Գիտեր ու փորձում էր մոռանալ ցավի անունը,սեռը,հոտը...«ի վերջո դա ընդամենը ձախողում էր, ընդամենը սովորական ձախողում, իսկ եթե ավելի անկեղծ լինեմ ինքս ինձ հետ, ապա կընդունեմ, որ ոչինչ ավելի լավ չէր լինի, եթե չձախողվեինք, եթե ներեինք, եթե խոցված ու հպարտ...
Ճանապարհը մեքենայի ապակուց երևացող ծառերն են, օրվա տարբեր ժամերին, խիտ ճյուղերով, դրանց արանքում հերթափոխող օրվա լույսերն են: Անընդհատ զարմանում եմ, որովհետև Հայաստանում ծառերը մի տեսակ ուրիշ են, հատկապես ճյուղերը տարբեր են. ավելի ցանցառ են, հախուռն,...
Ասում է, բայց այդպես էլ չկարողացավ մոռանալ նրան, իր բացած իտալական ռեստորանում, երբ մի օր տեսավ նրան, երկուսն էլ կարմրեցին շիկնանքի բոլոր գույներով:
Ես չգիտեմ՝ արդյոք իմ սերը կործանող էր, բայց երկու ամիս սենյակիս լույսը չեմ վառել, անհանգստությունից ամբողջ մարմինս զարկ էր դարձել, մեկ ոտքս էր զարկերակի պես կտկտում, մեկ՝ ձեռքս, մեկ՝ մեջքս, մեկ՝ որովայնս...կարծես մարմնիս տարբեր հատվածներում սիրտ...
նետված ոչ մի քար հաց չդարձավ ճանապարհին
իր համար ոգեշնչման առաջին աղբյուրը եղել են Մարինա Բիչկովայի դյութիչ տիկնիկները:
Աղանդները բոլոր ժամանակներում քարկոծվել են, ժխտվել եկեղեցու կողմից, բայց կան այնպիսիք, որոնք հետք են թողել պատմության մեջ՝ իրենց հետ բերելով նոր փիլիսոփայական ընկալումներ, Աստծու նոր և համարձակ մեկնաբանություններ, քարոզել են պարզ կենցաղավարություն,...
Գրողը պատերազմող, փուլ եկող, ռմբակոծվող երկրի քաղաքացին է, զավակը, կինը, ամուսինը, հայրն ու մայրը, մյուս կողմից բառի՝ աներևակայելի ուժի, ու միաժամանակ երևակայության անսահմանության կրողը, և ստեղծված իրավիճակում հնարավոր է նաև իրեն տեղավորել չկարողացողը:...
Մանկության բակը դատարկվում է. աղջիկները չվող երամների պես գնացին, տարածվեցին աշխարհով մեկ, ջրի մանր հատիկներով գլորվեցին կողքի շենքեր, քաղաքներ, փողոցներ, արագիլները նրանց բալիկներ բերեցին: