HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

19 քաղաքական ուժ ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 

2026թ. հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ։ Դրանցից տասնյոթը կուսակցություն են, երկուսը՝ դաշինք։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է այդ ուժերի ու նրանց առաջին երեք համարների անուններն այն հերթականությամբ, որով գրանցվել են։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

1․ Նիկոլ Փաշինյան

2․ Արարատ Միրզոյան

3․ Անահիտ Ավանեսյան

Կուսակցությունը ներկայացրել է իր ծրագիրը։ Հրապարակված է նաև կուսակցության ցուցակը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

1․ Գագիկ Ծառուկյան

2․ Անդրանիկ Թևանյան

3․ Լուիզա Սարգսյան

Կուսակցության ցուցակում ներառված են նաև «Մայր Հայաստան», «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության անդամները։ Ընտրական ցուցակին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։

Հայաստանի Շնորհապետական կուսակցություն

1․ Գուրգեն Սիմոնյան

2․ Էդուարդ Անտինյան

3․ Լուսինե Մկրտչյան

Կուսակցության ցուցակի մասին մանրամասներ հայտնի չեն։ Քաղաքական ուժը նշում է, որ նախկին ու ներկա իշխանությունների հետ չեն համագործակցի ոչ՛ նախընտրական շրջանում, ոչ՛ խորհրդարան անցնելուց հետո։

«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն

1․ Սպարտակ Կյուրեղյան

2․ Իշխան Գևորգյան

3․ Սինա Կարապետյանց

«Բոլորին դեմ եմ» ինքնալուծարվող կուսակցության ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ։ Ուժը նախօրեին էր ԿԸՀ տարել իր փաստաթղթերը։

«Ուժեղ Հայաստան» դաշինք

1․ Նարեկ Կարապետյան

2․ Արամ Վարդևանյան

3․ Գոհար Մելոյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքը ևս ԿԸՀ էր ներկայացել երեկ։ Դաշինքի ցուցակի տասնյակի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ, իսկ «Ուժեղ Հայաստանի» ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։ 

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն

1․ Սուրեն Պետրոսյան

2․ Վարդան Այվազյան

3․ Հասմիկ Գաբրիելյան

Առաջին համար Սուրեն Պետրոսյանն ակտիվ մասնակցում էր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։  Նրա գործունեության մասին տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ։ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ցուցակին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

«Միասնության թևեր» կուսակցություն

1․ Արման Թաթոյան

2․ Դավիթ Անանյան

3․ Աստղիկ Մատինյան

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածուն նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն է։ Նրա մասին ավելի մանրամասն կարող եք իմանալ՝ դիտելով տեսանյութը։ Ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ։

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

1․ Էդմոն Մարուքյան

2․ Կարպիս Փաշոյան

3․ Շուշանիկ Ավագյան

Կուսակցության փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած Դավիթ Խաժակյանի խոսքով․ «Շանսերը գնահատողը լինելու է մեր քաղաքացին, որն արվել է մինչև այս օրը, իսկ մեր կուսակցությունը շատ ակտիվ ներգրավվածություն է ունեցել հանրային քաղաքական կյանքում»։ Կուսակցության ցուցակին մանրամասն կարող եք ծանոթանալ այս հղմամբ։

«Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն

1․ Գևորգ Կարապետյան

2․ Գևորգ Սաֆարյան

3․ Արմենուհի Սախոյան

Կուսակցության համագումարը նախօրեին է տեղի ունեցել, ցուցակի մի մասը հրապարակել են իրենց ֆեյսբուքյան էջում։

«Հայաստան» կուսակցությունների դաշինք

1․ Ռոբերտ Քոչարյան

2․ Իշխան Սաղաթելյան

3․ Աննա Գրիգորյան

Առաջադրման փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած Արծվիկ Մինասյանը, որը «Հայաստան» դաշինքի պատգամավոր է, ասաց՝ վստահություն ունեն, որ ավելի շատ ձայն են հավաքելու, քան նախորդ ընտրություններին։ «Ընդդիմադիր դաշտը պետք է գնա համագործակցության հետընտրական շրջափուլում»,- նշեց Մինասյանը՝ հավելելով, որ իրենք պատրաստ են աջակցել ընդիմադիր ուժերից ամենաշատ ձայն հավաքած ուժի վարչապետի թեկնածուին։ «Հայաստան» դաշինքի ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ։

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն

1․ Լևոն Շիրինյան

2․ Արգիշտի Թաթևոսյան

3․ Սիլվա Սահակյան

Կուսակցությունը նախորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինքի կազմում։ Այս ընտրությունների նախընտրական ցուցակը դեռ հրապարակված չէ։

Հայ ազգային կոնգրես կուսակցություն

1․ Լևոն Զուրաբյան

2․ Արամ Մանուկյան

3․ Տաթևիկ Զորյան

ՀԱԿ վարչապետի թեկնածուն կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։ Նախորդ ամիս կայացած համագումարում ՀԱԿ-ը ներկայացրեց իր բանաձևն ու տեսլականը։ Իսկ ցուցակին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն

1․ Հայկ Մարության

2․ Հակոբ Կարապետյան

3․ Նարինե Արամյան

Կուսակցության վարչապետի թեկնածուն հումորիստ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է։ Նրա մասին ավելի մանրամասն կարող եք իմանալ դիտելով տեսանյութը։ Նախընտրական ցուցակը դեռ հրապարակված չէ։ Ավելի մանրամասն կարող եք կարդալ այս հղմամբ։

«Հանրապետություն» կուսակցություն

1․ Արամ Սարգսյան

2․ Անահիտ Ադամյան

3․ Ռոմիկ Մխիթարյան

Կուսակցության վարչապետի թեկնածուն նախկին վարչապետ Արամ Սարգսյանն է։ Ընտրություններին մասնակցում են «Արժանապատվություն» նախաձեռնության հետ։ Նախընտրական ցուցակի առաջին երեսուն անունները այս շաբաթ են հրապարակել։

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն

1․ Տիգրան Ուրիխանյան

2․ Աշոտ Գալստյան

3․ Գոհար Հովհաննիսյան

«Ալյանս» կուսակցությունը ևս չի հրապարակել նախընտրական ցուցակը։ Կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը եղել է ԲՀԿ անդամ, մի քանի անգամ ընտրվել է պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Ծառուկյան» դաշինքի ցուցակով։ Ուրիխանյանը նաև մասնակցում էր Երևանի ավագանու ընտրություններին «Հանրային ձայն» կուսակցության ցուցակով։

Ռեֆորմիստների կուսակցություն

1․ Վաղարշակ Հարությունյան

2․ Վահան Բաբայան

3․ Անի Ներկարարյան

«Ռեֆորմիստների» կուսակցության ամբողջական ցանկը ևս հայտնի չէ։ Կուսակցության վարչապետի թեկնածու Վաղարշակ Հարությունյանը 1999-2000, 2020-2021 թթ․ եղել է պաշտպանութան նախարար, 2022-2024 թվականներին՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան։

«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն

1․ Վարդան Ղուկասյան

2․ Լևոն Բաղդասարյան

3․ Աննա Ղուկասյան

Կուսակցության առաջին համարը Վարդան Ղուկասյանն է։ 2023-ին Երևանի ավագանու ընտրություններում նրա «Հանրային ձայն» կուսակցության օգտին քվեարկել էր ընտրողների 10%-ը։ ԱՄՆ Միգրացիոն ծառայությունը նախորդ տարի ձերբակալել է Ղուկասյանին։ 

«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն

1․ Արտակ Սարգսյան

2․ Հմայակ Հովհաննիսյան

3․ Լիլիթ Կուչոյան

Ուժի առաջին համարը կուսակցության նախագահն է, սակայն ամբողջական ցուցակը դեռ չի հրապարակվել։

«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն

1․ Արման Բաբաջանյան

2․ Ռուբեն Մեհրաբյան

3․ Լուսինե Զեյնալյան

«Հանուն Հանրապետությունը» առաջադրված վերջին կուսակցությունն է։ Արման Բաբաջանյանը  2010 թվականին հիմնել է 1in.am լրատվական կայքը։ 2018 թ.-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով: Մանրամասները՝ այստեղ։

Ըստ ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանի՝ մինչև մայիսի 3-ը ուսումնասիրելու են փաստաթղթերը, եթե խախտումներ գտնեն, 48 ժամ են տալու կուսակցություններին փաստաթղթերի թերությունները շտկելու համար։ Դրանից հետո նոր հայտնի կլինի, թե որ քաղաքական ուժերն են գրանցվել, որոնք՝ ոչ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter