Նա խոստովանել է, որ սեպտեմբերի 16-ին՝ կեսգիշերն անց, իրենց տան մոտ ալկոհոլի ազդեցության տակ «ՎԵՊՐ 12» տեսակի ինքնաձիգից երկու անգամ օդ է կրակել:
Սեպտեմբերի 17-ին պաշտպանության բանակի, միավորումների և զորամասերի հրամկազմի ներգրավմամբ իրականացվել են ղեկավարման կետերի մարզումներ:
Արմեն Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի հետ, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Այս տարի Հայաստանի շրջակա միջավայրի տարածքներում բռնկված հրդեհները 1793 դեպքով ավելի շատ են 2018 թ. համեմատ:
Հայաստանի Արդյունահող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) պատվիրակությունը հյուրընկալվեց Միացյալ Թագավորության կառավարության Գործարարության, էներգետիկայի և արդյունաբերական ռազմավարության վարչությունում (BEIS Department)։
Սամվել Թադևոսյանը Սնանկության դատարանի դատավոր է 2018թ-ից։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի «Էներգակարգաբերում» մասնաճյուղում այսօր տեղի է ունեցել ֆոտոմետրիկ լաբորատորիայի պաշտոնական բացման արարողություն, որին մասնակցել են ՏԿԵ նախարարի
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Եվրամիության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
ԱՀԿ անդամ 53 երկրի ներկայացուցիչների քվեարկության արդյունքում Հայաստանը` ի դեմս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի,
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբին, ովքեր Հայաստան են ժամանել Արդարադատության նախարարության հրավերով դատաիրավական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ կարծիք տրամադրելու
Վիրտուալ ՀԴՄ-ի ներդրման արդյունքում կավելանան անկանխիկ շրջանառության ծավալները
Նախարարը շեշտել է, որ միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով անվտանգ օգտագործումը Հայաստանի համար եղել և շարունակում է մնալ առաջնահերթություն․
Դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը:
Ազգային Ժողովի ճեպազրույցներին բոլոր խմբակցություններն անդրադարձան Արթուր Վանեցյանի հրաժարականին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:
Պետական սահմանի խախտման միջոցով Հայաստան փորձել է մուտք գործել 57 անձ, իսկ հանրապետությունից դուրս գալ 21 անձ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով։
Ձեռնարկված միջոցառումներով բացահայտվել են նաև մաքսային կանոնների խախտմամբ՝ ՀՀ տարածք այլ ապրանքերի ներմուծման մի շարք դեպքեր: Ընդհանուր առմամբ բացահայտվել է 43 դեպք:
Կրթօջախն անվանակոչված է 2016 թ․ ապրիլյան պատերազմում 6-րդ պաշտպանական շրջանի N մարտական դիրքի պաշտպանության ժամանակ մարտիրոսված հետախուզական դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի անունով։
Կանևսկոյն ասում է, չգիտի՝ քրեական հեղինակությունն ինչ է:
Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում կմասնակցի Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա ելույթով:
Դերասան եւ պրոդյուսեր Արբեն Ժարկուն սեպտեմբեր ամսվա վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանի անկախ կինոգործիչների համայնքի (IFCA) հրավերով կժամանի Երեւան՝ արդյունավետ հանդիպում վարելու նպատակով (աշխատարանի ձեւաչափով)՝ ներկայացնեելով Կոսովոյի կինոարտադրութ