Կոնդ թաղամասը հիմնադրվել է 17-րդ դարում` դարեր շարունակ գրեթե չենթարկվելով ճարտարապետական փոփոխությունների։ Տները կառուցվել են մեկը մյուսի վրա` իրենց տակ ամբարելով պատմություն՝ շինություններ, կենցաղային պարագաներ։
ՀՀ Կառավարության 2002թ.-ի օգոստոսի 1-ի N 1151-Ն «Երեւանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանում կառուցապատման ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» որոշումից հետո Կենտրոնի շատ թաղամասերի բնակիչներ սկսեցին անհանգստանալ:
«1953թ.-ին մեզանից հավաքեցին մեր բնակարաններին առնչվող բոլոր փաստաթղթերն ու ասացին, որ մոտ ապագայում նոր բնակարաններ կստանանք: Այդ ապագան մեզ այդպես էլ չմոտեցավ, իսկ մենք մնացինք օդից կախված վիճակում»,-ասում են Կոնդի բնակիչները: