Գողթ գյուղից «Գառնիի առողջության կենտրոն» տեղափոխված միջին տարիքի տղամարդուն շտապօգնության մեքենայից չեն իջեցնում:
Հոկտեմբերի 2-ին Ջրաշենում համայնքապետի ու ավագանու ընտրություններ են լինելու: Ինչո՞ւ է հատկապես այս տարի՝ նախընտրական այս շրջանում գյուղապետը որոշել իրականացնել այս մեծածավալ աշխատանքները, այն դեպքում, երբ ինչպես ինքն է նշում, վերջին 4 տարիների...
Գիշերակացը հանելու դեպքում նա վստահ է, որ կենտրոնում երեխաների թիվը կավելանա, սակայն ցանկանում է, որ մարդիկ այնքան լավ ապրեն, որ ստիպված չլինեն իրենց երեխաներին ուղարկել նման կենտրոններ:
Ս.Սարգսյանը զորակցության և սփոփանքի խոսք է հղել նախագահ Մատարելլային, տուժածների ընտանիքներին և Իտալիայի բարեկամ ժողովրդին, վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:
Դսեղ համայնքի 58 մլն. դրամ բյուջեից որպես սոցալական օգնություն համայնքապետ Նորիկ Քոչարյանը 2015թ.-ին նախատեսել է 3 մլն., 2016 թվականին՝ 1,5 մլն. դրամ:
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանին:
Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրավերով հուլիսի 12-ին աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջի գլխավորած պատվիրակությունը:
Քաղաքացի Հակոբ Հ.-ն հայտնել է ճանապարհային ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խաբեության եղանակով գույքի տիրապետողին առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու...
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան իքննչակա նբաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու 21-ամյա Ջուլիետտա Կարապետյանի ինքնասպանության պատճառները։
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գրում Աբայ Թեշոմեն (նստավայրը՝ Մոսկվա):
Այսօր տեղի է ունեցել Ժիրայր Սեֆիլյանի ներկայացուցիչներ, փաստաբաններ Տիգրան Հայրապետյանի և Վարուժան Ավետիսյանի ասուլիսը։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) նախաձեռնել է «ՀՀ զինված ուժերից զորացրվող զինծառայողների տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթության և զբաղվածության ապահովում» ծրագիրը:
Վլադիսլավ Պետրոսյանը Արցախյան պատերազմի ժամանակ Բաքվից տեղափովել է Շուշի, որտեղ եւ բնակվում է մինչ այսօր։
Այսօր, հուլիսի 12-ին, ժամը 14.14-ին 4.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանամերձ գոտում` էպիկենտրոնը Վրաստանի տարածքում:
Ռուբեն Մելիքյանը ծանոթացել է քրեակատարողական հիմնարկի ընդհանուր պայմաններին, ինչպես նաև այցելել է կիսաբաց, կիսափակ և փակ ռեժիմի բոլոր պատժախցեր` դատապարտյալներին առաջարկելով ունենալ առանձնազրույց իր կամ աշխատակազմի ներկայացուցիչների հետ:
«Ferrero» ընկերությունը նաև հայտնել է, որ այժմ իրենք աշխատում են MOAH քանակը նվազեցնելու ուղղությամբ. մասնավորապես՝ տեխնիկական այլ լուծումներ են փնտրում:
Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) շարունակում է ցուցանիշներ հրապարակել, թե Հայաստանի տնտեսությունն աճում է, սակայն, միևնույն ժամանակ, նույն ծառայության հրապարակած այլ ցուցանիշներ խոսում են հակառակի մասին կամ առնվազն հակասում են աճող տնտեսության...
Հարցազրույց ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հետ:
«Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ն (ՀԿԴ) և Deutsche Börse Group-ի արժեթղթերի միջազգային կենտրոնական դեպոզիտարիան` Clearstream-ը, կնքել են ՀԿԴ-ում Clearstream-ի անվանատիրոջ հաշվի բացման պայմանագիր: Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական դեպոզիտարիան:
Հուլիսի 11-ին, ժամը 06.53-ից մինչև 10.43-ը ընդամենը 204 հակակարկտային կայանքներից ներգործության է ենթարկվել 2-րդ կարգի կարկտավտանգավոր 4 ամպ և 3-րդ կարգի 1 ամպ, կատարվել է 61478 կրակոց:
Նշված հատվածներում, ըստ պաշտոնական հաղորդագրության, հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է հրաձգային զինատեսակներից` արձակելով անկանոն բնույթի կրակոցներ: