Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Այսօրվա նիստում հարցաքննվեց մեկ վկա՝ ծնունդով Արցախից Արթուր Գասպարյանը, որը պահեստազորային էր եղել 2020թ․ 44–օրյա պատերազմի ժամանակ։
Էդիտա Գզոյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և ասաց, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնը։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ ելույթ է ունեցել ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։
Պայմանագրի գինը 39 մլն 200 դրամ է։ Հանրապետության փողոցում նորոգվում է 47 հասցեում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նոր գրասենյակի դիմացի մայթը։
Հիմք ընդունելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Ազգային ժողովի 2024 թվականի փետրվարի 8-ի «Արթուր ԱԹԱԲԵԿՅԱՆԻՆ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու ընտրելու մասին» ԱԺՈ-84-Ա որոշումը.
Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս/թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է:
Արմավիրի մարզում ամենամեծ աղբավայրը՝ 7 հա, գտնվում է Շահումյան գյուղի տարածքում: Այստեղ են տեղափոխվում շրջակա գյուղերի և Վաղարշապատ համայնքի աղբը: Հաջորդն Արմավիր համայնքի աղբավայրն է՝ 6 հա, այնուհետև Մեծամոր համայնքի աղբավայրը՝ 2 հա:
Ռուսաստանի Դաշնությունն ու Ադրբեջանը համաձայնեցնում են Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմի շուրջ բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։
Բաքուն և Երևանը կարող են շուտով ավարտել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։ Ռուսական «Известия»-ին տված հարցազրույցում նման պնդմամբ հանդես է եկել Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։
Իրականացվում են տպագրական նյութերի թարմացման, վերանորոգման, թեմատիկ առումով համալրման մի շարք աշխատանքներ, իսկ Փառքի անկյուններում՝ ոճային առումով արդիականացման աշխատանքներ:
Ռուսաստանը պետք է Հայաստանից հավաստիացումներ ստանա Միջազգային քրեական դատարանի կանոնադրությանը միանալու կապակցությամբ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ադրբեջանում Եվրամիության դեսպան Պետեր Միխալկոն կանչվել է այդ երկրի արտաքին գործերի նախարարություն։ Ադրբեջանական կողմը նրան մտահոգություն է հայտնել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության կապակցությամբ:
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) կենտրոնակայանում, ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետոսյանն իր լիազորությունների պաշտոնական հավաստագիրն է հանձնել ՍԾՏՀԿ մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար
Օրակարգի հարցի շուրջ զեկույցներով հանդես են եկել ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը:
Անձնական խուզարկությամբ վարորդի մոտ հայտնաբերվել է մեկ 100 դոլար անվանական արժեքով ակնհայտ կեղծ թղթադրամ, իսկ 37-ամյա ուղևորը հայտնել է, որ մեքենայում գտնվող պայուսակում կա 100 դոլար անվանական արժեքով 10 կեղծ թղթադրամ:
Հայտնաբերված խախտումները անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրի համաձայն՝ Արմեն Եգանյանը նշանակվել է Կոլումբիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
Կարեն Անդրեասյանի և նշված գործընթացում ներգրավված անձանց գործողությունները ենթակա են քրեաիրավական գնահատման, և հրավիրում ենք նաև միջազգային գործընկերների ուշադրությունը, որի կապակցությամբ սույն հայտարարությունը կուղարկվի նաև վերջիններիս։
Վարչապետը կրկին շնորհավորել է պարոն Սագինտաևին նոր պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել արդյունավետ աշխատանք:
Սարքի շնորհիվ էապես կմեծանա ձեռագրերի կազմերի ուսումնասիրման առանձնահատկությունների որոշարկման, ինչպես նաև հավանական վնասվածքների բացահայտման հնարավորությունը։
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Փետրվարի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-17-ին սպասվում է անձրև, 16-ին հնարավոր է նաև ամպրոպ։
Կանանց նկատմամբ շանտաժը դարձրել է զվարճանքի և ժամանցի ձև
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին (2002-2018 թթ.) նախագահ, ԱԺ նախկին (2003-2012 թթ.) պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանը, որը Հայաստանի իրավապահների կողմից հետախուզվում է, ընկերություն է հիմնել Մոսկվայում:
Հաղորդաշարի նոր էպիզոդում խոսել ենք, թե ինչպես են արհեստական բանականության տեխնոլոգիաներն օգտագործվում ապատեղեկատվություն տարածելու կամ մարդկանց խաբելու համար։
Խ․Մ․-ն խոստովանել է, որ հայտնաբերված հեռախոսներից մեկն իր սեփական օգտագործմանն է, իսկ երկուսը գումարի դիմաց պետք է փոխանցեր կալանավորված անձ Մ․Գ․-ին։
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է «Հայաստան» մարզական ՀԿ-ի կողմից «Սպարտակ» համալիրը վաճառելու մասին «Հետքի» հրապարակումը։
Մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
«Դուք ունեք աշխատակիցներ բոլորդ, և ենթադրվում է պարոն Մխիթարյան, որ ինչ-որ աշխատակիցներ իրենց գործը լավ չեն կատարել, թերացել են, հետևապես համապատասխան կարգապահական տույժերի պետք է ենթարկվեն»,- ասաց Ավինյանը։
ԼՂ-ից տեղահանված անձը որևէ պետական գործարք իրականացնելիս պետք է ունենա ՀՀ բնակության հասցեով հաշվառում:
Փրկարարները հոսանքազրկել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: