Փողը միակ արժեք հռչակած այս թյուր համակարգում նույնիսկ փող աշխատելն է դարձել անիմաստ:
Իմ պատկերացմամբ շարժումների պրակտիկայում 2008 թվականի փետրվարյան շարժումը մի յուրօրինակ երևույթ էր, և կարծում եմ, որ Լևոն Տեր Պետրոսյանի վաստակը ոչ միայն նրանում է, որ նա հիմնադիր կամ պատերազմում հաղթած նախագահ է, այլ հատկապես նրանում, որ հիմնված...
Մտածեցի՝ այն ժամանակ (մի քիչ հին պատմություն է արածս: Հնից եմ գալիս, որ նորը հասկանալի լինի ընթերցողին) մարդը պետությանը խաբում է, տաքսու նշանով տաքսի է վարում՝ առանց հարկ վճարելու, ուղևորին դրել է փակուղային վիճակի մեջ ու կողոպտել, փաստորեն:
Եվ քանի դեռ իշխանական հիերարխիկ ամենացածր աստիճանին կանգնած կատարածուն նայում է բարձրից ու իրավունք է վերապահում պետական մտածողություն քարոզել իրենից շատ ավելի համալիր ունակություններով օժտված ձեռներեց մարդուն, մենք միշտ մնալու ենք ժամանակի ետնաբակում:
ՀՀ առաջին նախագահը քսան տարի առաջ ասաց. «Քսան տարի հետո լավ կլինի»: Հիմա էլ իներցիայով, անգիտակից նույնը կրկնում են նրա իրավահաջորդները: Ինձ ապշեցնում է, երբ վաթսունամյա մարդը խոսում է ապագայի մասին:
Բացատրության կցկտուր ու էմոցիոնալ ֆոնն է կասկած առաջացնում: Տարակուսում ես, թե ինչու է փորձում արդարանալ կամ արդարացնել իր արարքը գեներալ - լեյտենանտ մարդը: Ինչի համար է մասսայական ինքնախարազանման այդ մանիֆեստացիան:
Կովի գանգոսկրին փաթաթված աղիքներ, ցելոֆանե պատառոտված ծվեններ պես-պես, պոլիէթիլենային շշեր ու պահածոյի տուփեր ապարանջանի պես փաթաթված գետի պարանոցին:
Հաճախ է հնչում այն կարծիքը, թե այս կամ այնինչին անձնական ամիբիցիաներն են խանգարում համախմբվելու կոնգրեսի շուրջը: Չկա նման բան: Մանիպուլյատիվ այդ խոսք ու զրույցը, իրենց սպառած այդ հնարքները էլ չեն անցնում: Կա կոնկրետ առճակատում, կա կոնկրետ պահանջ:...
Միտինգավորը, որին մենք մեր այս քսան նորանկախ տարիներին պայմանականորեն անվանում ենք «Ժողովուրդ», չի հանդարտվում: