Արարատյան դաշտի մի շարք գյուղերում բնադրող արագիլների աղտոտման պատճառը Մասիս քաղաքի աղբավայրն է։
Իրականացված դիտարկումների արդյունքում խմբի անդամները ցանցային մշտադիտարկման միջոցով արձանագրել են այն ուղղությունները, որոնք պարբերական են արագիլների թռիչքի համար։
«Հետքն» այսօր շրջել է Արարատի մարզի Հովտաշեն, Նորամարգ, Սիս, Հովտաշատ, Դաշտավան, Զորակ գյուղերով՝ փնտրելով աղտոտված արագիլների, ինչպիսիք մեծ քանակով հայտնաբերվել էին Արարատի ու Արմավիրի մարզերի գյուղերում եւ առաջացրել բնապահպանների մտահոգությունը:
4 արագիլների սատկելը որեւէ կերպ չէր կարող էական վնաս հասցնել արագիլների Հայաստանի պոպուլյացիային:
Այս տարի, ըստ Կ. Աղաբաբյանի հաշվարկի, Հայաստանում ձմեռելու մնացել է 1024 արագիլ՝ նախորդ տարվա 958-ի փոխարեն:
Այսօր իրենք ոչ մի փաստ չեն կարողացել գտնել, նույնակացում չի արվել, կարեւորագույն պատասխանը նույնակացման մասին չեն կարողացել ստանալ:
Արարատի մարզի 10-ից ավելի գյուղերում արագիլների աղտոտման դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին մեր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ոստիկանությունից:
Կապույտով նշվել են Մասիսի, Արտաշատի ու Էջմիածնի այն 20 գյուղերը, որտեղ կեղտոտ արագիլներ են եղել:
Իսկ կուտակված աղբի մեջ գերակշիռը ձկնաբուծարաններից եկող ճարպոտ թափոններն են, որոնք էլ, ի դեպ, վերջին օրերին պատուհաս են դարձել տարածքի արագիլների համար: