2005 թ.հոկտեմբերի 6-ին ՀՀ կառավարությունն ընդունել է թիվ 2417-Ն որոշումը,որը նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից վավերացվել է 2006 թվականի հունիսի 5-ին, այսինքն` 8 ամիս անց:
«Դու կարող ես լինել ճիշտ, կարող եմ ես լինել սխալ, բայց միասին մենք կարող ենք ավելի մոտ լինել ճշմարտությանը»,- ասել է գիտնական Կարլ Փոփերը (1902-1994): Գիտնականի այս միտքը վերաբերում էր բանավեճերի կարեւորությանը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ավարտեց «Եվրո-2008»-ի ընտրական փուլի իր մրցելույթները, որոնք նախատեսված էին 2006 թ.-ին: Մեր թիմն այս տարի անցկացրեց 4 խաղ, իսկ մյուս 10 մրցավեճերը կկայանան հաջորդ տարի:
Ամեն տարի օգոստոսի 15-ին նշվում է Հադրութի տոնը։ Դա Հաղթանակի օր է։
Շուշիի կիրճում տեղակայված Քարին տակ գյուղ տանում է պարուրաձեւ, նեղ մի ճանապարհ: Ժայռը կախվել է գյուղի վրա, ասես պահապան լինի:
1988թ. մարտին, միայն մի գիշերվա ընթացքում, Հադրութի շրջանի Տող գյուղի գյուղսովետի նախագահ Ջամիլ Բայրամովի քարտուղար` Գալյա Ամիրջանյանը գյուղի հայ բնակիչների անունից մոտ 200 հեռագիր է ուղղարկել Կրեմլ` Միխայել Գորբաչովին:
2006 թվականի ամռանը Հայաստանի լրատվական միջոցներն ի լուր աշխարհի հայտարարեցին, որ Լեռնային Ղարաբաղում, Մարտակերտի շրջանի մատույցներում հայտնաբերվել է Տիգրան Մեծ արքայի կառուցած քաղաքներից մեկը։
Հարցազրույց քաղաքագետ Զաֆար Գուլիեւի հետ
Հարցազրույց ԵՊՀ Տարածաշրջանային ինտեգրացիայի եւ կոնֆլիկտների լուծման կենտրոնի տնօրեն, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Լյուդմիլա Հարությունյանիհետ
«Սա Երեւանն է: Սա` կառավարության շենքը, բա այստեղ մի շալվար հագնող տղամարդ չկա՞, որ ինձ ընդունի եւ ոռոգման գումարները լափողներին իրենց տեղը դնի»:
Կենցաղային ամենատարրական պայմաններից, անգամ` զուգարանից զուրկ, ոչնչով կացարան չհիշեցնող, խարխուլ տանիքի տակ իրենց ծերության անփառունակ օրերն են քարշ տալիս 18 փախստականներ, շատերը` ընտանիքներով:
Հնդկաստանի քաղաքացի Պանկաջ Ջոշին առաջին անգամ Հայաստան է այցելել: 2003թ. դեկտեմբերին: Նա այն ժամանակ ստացել է երեք ամսվա մուտքի թույլտվություն, սակայն Հայաստանում մնացել է ուղիղ մեկ տարի:
2006 թ. հունվարից «AGB Nielsen Media Research» ընկերության շնորհիվ հայկական հեռուստաընկերությունները հնարավորություն են ստացել ամեն օր տեղեկանալ իրենց հաղորդումների վարկանիշների մասին: