ԱՄՆ նախագահը չի պատասխանել այն հարցին, թե երբ կարող են կայանալ բանակցությունները։
Եվս մի քանի զինծառայողներ ստացել են թեթև աստիճանի բեկորային վնասվածքներ և կոնտուզիա։ Ներկայումս նրանք անցնում են շարք վերադառնալու գործընթացով։
Շարժվող թիրախ (նորմալ վազք) մրցաձևի կանանց եզրափակչում մրցեցին Հայաստանի երկու ներկայացուցիչները` Լիլիթ Մկրտչյանն ու Գոհար Հարությունյանը: Եվրոպայի առաջնությունում 4-րդ անգամ չեմպիոն դարձավ Լիլիթ Մկրտչյանը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Թռիչքի կազմակերպման պարագայում առաջնահերթությունը կտրվի կանանց, երեխաներին և տարեց անձանց։
Իրանը հրթիռակոծել է Իսրայելի Բեյթ Շեմեշ քաղաքը, ինչի հետևանքով, ըստ վերջին տվյալների, կա 9 զոհ և ավելի քան 20 վիրավոր։ Նման թվեր է հրապարակել Իսրայելի շտապ օգնության ծառայությունը՝ Մագեն Դավիդ Ադոմը։
ԱՄԷ իշխանությունների տվյալներով՝ մարտական գործողությունների մեկնարկից ի վեր այդ երկրի հակաօդային պաշտպանության ուժերը Արաբական Միացյալ Էմիրությունների օդային տարածքում խոցել են իրանական 167 հրթիռ և 541 անօդաչու։
Նա սպանվել է Թեհրանի իր նստավայրում՝ Նարմակ շրջանի վրա հարձակման հետևանքով։ Համարվում է, որ Ահմադինեժադի նստավայրը եղել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածի թիրախներից մեկը։
Այս պահի դրությամբ զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան։
Դուբայում գույք ձեռք բերած նախկին ու ներկա հայ պաշտոնյաների վերաբերյալ «Հետքի» հրապարակումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:
Մարտի 1-ի ցերեկը, 2-ին, 4-ի երեկոյան ժամերին, 5-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Մարտի 3-ին, 4-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սա չի տարածվում այն ուղևորների վրա, որոնք ժամանել են Աբու Դաբի, սակայն ունեցել են կեցություն այլ էմիրությունում
Դուբայում Էմիրատների հակաօդային պաշտպանության միջոցների կողմից խոցված իրանական անօդաչուների բեկորներն ընկել են Դուբայի բնակելի շենքերի շրջանում, ինչի հետևանքով վիրավորվել է 2 մարդ։ Այդ մասին հայտնում է The Associated Press գործակալությունը։
Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին։
Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը հանդես է եկել Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների մասին համապարփակ զեկույցով։
Ինչպես հայտարարել է Մինաբի շրջանի դատախազը, զոհերի մեծ մասը դպրոցականներ ե։ Զոհվել են նաև դպրոցի աշխատակիցներ և ծնողներ։
Պայթյուններ են եղել Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում և Կատարի մայրաքաղաք Դոհայում, ինչպես նաև Իսրայելի խոշորագույն քաղաքում՝ Թել Ավիվում։
Գերագույն առաջնորդի նշանակման հարցով պետք է զբաղվի Առաջնորդության հարցերով փորձագետների վեհաժողովը։ Այս մարմինը կազմված է 88 հոգևորականներից։ Բայց դրա գումարումը խիստ բարդ կլինի։
Բրիգադի գեներալ Ահմադ Վահիդին նշանակվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նոր հրամանատար։ Այդ մասին փոխանցում է India Today գործակալությունը։
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին մահացել է փետրվարի 28-ի առավոտյան իր նստավայրում՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։ Այդ մասին հայտարարել են իրանական Fars և պետական IRNA գործակալությունները։