«Քաղաքական խնդիրը, որ դնում եմ պարոն Հակոբյանի առաջ՝ հետևյալն է. պոզիտիվ բովանդակությունը պետք է ճիշտ կառավարվի և այդ պոզիտիվ հարթության վրա մենք պետք է նոր մակարդակի բերենք ՊԵԿ-ի աշխատանքը»,- ասել է Փաշինյանը։
Արդարադատության նախարարությունը 172,8 մլն դրամ է վճարել «Հարմոնիա» ընկերությանը մի ծրագրի համար, որը չի գործում։ Սնանկության էլեկտրոնային հարթակ կարող եք այցելել՝ մուտք գործելով e-bankruptcy.am կայք։ Սակայն կայքը դատարկ է։
«Հետքի» հետ զրույցում Սոֆիայի մայրը՝ Նոնա Վարդանյանը ասաց, որ շախմատային վեց խնդիր է եղել, և Սոֆիան բոլոր վեցն էլ կարողացել է արագորեն լուծել ու մինչև 8 տարեկան աղջիկների կատեգորիայում զբաղեցրել է առաջին տեղը։
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց` ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով դեկտեմբերի 4-ից 6-ը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցվեն Սյունիքի և Վայոց ձորի մարզերում:
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական վարկանիշային ցուցակը:
«Մենք տեսնում ենք լայն հնարավորություններ Հայաստանի և Ֆինլանդիայի միջև ձևավորված ակտիվ քաղաքական երկխոսությանը համահունչ կառուցելու համագործակցության հավակնոտ օրակարգ»,- նշել է նախարար Միրզոյանը։
Նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։
2025 թվակնին 8000 էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման համար կսահմանվի 0% մաքսատուրք։ Ֆիզիկական անձանց համար կսահմանվի 5000, իսկ անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց համար 3000 հատ։
Մենք դպրոցները դարձնում ենք մի այդպիսի մրցակցության առարկա, թե որ դասասենյակը ում անունով անվանակոչվի, այն պայմաններում, երբ մենք դպրոցների անվանակոչության ստանդարտ ենք սահմանել: Սա անընդունելի մոտեցում է։
Եթե վարչական իրավախախտում է արձանագրվել տեղում՝ մինչև 5000 դրամի տուգանք, իսկ եթե այդ պատճառով մեքենան հայտնվել է ՃՏՊ-ի մեջ՝ 20 հազար դրամ:
Դեպքի վայրում հայտնաբերվել է գետնին նետված ընդհանուր թվով 12 փաթեթ, իսկ Վազ 21214 մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավեններով փաթեթավորված ընդհանուր 25 մանր փաթեթ։
Նա մինչ այս զբաղեցնում էր գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը։
Նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ամեն երկուշաբթի դասերը սկսելուց առաջ ոչ միայն դպրոցներում, այլև մանկապարտեզներում և քոլեջներում պարտադիր կլինի օրհներգի կատարումը։
Փաստաթղթերն անձամբ ներկայացնելու դրույթը պահպանվում է, սակայն նախատեսվում է փաստաթղթերը նախապես էլեկտրոնային ներկայացնելու հնարավորություն:
Հայ-հունգարական դիավանագիտական հարաբերությունները կասեցվել էին 2012թ.՝ Հունգարիայում հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովին այդ երկրի կառավարության կողմից Ադրբեջանին արտահանձնելու պատճառով։
2025 թ․ նախատեսվող ծրագրից չեն կարողանա օգտվել ԼՂ-ից տեղահանված այն հայրենակիցները, ովքեր 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում ստացել են միայն 10,000 դրամ աջակցություն։
Բրյուսովի անվան պետական համալսարանի գրեթե բոլոր կրթական ծրագրերում «Հայոց լեզու» առարկան դարձել է պարտադիր քննական: Թարգմանիչը պետք է շատ լավ տիրապետի իր մայրենի լեզվին՝ որակյալ թարգմանություն ապահովելու, բառամիավորների և արտահայտությունների համար։
Այս տարի նվազել է տեղական ցեմենտի արտադրությունը։ 2024 թվականի 1-ին կիսամյակում այն կազմել է 485.9 տոննա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածից 31.6%-ով քիչ:
Մեկնարկել է Կառավարության՝ 2024 թվականի նոյեմբերի 28-ի նիստը։
«Մաքրություն» ՍՊԸ-ն հեռանկարում ուզում է յուրաքանչյուր մարզում մեկ աղբավայր կառուցել, որը տեսակավորման կայան կունենա։ Աղբը կկարողանան ամբողջությամբ տեսակավորել և հանձնել վերամշակողներին, իսկ ինչը ենթակա չէ տեսակավորման, դրանից բիոգազ կարտադրեն։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է կառավարման կենտրոն, ծանոթացել մատուցվող ծառայություններին։
նոյեմբերի 28-ին՝ ժամը 08։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի, Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։