Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի արդյունքները: Վերահաշվարկվել են 637 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները:
Հեռարձակված քաղաքական գովազդը պարունակել է ազգային և համաշխարհային մշակութային ժառանգության վարկաբեկման և նսեմացման տարրեր, մասնավորապես՝ Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրը վերածվում է մզկիթի, Մայր Հայաստան հուշարձանի փոխարեն՝ Աթաթուրքի արձանն է։
Այս գրանցումը տրվել է «Ֆլայուան Արմենիայի» կողմից մայիսի 25-ին Տարբից Երեւան տեղափոխված Airbus A320-ին: Փաստորեն, վերջինս դարձել է հայկական օպերատորի կազմում այս պահին գրանցված 6-րդ օդանավը:
Մետաղական լինգերի և պտուտակահանի գործադրմամբ բացելով աշխատասենյակներից մեկում տեղադրված մետաղական պահարանը՝ գաղտնի հափշտակել են 116 մլն ՀՀ դրամ, 10 հզր ԱՄՆ դոլար, որսորդական հրացան՝ իր փամփուշտներով, որից հետո ավտոմեքենայով հեռացել են դեպքի վայրից։
Երևանի քաղաքապետարանը հաղորդում է, որ մայրաքաղաքի Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կառույցը հունիսի 17-ից մինչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ է լինելու:
Նա անդրադարձել է ԿԸՀ-ի որոշումներին՝ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ։ Արամ Օրբելյանը հայտնել է, որ այդ որոշումները վիճարկելու գործընթաց են սկսել։
Քաղաքացիների անվտանգությունը ՆԳՆ ծառայողների ամենօրյա ծառայության առանցքում է՝ անկախ ժամանակից, վայրից, իրավիճակից։
Նախարարը մանրամասնել է նաեւ այլ ծրագրերի ու միջոցառումների շրջանակներում հատկացումներն ու իրականացված քայլերը:
2025 թվականին ավարտվել է Մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի նախագծման փուլը: Աշխատանքներն այս հարցի հետ կապված շարունակվում են:
Երկրաշարժը զգացվել է Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում՝ 3-4 բալ ուժգնությամբ:
Նախարարն անդրադարձել է նաեւ տարվա ընթացքում իրականացված միջոցառումներին եւ ձեռքբերումներին:
Արփինե Սարգսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին եւ պարզաբանումներ ներկայացրել առաջարկվող կարգավորումների վերաբերյալ:
«Ընտրական տեղամասի արձանագրության մյուս արդյունքները, բացառությամբ անճշտությունների չափի, ըստ որոշման արձանագրվել են զրո։ Ընտրական տեղամասի նյութերն ուղարկվել են դատախազություն»,- նշվում է հաղորդագրությունում։
Տ.Վ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում, իսկ Ա.Ղ.-ն ձերբակալվել է՝ նրա վերաբերյալ դատարան խափանման միջոց ներկայացնելու նպատակով: Քրեական վարույթների նախաքննությունը շարունակվում է
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ պանրի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է:
Ընկերության տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված արտադրատեսակը սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար:
Սվետլանա Ազիզյանը նշեց, որ տղան այլ առողջական խնդիրներ էլ ունի և չի կարող երկար հացադուլի մեջ մնալ։ Սակայն Հարութը չի ցանկանում դադարեցնել հացադուլը՝ բողոքելով նախաքննությունից և իր նկատմամբ քննիչի վատ կիրառած բռնությունից։
«Մարտի 1-ի» գործով այսօրվա նիստին չի ներկայացել, դատարանը որոշում է կայացրել, որ հաջորդ դատական նիստին իրեն հարկադրաբար ներկայացնեն դատարան»,- նշեց նա։
Նա նշել է, որ պետք է «Armat Media»-ի հետ ուղիղ եթերով ներկայացնեին այնտեղ գոյացած հերթը և թե «ինչ խայտառակ վիճակում են հայկական բեռնատարները և գյուղմթերքի արտահանումը»։
Դեպքի առթիվ ՀՀ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 307 և 313-րդ հոդվածի համապատասխան հատկանիշներով կազմվել են արձանագրություններ։
Բանախոսություններով հանդես են եկել նաև ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գեներալ-մայոր Արսեն Մանգասարյանը և ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ ռազմական կրթության ոլորտի ՀՀ ՊՆ գործակցության համակարգող Տիգրան Հարությունյանը։
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, բարօրություն և հաջողություններ պետական գործունեության մեջ, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ ամենայն բարիք և բարգավաճում
Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:
Կարօտ, մորմոք ու զղջում որ մեր ամբողջ կեանքը, մեր հետ պիտի տանինք:
Քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 13-ին և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այս պահին իրավիճակի վերաբերյալ ԿԸՀ պաշտոնական ցանկացած մեկնաբանություն կարող է ընկալվել որպես կանխակալ կարծիք։
«Եթե անվավեր ճանաչված ընտրական տեղամասերի արդյունքներն ազդեցություն են գործում ընտրության արդյունքների վրա, ապա պարտադիր է այտեղ վերաքվեարկության հանգամանքը»,- ասել է նա։
Ձեզ տված բոլոր խոստումներն ու հավաստիացումներն ուժի մեջ են, ոչինչ չի փոխվել և չի փոխվելու։
Բացի դրանից, Սերենադե Ասոն պատրաստելիս օգտագործվում է BAYER-ի կողմից մշակված խմորման մեթոդը, որն ապահովում է պատրաստուկի յուրահատուկ արդյունավետությունը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 12-ին, կգտնվի մեկօրյա արձակուրդում։ Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։