամբ C Botulinium-ի և (կամ) C. Perfringens-ի) և սպոր առաջացնող ջերմասեր (թերմոֆիլային) աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմներ ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին։ 

Տեսչական մարմնի կողմից նշված խմբաքանակների համար տրվել է «Արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին» կարգադրագիր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter