Անձամբ ես հայերի հետ շփվում եմ միջազգային տարբեր կոնֆերանսների եւ սեմինարների ժամանակ, որոնք անց են կացվում Թբիլիսիում, Մոսկվայում եւ այլ վայրերում:
9 թեկնածուների մեջ կան այնպիսիք, որոնց ծրագրերում բառ անգամ չկա բնապահպանության մասին:
Հայ եւ ադրբեջանցի երիտասարդության` միմյանց հանդեպ տրամադրվածության մասին պատկերացումներ են տալիս «դեմ առ դեմ» սկզբունքով անցկացված մեր չորս հարցումները:
Հիմա մեր տղերքից շատերը կարոտում են էն օրերը: Էն մաքրությունը, հալալությունը, որ լինում է ընկերների մեջ պատերազմում, չի լինում խաղաղ պայմաններում:
Համայնքապետարանի ունեցած տեխնիկան մի պատճենահանող սարք է, որի ներկն էլ, ասացին, վերջանում է: Մի գրություն պատրաստելու համար գնում են Իջեւան, դռնեդուռ ընկնում:
Արահետի եզրին՝ մի դեզ, որպես հավատարիմ ձի՝ կանգնած, քամին շոյում է նրա ծղոտե բաշը։
Եթե հային կամ էթնիկ վիետնամցուն ոչնչացնելու «հրամայականը» դիմադրություն չի գտնում, այդ դիմադրության բացակայությունը ժամանակի ընթացքում դառնում է մասնակցություն:
Այս քննարկումներից հետո, ի վերջո, Գավառ քաղաքի ավագանին ծափահարությունների ներքո հաստատեց քաղաքի 2008 թ. բյուջեն:
«Ջի Էմ Մաղարո» ՓԲԸ-ի Վարդանանց 7-ում տեղակայված գրասենյակը փակ է, հեռախոսները` անջատված, ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Աթանեսյանին գտնել անհնար է:
Անկախության ձեռքբերումները, որոնք տարիներ շարունակ հանիրավի ներկայացվել են որպես ձախողումներ ու թերացումներ, այսօր կամաց-կամաց երեւակվում են նոր լույսով, վերագտնում հպարտության առիթ լինելու իրենց բնածին նշանակությունը։
Ըստ վիճակագրության՝ աշխարհում յուրաքանչյուր հազար երեխայից մեկը ծնվում է այս արատով։ «Հայաստանում,- ասում է բժիշկ Քոչարյանը,- վիճակագրությունը տարեկան 40-50 երեխա է»։
40-ամյա Գայանե Փափազյանն իր 19 տարվա ամուսնական կյանքի ընթացքում 9 երեխա է ունեցել: Երեխաներից երկուսը մահացել են: Հիմա նա ապրում է ամուսնու եւ յոթ երեխաների հետ մի փոքրիկ հանրակացարանային սենյակում` առանց նվազագույն կոմունալ հարմարությունների:...
Դժվար չէ նկատել, թե ինչքան նման են իրար Հայաստանի նախագահի թեկնածուների ծրագրերը։ Պատճառը հասկանալի է. նրանցից յուրաքանչյուրն առաջնորդվել է ոչ թե ինչ- ինչ քաղաքական դիրքորոշումներով (ասենք` ժողովրդավարական կամ ազգայնական), այլ երկրի համար կարեւոր...
Բացի այդ, նա մեծ հույսեր է կապում օմբուդսմենի եւ նախագահի հանդիպման հետ: Պաշտպանի գրասենյակում Կ. Հարությունյանին ասել են` «հարցը գրավոր չի լուծվում, պաշտպանը պիտի գնա նախագահի մոտ եւ այդ մասին կխոսի»: Կրպակի հարցը լուծելու համար անհրաժեշտ է Ռոբերտ...