«ՏաԹեւեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանի հարակից տարածքում այսօր տեղի է ունեցել «Ոչխարների խուզում» փառատոնը: Արդեն երկրորդ անգամ անցկացվող փառատոնի գլխավոր նպատակը, ըստ կազմակերպիչների, Տաթեւը որպես զբոսաշրջային ուղղություն գրավիչ դարձնելն:
Այս տարվա մայիսին նախորդ ամսվա համեմատ Հայաստանում պարենային ապրանքները 1,2%- ով էժանացել են։
Իսկ բանաստեղծուհուն ուղղված փոքրիկ նամակում գեներալը գրում է. «Այս թուրը, որն ուղարկում եմ ձեզ, մի քանի անգամ պատվով է դուրս եկել իր պարտականությունները կատարելուց»:
Բանակային զորամիավորումների և ուժեղացման միջոցների հետ անցկացված բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունների ավարտից հետո բարձր մակարդակով անցկացվել է գնդային մարտավարական զորավարժություն՝ մարտական կրակի կիրառմամբ:
Հունիսի 5-ի երեկոյից մինչև այսօր` ժամը 15:00-ի դրությամբ, Ճամբարակի առողջության կենտրոն է դիմել 32 անձ, որից 7-ը` մինչ 10 տարեկան:
Doppler Labs ընկերությունը նախագծել է ականջակալներ, որոնք ոչ միայն սահմանափակում են շրջապատի ձայները, այլև թույլ են տալիս կարգավորել դրանք՝ բջջային հավելվածի օգնությամբ:
Ճանապարհի վերանորոգումից հետո գյուղացիների գյուղատնտեսական մթերքները հանրապետության շուկաներ տեղափոխելու լայն հնարավորություն է բացվելու: Վերանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 28,2կմ է, աշխատանքերը իրականացվելու է 2015-2016թ.թ.-ին:
Լոռու մարզի արյան փոխներարկման կայանը գործում է Վանաձորի բժշկական կենտրոնի հարևանությամբ՝ ոչ քարե շինությունում:
«ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն»,- հայտնում է նախարարությունը:
Դայջեստում՝ հունիսի 1-5-ը աշխարհում կատարված տնտեսական կարևորագույն իրադարձությունների և լուրերի մասին։
Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի շրջանակներում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հունիսի 7-ին` ժամը 14:00, կբացվի հազվագյուտ լարային գործիքների ցուցահանդես:
Հիմնադիր խորհրդարանը հաղորդագրություն է տարածել Իրան-Հայաստան գազատարի Մեղրի-Քաջարան հատվածը Գազպրոմ-ին օտարելու կապակցությամբ:
Հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը ՀՀ առողջապահության նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Ճամբարակի առողջության կենտրոն են հոսպիտալացվում Վահան գյուղի տարբեր տարիքի բնակիչներ: Հունիսի 6-ին` ժամը 10:45-ի դրությամբ, դիմել է 25 անձ, որից 7-ը՝ 4-ից...
Արդեն երրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանի և պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների համար կազմակերպվում է այցելություններ զորամասեր:
Կենտրոնական բանկը ներեկայացրել է 2015թ-ի հունիսի 1-5-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքները.
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Տաշիր-Ստեփանավան ճանապարհին 7 երիտասարդի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն:
Հունիսի 6-ին, ժամը 00.39-ին տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկատվություն է ստացել, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին` Սարատովկա գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: