HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Շիրակ» օդանավակայանը նախորդ տարի ամենամեծ ուղեւորահոսքն է ունեցել 2019-ից ի վեր

2025 թ. Գյումրու «Շիրակ» օդանավակայանը, որը Հայաստանի երկրորդ միջազգային օդային դարպասն է, սպասարկել է 138.399 ուղեւորի: 2020-2025 թթ. կտրվածքով սա լավագույն արդյունքն է, սակայն «Շիրակը» չի կարողացել հասնել 2018 եւ 2019 թթ. ցուցանիշներին:

2018-ին Գյումրու օդանավակայանից օգտվել էր 165.946 ուղեւոր, ինչը ռեկորդ է, իսկ 2019-ին՝ 147.536 մարդ:

Shirak: Passengers (2015-2025)
Infogram

Նկատենք, որ 138.399 հոգուց 68.203-ը եղել են մեկնողները, իսկ 70.196-ը՝ ժամանողները:

Առիթներ ունեցել ենք գրելու, որ, ի տարբերություն «Զվարթնոցի», «Շիրակում» ամսական ուղեւորահոսքի ծավալները չունեն ավանդաբար ձեւավորված կոր, եւ թվերն անընդհատ տատանվում են: Այս անգամ «Շիրակում» ամենաակտիվ ամիսը եղել է հուլիսը, երբ օդանավակայանը սպասարկել է 13.603 հոգու:

Passengers: LWN (2015-2025)
Infogram

Հիշեցնենք, որ 2025-ի ապրիլին Կառավարությունն ընդունեց թռիչքների սուբսիդավորման ծրագիր, որի շահառուներից մեկը հենց «Շիրակ» օդանավակայանն է: Ու եթե մինչ այս Գյումրու օդային դարպասից հիմնական օգտվողը ռուսական «Պոբեդան» էր (Մոսկվա-Գյումրի-Մոսկվա), նախորդ տարվա սեպտեմբերից նրան միացավ եվրոպական լոուքոսթեր Wizz Air-ը, որը սկսեց շահագործել Լառնակա-Գյումրի-Լառնակա ուղղությունը:

2025-ին, նախկին տարիների համեմատ, «Շիրակում» աճել է թռիչքների ու վայրէջքների թիվը: Այսպես՝ եթե 2023-ին Գյումրու օդանավակայանը ճանապարհել ու ընդունել էր ընդհանուր 588 թռիչք ու վայրէջք, իսկ 2024-ին՝ 694, ապա նախորդ տարի թռիչքների ու վայրէջքների հանրագումարը եղել է 858 (429-ական թռիչք ու վայրէջք):

LWN Flights: 2025
Infogram

Տես նաեւ՝

Լուսանկարում՝ Wizz Air-ը Լառնակայից ժամանել է Գյումրի, 30.09.2025 («Զվարթնոց» օդանավակայանի ֆեյսբուքյան էջից)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter