Այսօր երեկոյան` ժամը 19:30-ին, սահմաններում Ալավերդի քաղաքի Երիտասարդական փողոցում Աքորի գյուղի բնակիչ, 1988թ.-ի ծնված Արմեն Վարուժանի Խանդամիրյանը իրեն պատկանող AM 04 SL 640 համարանիշի «Վազ 21 06» ավտոմեքենայով բախվել է ճանապարհաեզրի ծառին և ենթարկվել...
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել են փուչիկների բռնկման վայրում գտնված անձանց շրջանակը, փուչիկները լիցքավորած և մատակարարած անձանց ինքնությունը, դրանք հրապարակ տեղափոխած անձինք:
Այսօր Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում ՀՀԿ-ի անունից, հենց գյուղի ամբուլատորիայում անվճար ակնաբուժական ծառայություններ է մատուցվել բնակչությանը, ինչն օրենքի կոպիտ խախտում է: Հիվանդների ելքն ու մուտքը ամբուլատորիա տեղի է ունեցել հանրապետական...
Մայիսի 4-ին Ադրբեջանի նախագահի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ստի, կեղծիքների և անհիմն շահարկումների վրա հիմնված ելույթը խորը ափսոսանք է առաջացնում, որ նման բարձր հարթակը կարող է օգտագործվել նման ցածրակարգ հայտարարությունների համար:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհայտ կորած հետախուզվում է Երևանի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի 33 տան բնակչուհի, 1992 թ. ծնված Անի Տոնոյանը, որը մայիսի 3-ին` ժամը 12.30-ին, դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել:
Զանգվածային լրատվության որոշ միջոցներ, հղում անելով, Համացանցում տեղադրված տեսանյութերին, տեղեկատվություն են տարածել, թե ոստիկանության ծառայողները երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած ցավալի միջադեպից հետո իբր արգելել են քաղաքացիների...
Մայիսի 4-ին` ժամը 07.30-ի սահմաններում, 1980թ. ծնված Վահե Ս.-ի վարած «Մերսեդես Ե-320» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 62-րդ կմ-ին շրջվել է:
«Փաստորեն, Հայաստանում կրթական համակարգի զարգացումը թե իրավական առումով, թե նաև վարչարարական, թերի է, և իմ դեպքը ուղղակի ապացուցեց, որ այդտեղ գործում է ոչ թե Բոլոնիայի սկզբունքը, այլ ֆեոդալական սկզբունքը՝ «նախարարը միշտ ճիշտ է», ընդ որում՝ նախարարը...
Այսօր` ժամը 01.30-ի սահմաններում, 1974 թ. ծնված Ռուբեն Սիմոնյանի վարած «Ռաֆ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 44-րդ կմ-ին, Լեռնանիստ գյուղ տանող ճանապարհի կամրջի վրա, բախվել է արգելապատնեշներին և շրջվել:
Սահմանադրական դատարանը ժամը 17-ի սահմաններում հրապարակեց իր որոշումը, համաձայն որի` վիճարկվող հոդվածները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը, դրանք չեն կարող լայն մեկնաբանվել այնքանով, որ դրանով բացառվի ընտարական իրավունքի պաշտպանությունը,...
Իր լիազորությունները կասեցվելու խնդրով Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հեռացված ռեկտոր Սուրեն Զոլյանը կարող է դիմել Եվրոպական դատարան: Այս մասին լրագրողներին հայտնեց Սուրեն Զոլյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ:
Մայիսի 4-ին Տավուշի մարզի դատախազությունից ոստիկանության Տավուշի բաժնում նյութեր են ստացվել, որ Վարագավան գյուղի բնակիչ, 1983 թ. ծնված Արմեն Ա.-ն ս/թ փետրվար ամսին Արծվաբերդի անտառտնտեսության Այգեձորի անտառպետությունից ապօրինի կերպով հատել է 10 հաճարենի`...
ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ ոստիկանության կողմից ստեղծված հանձնախմբի հանդիպումը
Շուրջ մեկ ժամ է` փորձում ենք կապ հաստատել ՀՀԿ-ի ներկայացուցիչների հետ, որպեսզի ճշտենք, թե երեկվա ՀՀԿ համերգի փուչիկները ՀՀԿ-ն որտեղից էր ձեռք բերել: Մինչ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդվարդ Շարմազանովի հեռախոսահամարն անհասանելի էր, փորձեցինք կապ հաստատել...
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, ապրիլի 29-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,...
Սուրեն Զոլյանի խոսքերով՝ դասախոսների դժգոհությունը կապված է այն փոփոխությունների հետ, որոնք «ուսանողին դարձնում են մեր գործընկերը, այլ ոչ թե դասախոսի ճորտը»: Եվ շատերին, իհարկե, դուր չէր գալիս քննությունների ընթացքը:
Այսօր հաշմադամների իրավունքների միջազգային օրն է: «Փյունիկ Հայաստանի հաշմանադամների միություն» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սարգսյանը նշում է, որ հաշմանադամների իրավունքների վերաբերյալ կան բազմաթիվ օրենքներ և ակտեր, սակայն դրանք պետք է կյանքի...
Սահմանադրական դատարանում այսօր վիճարկվում է ԱԺ 29 պատգամավորների դիմումը, որով պատգամավորները պահանջում են հակասահմանադրական ճանաչել ՀՀ ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի առաջին մասը, 31-րդ հոդվածի առաջին մասը և 33-րդ հոդվածի 3-րդ մասը:
Երևան քաղաքում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ:
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի` ՀՀ ոստիկանությունը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը, յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թվի նշմամբ:
Բրիտանական BBC-ն անդրադարձել է երեկ՝ Հանրապետական կուսակցության հանրահավաք-համերգի ժամանակ, Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պայթյունին՝ նշելով, որ ըստ առողջապահության նախարարության պաշտոնյաների՝ վնասվածքներ է ստացել մոտ 144 մարդ, որից մոտ...
Մայիսի 5-ի ժամը 10:00-ի դրությամբ մայրաքաղաքի բժշկական հաստատություններում բուժում է ստանում մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով տուժած 94 քաղաքացի, որից 25-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում:
Մայիսի 5-ին՝ ժամը 09.30-ի դրությամբ հոսպիտալացված 154 քաղաքացիներից 76-ը դեռևս գտնվում են հիվանդանոցներում, որոնցից 25-ը՝ վերակենդանացման բաժանմունքներում, իսկ 78-ը դուրս են գրվել:
Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ երեկ ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը ՊՆ-ում մոտ մեկ ժամանոց առանձնազրույց է ունեցել բարձրագույն գեներալիտետի հետ և քննարկել արտակարգ դրություն հայտարարելու հնարավորության հարցը:
Իհարկե, պայթյունից հետո ստեղծված իրավիճակը իսկապես սարսափելի էր, սակայն հանրությանը ամենաշատը վրդովեցրել էր այն, որ պայթյունից հետո համերգը սովորականի պես շարունակվեց:
Հանրապետության Հրապարակի պատահարը հարված էր բոլորիս համար: Փա՛ռք Աստծո, խուսափեցինք անդառնալի հետևանքներից: Այս պահին բոլոր տուժածները ստանում են անհրաժեշտ օգնություն, իսկ հետագա վերականգնման ժամանակ, հարկ եղած դեպքում, Հայաստան կհրավիրվեն...