Հետքի թղթակիցը Խորենացու փողոցից հայտնում է, որ ոստիկանական ուժերի ակտիվացում է նկատվում, առանց համարանիշների մարդատար մեքենաներ են շարժվում ՊՊԾ-ի գնդի ուղղությամբ։
Հուլիսի 17-ի վաղ առավոտյան «Սասնա ծռեր» խմբի կողմից Երեւանի Էրեբունու շրջանում տեղակայված ՊՊԾ գնդի տարածքը գրավելու հետեւանքով ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման նպատակով հանրային քննարկման հրավերին Գյումրիում սակավաթիվ մարդիկ էին արձագանքել:...
Էրեբունի վարչական շրջանում տեղակայված ՊՊԾ գնդի տարածքում իրավիճակը լարված է: Armtimes.com-ի թղթակիցը փոխանցում է, որ Խորենացի փողոցում՝ ՊՊԾ գնդի հարակից հատվածներում ոստիկանական մեքենանների ինտենսիվ շարժ կա, որը չի դադարում:
Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Արցախի զինված ուժերում հուլիսի 18-ից մեկնարկել են բազմաստիճան շտաբային զորավարժություններ, որին մասնակցում են ՊԲ վարչությունը, միավորումների, զորամասերի և գումարտակների հրամանատարական կազմը,...
Անի Գևորգյան
Քիչ առաջ Ազատութան հրապարակից բերման ենթարկեցին Դավիթ Սանասարյանին, Սիփան Փաշինյանին եւ մի խումբ քաղաքացիների, ովքեր հավաքվել էին հանրային քննարկման: Քննարկում էին իրենց հետագա եւ ներկա քայլերը։ Դավիթ Սանասարյանն առաջարկեց քայլերթով հասնել...
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը հարկային ոլորտին վերաբերող օրենքների նախագծերը Ազգային ժողովում ներկայացնելու առաջամարտիկ է: Կառավարությունը հենց նրան է վստահում այդ պարտականությունը:
ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանն այսօր ընդունել է Եվրամիության պատվիրակությանն՝ ի դեմս Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական բաժնի ղեկավար Դիրք Լորենսի և ՀՀ-ում Ֆրանսիայի և Լեհաստանի դեսպանությունների ներկայացուցիչների:
Երեկ բերման ենթարկված Մնացական Ալեքսանյանին քիչ առաջ զանգահարել է Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի ոստիկանապետ Է. Հովհաննիսյանը, ով առավել հայտնի է Շոթա անվամբ և հորդորել՝ որևէ ցույցի չմասնակցել, հասարակական ակտիվություն չցուցաբերել։
Արցախյան պատերազմի ֆոտովավերագրությունը անձնվիրաբար եւ հետեւողականորեն իրականացնելու համար «Հետքի» լուսանկարիչ Հակոբ Պողոսյանը արժանացել է Ռուբեն Մանգասարյանի անվան մրցանակին
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 10 անձի՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու համար։
Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ի ընթացքում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքում գտնվող անձինք ապահովվել են սննդով, ինչպես նաև անհրաժեշտ դեղորայքով:
Արցախի եւ Հայաստանի մի խումբ հասարակական գործիչներ դատապարտում են իշխանությունների Ադրբեջանին հող զիջելու դիրքորոշումը։ Ընդունվել է հռչակագիր։
Շիրակի մարզի 2014-2017 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում, որը կազմվել է 2013 թվականին, տեղ է գտել Սերժ Սարգսյանի՝ ավելի քան հինգ տարի առաջ տրված խոստումներից մեկը, որը մինչ օրս չի իրականացվել:
ՀՀ Գլխավոր դատախազությունը պարտավոր է «Հետաքննող լրագրողներին» տրամադրել 1995 թ-ին մահապատժի դատապարտված, 2015 թ-ին ծանր հիվանդության հիմքով ազատված (մահացել է ազատվելուց 15 օր անց՝ հիվանդանոցում) Սողոմոն Քոչարյանի գործով հսկողական վարույթը:
«Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակից Վարազդատ Խ.-ին ծեծի ենթարկելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում փոփոխվել էմաքսային...
«Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության անդամ, ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ Ալեք Ենիգոմշյանը «Հետք»-ի հետ զրույցում պատմում է հուլիսի 17-ին իշխանությունների, «Սասնա Ծռեր» խմբավորման և Ժիրայր Սեֆիլյանի միջև սկսված բանակցությունների մասին:
Փաստաբանների պալատի անդամ Հայարփի Սարգսյանը ահազանգում է՝ իր վստահորդին՝ Միքայել Նազարյանին 24 ժամից ավել անազատության մեջ պահելու և իր աշխատանքը խոչընդոտելու մասին։
Գիշերը՝ ՊՊԾ գնդի տարածքում
Հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը տևական բանակցությունների և իրականացված հատուկ միջոցառումների արդյունքում հաջողվել է ազատ արձակել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զենքի սպառնալիքով պատանդ պահվող ոստիկանության մեկ ծառայողի,...
ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում հուլիսի 17-ին սկսված զինված միջադեպի արդյունքում հոսպիտալացվել է 6 տուժած։ Այսօր առավոտյան նրանցից մեկը դուրս է գրվել։
Էրեբունու ՊՊԾ գնդի գրավման և այնտեղ գտնվող ոստիկաններին ազատ արձակելու վերաբերյալ երեկ բանակցություններ են սկսվել Ժիրայր Սեֆիլյանը հետ: Ժիրայր Սեֆիլյանն ասել է, որ պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի խաղաղ ճանապարհով հանգուցալուծվի խնդիրը և զոհեր...
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 11-15.07.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 1,4 մլն դր. ընդհանուր գումարի վարչական...
Փաստաբան Արա Կարագյոզյանը երեկ գիշեր լուսանկարել է քաղաքացի Վաղինակ Շուշանյանի մարմնի վրայի բռնության հետքերը: Փաստաբանի հաղորդմամբ, Շուշանյանը, բազմաթիվ այլ քաղաքացիների հետ, ժամեր շարունակ ապօրինաբար պահվել է ոստիկանական զորքերում: Փաստաբանի...
Հուլիսի 19-22-ին Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում‵ 38-390C:
Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 26 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների...
Ուղիղ հեռարձակում փակված Խորենացի փողոցից