«Նուբարաշենի» հոգեբուժական կենտրոնում բռնության ենթարկված իրավապաշտպան Արմինե Առաքելյանի բողոքի քննություն այսօր հետաձգվեց:
Գյումրու սիրտը համարվող «Կումայրի» պատմական, ճարտարապետական արգելոց-թանգարանը հիմնվել է 1980թ-ին եւ ընդգրկում է քաղաքի պատական միջուկը:
Մարտի 30-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Քենթ Հարսթեդթին, ով Հայաստան է ժամանել խորհրդարանական ընտրություններին ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության կազմում:
Հայաստանի ամենաբարձր կադաստրային արժեք ունեցող բնակելի տան կադաստրային արժեքը 428 մլն. դրամ է։ Այն պատկանում է գործարար, նախկին պատգամավոր Գագիկ Աբրահամյանին։ Նա Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայրն է։
Մենքի, հավաքականության գաղափարն առաջ տանող կուսակցությունների և դաշինքների խումբը, ավանգարդիստական սկզբունքով, փորձում է ընդգծել ժամանակի` ներկայի, կարևորությունը: Անվտանգությունն ու առաջընթացը, բացառություն չենթադրող, միատարր փոփոխությունը,...
«Ծառուկյան» կուսակցությունների դաշինքում 4-րդ համարը զբաղեցնող տնտեսագետ, ԵՊՀ պրոֆեսոր Վարդան Բոստանջյանի տեսակետը սոցիալական պետության տեսլականի մասին:
Մարտի 30-ին ՀՀ ԱԻ նախարարությունը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ, ՀՀ Սյունիքի մարզի Կապան և Քաջարան քաղաքային համայնքներում իրականացնում է սելավավտանգ հատվածների ուսումնասիրություն` անօդաչու թռչող...
«Ծառուկյան» կուսակցությունների դաշինքում 4-րդ համարը զբաղեցնող տնտեսագետ, ԵՊՀ պրոֆեսոր Վարդան Բոստանջյանի տեսակետը սոցիալական պետության տեսլականի մասին:
«Հարգելի դատախազ, այդ ստրկատերերդ չեն թողնում, որ դուրս գամ ազատության մեջ: Ես այսօր գերի եմ ձեր ձեռքը»,- դատախազի դիրքորոշմանն ի պատասխան հայտնեց Արարատ Խանդոյանը:
Հասարակական կազմակերպության հանրային լայն հնչեղություն և արձագանք ստացած ուսումնասիրության հրապարակումից երկու օր անց լրատվակայն կայքերից մեկում հրապարակվեց այդ կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի ընտանիքին և անձնական կյանքին...
«Հետքի սրահում» հաղորդման հյուրը խոսում է Մայր օրենքում կատարված փոփոխության մասին, ըստ որի` պետությունն արդեն ոչ թե ապահովում, այլ ընդամենը խրախուսում է շրջակա միջավայրի պահպանությունը։
Քրեակատարողական հիմնարկի հիշյալ աշխատակիցների դրսևորած պաշտոնեական անփութության հետևանքով ծանր հանցագործության մեջ մեղադրվող կալանավոր Ս. Գրիգորյանն առանց օրինական հիմքերի հայտնվել է ազատության մեջ:
Հայ Հեղափոխական Դաշնակցությունը նախընտրական ծրագրում խոստանում է ստեղծել այնպիսի մեխանիզմ, որը կբացառի բնական ռեսուրսների գերշահագործումը, նվազագույնի կհասցնի շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը:
Հաշվի առնելով մեծ թվով ձեռնարկատերերի համար վարկային միջոցների հասանելիության մակարդակի բարձրացման խնդիրը, Յունիբանկն առաջարկում է անգրավ բիզնես վարկեր` մատչելի պայմաններով: Առանց գրավի ապահովվածության վարկի առավելագույնը գումարը կազմում է...
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 30-ին, կազմել է 483.87 դրամ, որը նախորդ օրվա համեմատ 0.05 դրամով աճել է: Այս մասին են վկայում Հայաստանի կենտրոնական բանկի տվյալները։
Նշված բոլոր կենտրոններին կից գործող շտապօգնության կայաններն այսուհետև կկարողանան շրջակա բազմաթիվ բնակավայրերից ստացվող կանչերին ավելի արագ արձագանքել և տրամադրել արդյունավետ բուժօգնություն։
«Մենք շատ, շատ շատ լավ էինք զգում, որ գոնե մի հոգի խոստացավ, որ պիտի աներ, ուղղակի այնքան կողքից խանգարեցին, որ այդ մարդը չարեց»,-ասաց համայնքապետը՝ հավելելով, որ խոսքը Առաքել Մովսիսյանի մասին է:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է զբաղվածության պետական ծրագրերի մոնիթորինգի և գնահատման, ինչպես նաև իրավակիրառական պրակտիկայի արդյունքներով վեր հանված խնդիրների իրավական լուծումների ապահովում:
Նախնական տվյալներով՝ նա ինքնասպանություն է գործել 2017թ. մարտի 29-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում:
Որևէ միջազգային կամ օտարերկրյա ռազմական ուժ չի կարող հանդես գալ որպես Արցախի ու Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիք:
Այդ գումարը կծախսվի «2018» թվագրումով ծխախոտի ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար։
Անահիտ Սարգսյանը դեռևս 2015 թվականին դատարանով ամրագրել է 3 տարեկան որդու նկատմամբ խնամակալությունը և ամուսնու հետ բաժանումից հետո որդու՝ իր հետ բնակվելու իրավունքը: Սակայն նույն դատարանի մեկ այլ դատավոր, նույն հարցի վերաբերյալ այս տարվա մարտի...
Նախարարը մանրամասնեց, որ նման լայնամասշտաբ ծրագիր երբևէ անգամ տարածաշրջանում չի կատարվել։
Մարտի 20-ին լրացել է ընկերության՝ «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի գործունեություն իրականացնելու թույլտվության ժամկետը և ընկերությունը չի ներկայացրել նոր հայտ` շահագործողի թույլտվությունը երկարաձգելու վերաբերյալ։
Վերազինման աշխատանքների իրականացման նպատակով նախատեսվում է ներդրումներ կատարել շուրջ 268,3 մլն դրամի չափով։
Այն ստեղծվում է օտարերկրյա ուղղակի ներդրումների, երկրի ներդրումային գրավչության բարձրացման, արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ստեղծման, արտահանման ծավալների ավելացման, նոր աշխատատեղերի ստեղծման և կայուն տնտեսական զարգացումը խթանելու...
«Պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ներկրումը նպատակ ունի ապահովելու ընդերքօգտագործման ոլորտում իրականացվող աշխատանքների կատարումը»,-ասվել է կառավարություն ներկայացված որոշման նախագծում։
Երևանի Գարեգին Նժդեհի 27 հասցեում գտնվող շինությունից 406 քմ. տարածքը հետ կվերցվի և անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի դատախազությանը
Մարտի 30-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
33 գրավոր և բանավոր բողոքների, այդ թվում՝ թեժ գծին ստացված հեռախոսազանգերի շրջանակներում սկսվել են քննարկման ընթացակարգեր:
ՄԻՊ դիմել է Արդարադատության նախարարություն` Վ. Շիրխանյանին ցուցված մի շարք հետազոտություններ հնարավորինս սեղմ ժամկետում կազմակերպու համար:
Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը։
Մարտի 30-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է:
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 500 կրակոց: