
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց քաղաքացիների տեղորոշմանը, հեռախոսազանգի տևողությանը և քանակին հասանելիություն տվող փաթեթը
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հեռախոսային խոսակցությունները վերահսկելու Կառավարության առաջարկը: Նախագծերի փաթեթն ընդունվեց 57 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայներով. կողմ քվեարկեց միայն քաղաքական մեծամասնությունը:
Մինչ քվեարկությունը վարման կարգով խոսեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` ասելով, որ այս փոփոխությունը որևէ բովանդակային վերահսկողություն չէ, այլ ընդամենը փաստում է, որ տեղի է ունեցել զանգ կամ հաղորդագրություն այս կամ այն համարին: Մակունցի խոսքով` մինչև երկրորդ ընթերցում իրենք առաջարկներով հանդես կգան:
Այս փոփոխություններով առաջարկվում է կապի օպերատորների հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալները` հաճախորդի տեղորոշումը պարզելը, հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունը սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալները, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը, փոխանցել կառավարության լիազոր մարմնին:
- Նաիրա Զոհրաբյան. «Ռիսկերը կանխելու համար բավական ուշացել եք, ամենամեծ ռիսկն էս դահլիճում է` 132 պատգամավոր ժամերով փակված մի տեղ»
- Էդմոն Մարուքյան. «Ամբողջ Կառավարությունը, իշխող խմբակցությունն ունեն Signal, Viber, WhatsApp և դրանցով են երկրի ներսում խոսում»
- Բաբկեն Թունյան. «Այսօր առանց գիտակցելու տոտալ վերահսկողության վարքագծի տակ ենք մեր վարքագծի պատճառով»
- Տարոն Սիմոնյանի համոզմամբ` քաղաքացիների իրավունքները սահմանափակող Կառավարության առաջարկը իրավաչափ չէ
- Նարեկ Զեյնալյան. «Ինձ համար անհասկանալի է, թե ինչ ազդեցություն է ունենալու զանգի ժամը, սկիզբն ու ավարտը ֆիքսելը»
- Գևորգ Գորգիսյան. «Զանգը չի նշանակում ֆիզիկական շփում և ֆիզիկական շփումը չի նշանակում, որ ինչ-որ մեկը զանգել է ինչ-որ մեկին»
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել