Աջափնյակ համայնքի 6/01 ընտրատեղամասում հիմա հաշվարկվում է համամասանական ընտրակարգի քվեատուփի պարունակությունը: Ընտրատեղամասի 1926 ընտրողից իրենց ընտրական իրավունքը իրացրել է 1268 քաղաքացի: Ներկայացնում ենք ընտրատեղամասի առաջատար վեցյակին` ըստ ձայների...
Հետքի թղթակիցները փոխանցում են ընթացիկ տվյալներ Մալաթիա-Սեբաստիա հայանքի թիվ 7/25 եւ Նոր Նորքի 2-րդ զանգվածի թիվ 1/33 ընտրատեղամասերի ԱԺ համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեարկության առկա պատկերը:
Թիվ 12/37 ընտրատեղամասում ավարտվել է համամասնական ընտրակարգով քվեարկության ձայների հաշվարկը:
Հետքն իր ընթերցողների շրջանում մինչ ընտրությունները կայքում քվեարկություն էր կազմակերպել՝ ուղղելով «Ու՞մ օգտին եք քվեարկելու ԱԺ ընտրություններում» հարցը: Քվեարկությանը մասնակցել է 6667 ընթերցող:
Ժամը 21:10-ի դրությամբ Մանուկ Աբեղյանի անվան հենակետային թիվ 3 ավագ դպրոցում տեղակայված թիվ 10/31 ընտրատեղամասում ձայների հաշվարկը դեռևս չէր սկսվել:
Այս պահի դրությամբ Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 7/26 ընտրատարածքում բացվել է համամասանական ընտրակարգով ընտրության քվեատուփը: Հանձնաժողովի նախագահ Սարվարդ Սահակյանը հայտարարում է քվեաթերթիկների արդյունքները: Ըստ այդմ` այս պահի դրությամբ ամենաշատ...
Էջմիածնի թիվ 19/08 ընտրատեղամասում այս պահին ընթանում է ձայների հաշվարկը, առջեւում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է: 1935 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1102 ընտրող:
հանրապետության 1982 ընտրատեղամասերում քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 522 հազար 962 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1 մլն 572 հազար 518 մարդ կամ ընտրողների 62.33 %-ը:
12/37 ընտրատեղամասում, որտեղ գտնվում է «Հետքի» թղթակիցը, 1291 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 872 ընտրող: Այս պահին բացվել է համամասնական ընտրակարգով առաջադրված կուսակցությունների ծրարների արկղը եւ տեղի է ունենում հաշվարկ:
Ժամը 19:40-ի դրությամբ Մանուկ Աբեղյանի անվան հենակետային թիվ 3 ավագ դպրոցում տեղակայված թիվ 10/31 ընտրատեղամասի առջև կային մոտ 13 ոստիկան ու պարեկապահակային ծառայության աշխատակից և ոստիկանական 5 ավտոմեքենա:
Թիվ 35 ընտրատարածքի 35 ընտրատեղամասերում գրանցված ընտրողների թիվը՝ 55 հազար 393 ընտրող մեծամասնական ընտրացուցակով եւ 55 հազար 639 ընտրող համամասնական ընտրացուցակով:
Թիվ 34 ընտրատարածքի գրանցված 62 200 ընտրողներից ժամը 19-ի դրությամբ համամասնականով մասնակցել է8 27085 ընտրող կամ 43,23 տոկոսը, իսկ մեծամասնականով՝ 27770 ընտրող, որը կազմում է ընտրողների 44,65 տոկոսը:
Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղակայված թիվ 7/26 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սարվարդ Սահակյանը հավաստմամբ ընտրատեղամասի 1876 ընտրողից ընտրությանը մասնակցել են 1061 ընտրող: Սարվարդ Սահակյանը Հետքին հայտնեց, որ ընտրություններն անցել են շատ...
Շենգավիթ համայնքի թիվ 12/06 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Լարիսա Սարգսյանը հրաժարվել է թիվ 12 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Անահիտ Բախշյանի վստահված անձ Անահիտ Հովհաննիսյանին տրամադրել օրվա արձանագրությունների...
Այստեղ վախի մթնոլորտ կար, ընտրողներ ունենք, բաց պայքարողներ չունեցանք:
Ժամը 13-ի սահմաններում Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 9/19 ընտրատեղամասը ծանրաբեռնված է եղել ընտրողներով, թեև, տեղամասային հանձնաժողովի նախագահ Հայկ Գրիգորյանի խոսքերով, կուտակումներ չեն եղել, իսկ ժամը 17:30-ին ընտրատեղամասում...
Երկու տեսախցիկ են կոտրել, մյուս երկուսն էլ վնասել են, խոչընդոտել են լրագրողի աշխատանքին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է այսօր ընթացող խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքցիների նախնական տվյալները.
ՀԱԿ վստահված անձ Լուսինե Հակոբյանի փոխանցմամբ` Արարատի մարզի Դիմիտրով գյուղում տեղակայված թիվ 17/27 ընտրատեղամասում առավոտից բազմաթիվ խախտումներ են գրանցվել: Դիմիտրովի համայնքապետ Արման Իոնանովը, ով հանդես է գալիս նաեւ ԱԺ մեծամասնական ընտրակարգով...
Թիվ 25/33 ընտրատարածքում, որը գտնվում է Կոտայքի մարզի Լեռնանիստ (Վերին Ախտա) գյուղում, մարդիկ քվեախցիկներ էին մտնում մի քանի հոգով:
«Մինչ այս պահը այս ընտրատեղամասում ընտրություններն արտակարգ են անցել: Ես դեռ այսպիսի ընտրություն չեմ տեսել' լավ իմաստով, տեսնենք մոտակա մի քանի ժամում ինչ կլինի»
Շենգավիթի 12/11 ընտրական տեղամասում Անահիտ Բախշյանի վստահված անձը` Կարինե Բագիյանը, դժգոհում է, որ ընտրության ընթացքում ինքը նկատել է մի շարք խախտումներ, այնինչ հանձնաժողովի նախագահը միշտ չէ, որ պատշաճ կերպով է արձագանքել,
Շենգավիթի12/34 ընտրատեղամասում Անահիտ Բախշյանի վստահված անձ Անդրանիկ Հարությունյանը նկատել է, որ ընտրատարածքում Մարինե Հակոբյան անունով կինը իրեն ոչ միայն տարօրինակ է դրսևորել, այլև տարածքում շրջել է ցուցակներով` պարբերաբար զրույցի բռնվելով...
Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 9/19 տեղամասային հանձնաժողովի նախագահ Հայկ Գրիգորյանն ասում է, որ այս դրոշմակնիքներն ինքը թղթի վրա փորձնական դրել է առավոտյան ժամը 9:30-ին, և ժամը 17:30-ի դրությամբ դրանք դեռ չեն ցնդել. միայն չնչին չափով...
Թիվ 21/21 ընտրատեղամասում առաջին հայացքից ամեն ինչ հանգիստ է, սակայն մարդիկ վախենում են գալ տեղամաս:
ՀՀԿ-ից ներկայացված են երկու վստահված
Էրեբունի համայնքի թիվ 12/27 ընտրատեղամասում ընտրողները զգալիորեն կոuտակված են ե′ւ ընտրատեղամասի ներսում, ե′ւ դրսում: 12/27 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ալինա Մարգարյանն ասաց, որ ոստիկաններն իրենց օգնում են եւ ընտրատեղամասի ներսում 15-ից ավել...
2012թ. մայիսի 6-ին' ժամը 09:47-ին, ԱԺ պատգամավորի թեկնածու Անահիտ Բախշյանից ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացվել էր հաղորդում այն մասին, որ Կարբի գյուղի գյուղապետը խոչընդոտում է հանձնաժողովի աշխատանքներին:
Որեւէ ահազանգ հանձնաժողովը ժամը 16-ի դրությամբ որեւէ ընտրատեղամասից չի ստացել: Միակ խնդիրը կապված է եղել անձնագրի համար նախատեսված թանաքի հետ, որն ընտրությունները սկսվելուց մեկ ժամ անց կարգավորվել է:
Ընտրատարածքում «Ժառանգության» թեկնածու Անահիտ Բախշյանի վստահված անձ Մարինա Մերեշավյանցը հայտնեց, որ ընտրություններից դժգոհություններ չկան, ամեն ինչ ընթանում է իր հունով:
«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանի նկատմամբ Էրեբունու 12/33 ընտրատեղամասի մոտ բռնություն են կիրառել, երբ նա մասնագիտական գործունեություն է իրականացրել` նկարահանելով ընտատեղամասն ու շուրջը կատարվող իրադարձությունները:
Լոռու մարզի Վահագնի գյուղի թիվ 31/18 ընտրատեղամասում գյուղապետ Պետրոս Քոչինյանը, ով Դաշնակցություն կուսակցության վստահված անձն է, ժամը 11.30-ի սահմաններում մտնելով ընտրատեղամաս` խոչընդոտել է ընտրության բնականոն ընթացքը: Հանձնաժողովի նախագահ, Ժառանգություն...
Կուտակումներ, անկառավելի վիճակ է ստեղծվել: Վիճակը հարթվել է միայն Կոնգրեսի վստահված անձի ջանքերով: Վստահված անձը կազմել է արձանագրություն: Աղբյուրը – Մուրադ Գրիգորյանի շտաբ
Սակայն ՀԱԿ վստահված անձ Ռուզաննա Կարապետյանը նշեց, որ սա ոչ թե ընտրություն էր, այլ բացահայտ ուղղորդված քվեարկություն. «Մարդկանց հերթով, շարքով-կարգով, մեքենաներով բերում են, միչեւ դռնից ներս մտնելը ասում, թե ում պիտի քվեարկեն, բնականաբար՝ միայն...
Բացի այդ` Ա. Մկրտչյանը նշում է, որ վստահված անձինք մոտենում էին քվեախցիկներին` փորձելով ուղղորդել ընտրողներին:
Լուկաշինում գտնվող 7/27 ընտատեղամասում թանաքը չեն փոխել, ընտրությունները շարունակվում են նույն` ԿԸՀ-ի տրամադրած թանաքով, որը մի շարք ընտրատեղամասերում արդեն փոխվել է նորով, քանի որ կարճ ժամանակ անց այն անհետանում էր անձնագրերից:
Եթե մինչև ժամը 12:00-ն ահազանգերը հիմնականում վերաբերում էին ցնդող դրոշմակնիքներին և բաժանվող ընտրակաշառքներին, ապա այժմ այդ ահազանգերին ավելացել են նաև բողոքները, որ ընտրատարածքներում կուտակումներ են, և ընտրողներին ավտոմեքենաներով բերում են:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընտանիքի՝ կնոջ, երեխաների և թոռնուհու հետ քվեարկել է մայրաքաղաքի թիվ 10/21 ընտրատեղամասում:
Ավանի եւ Նոր Նորք համայնքի թիվ 1/15 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Նորայր Ադամյանը «Հետք»-ին հայտնեց, որ ժամը 08.00-ից սկսած` ընտրողները բարձր ակտիվություն են ցուցաբերում: Այդ ակտիվությամբ էլ նա բացատրում է ընտրատեղամասի մոտ առկա կուտակումները:...
Այսօր ժամ 13-ին Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի թիվ 21/19 ընտրատեղամասում մի կին քվեարկել է ուրիշի անձնագրով: Անձնագիրը եղել է Խանում Մկրտչյանինը, ով ունեցել է Գյումրի քաղաքի հաշվառում:
Մայիսի 6-ի ժամը 14:00-ի դրությամբ մայրաքաղաքի բժշկական հաստատություններում բուժում է ստանում 78 քաղաքացի, որոնցից 17-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում:
Վանաձորի թիվ 30 ընտրատարածքի 30 եւ 31 ընտրատեղամասերում, ինչպես նաև Սպիտակի 29/28 ընտրատեղամասում նույնպես փոխվել է դրոշմակնիքների թանաքը:
12/32, 12/33 (Շենգավիթ) ընտրատեղամասերին հարող տարածքում ՀՀԿ-ն խախտում է քարոզարշավի կանոնները: Մայիսի 4-ը քարոզարշավի վերջին օրն էր, այնինչ, այսօր` ընտրությունների օրը, նշված ընտրատարածքի մոտ կանգնեցված 19 UO 393 համարանիշով մեքենայի վրա դեռևս խփված են ՀՀԿ-ի...
Ավանի եւ Նոր-Նորք համայնքի թիվ 1/03 ընտրատեղամասում, որ տեղակայված է թիվ 87 դպրոցում, հենց այս պահին առկա են կուտակումներ: Մարդկային կուտակումներ են նկատվում անմիջապես ընտրատեղամասի մուտքի մոտ եւ դպրոցի բակում, որը ամբողջությամբ վեր է ածվել շքեղ ավտոմեքենաների...
Ավանի եւ Նոր Նորք համայնքի թիվ 1/06 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Նազիկ Հայրապետյանը «Հետք»-ին հայտնեց, որ քվեարկությունը սկսվել է շատ ակտիվ եւ բուռն: «Մի պահ եղան կուտակումներ, սակայն քաղաքացիները դուրս հրավիրվեցին' սպասելու իրենց հերթին»,-ասաց...
Մայիսի 6-ին՝ ժամը 12.25-ին, Հայաստանում՝ Սևան քաղաքից 2 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 2.5 մագնիտուդով երկրաշարժ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային...
Ուզում եմ, որ և´ այսօր, և´ վաղը, և´ մյուս օրն ամեն ինչ հանդարտ, խաղաղ, ըստ մեր օրենքների ընթանա:
24/26 ընտրատեղամասում տեսախցիկը ջարդելու, վստահված անձին և հանձնաժողովի անդամին ծեծի ենթարկելու փաստի վերաբերյալ տեղեկության հավաստիությունը ճշտելու ուղղությամբ ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբը պահանջում է որ ստեղծված իրավիճակում, երբ օրենքի պահանջի կատարումը դարձել է անհնարին, միակ լուծումը ցնդող թանաքների անհապաղ փոխարինումն է սովորական թանաքներով
Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 9/17 ընտրատեղամասում ժամը 12:30-ի դրությամբ ընտրողների կուտակումներ ու հերթեր կային: Երեք քվեախցիկները տեղադրված էին 2-րդ հարկում, և ընտրողներից ոմանք ստիպված էին սպասել 1-ին հարկում, մինչև...
iDitord.org կայքում այսօր առավոտից օն-լայն ռեժիմով ներկայացվում են ՀՀ տարածքում արձանագրված ընտրախախտումները, ահազանգերը, քարոզչության դեպքերը եւ այլ մանրամասներ:
Այսօր առավոտյան 12/02 (Երեւան, Շենգավիթ համայնք) ընտրատեղամասից ահազանգ եղավ, որ ընտրատեղմասին հարող տարածքում գումար են բաժանում:
Գյումրիի թիվ 37 դպրոցում տեղակայված 34/08 ընտրատեղամասում աննախադեպ կուտակումներ էին: Մեր այցելության պահին ընտրատարածքում միաժամանակ 23 ընտրող կար:
Դրախտիկի գյուղապետը մտել է տեղամաս, գյուղացիները մտնում են տեղամաս հայտարարում են որ իրենք չունեն բավարար գրագիտություն և խնդրում են, որ գյուղապետն օգնի իրենց քվեարկել: Տեղի է ունենում բաց քվեարկություն:
Մի քանի հանձնաժողովների նածագահներ ուղղակի հրաժարվում են լուծույթը փոխել թանաքով
Ինչպես «Հետքին» հայտնեց ՄԻՊ գրասենյակի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նաիրա Կարմիրշալյանը, զանգերի գերակշռող մասը վերաբերել է դրոշմակնիքների՝ շուտ ցնդող թանաքներին և ընտրակաշառքների բաժանման դեպքերին:
ընտրողների անձնագրերում դրվող և օրենքով սահմանված կարգով 12 ժամվա ընթացքում պահպանման ենթակա դրոշմակնիքները հաշված րոպեների ընթացքում անհետանում են:
Թիվ 30 ընտրատարածքի 30/27 ընտրատեղամասում (ք. Վանաձոր) ընտրության մասնակցած անձանց` անձը հաստատող փաստաթղթերում դրված դրոշմակնիքները 3 ժամ չանցած՝ անհետացել են, այնինչ ՀՀ ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ կետով`դրոշմակնիքները պետք է պահպանվեն առնվազն...
1/11 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահը հրաժարվել է ընտրողների անձնանգրերում դրվող ցնդող դրոշմակնիքը փոխելուց
Հ ոստիկանությունում գործող «Թեժ գծով» ԱԺ ընտրության ընթացքի վերաբերյալ ստացվել է 22 տեղեկություն
Երեւան քաղաքի թիվ 7/23, 7/24 (Մալաթիա-Սեբաստիա) ընտրատեղամասերում ընտրողների մեծ կուտակումներ են:
Լրագրողի մասնագիտական պարտականությունները խոչընդոտելու վերաբերյալ «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Նազելի Յարալյանի կողմից Գլխավոր դատախազությունը հաղորդում էր ստացել:
Թիվ 21 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Գայանե Սուքիասյանը «Հետքին» տեղեկացրեց, որ դրոշմակնիքի լուծույթի հետ կապված խնդիր առաջացել է միայն 4 ընտրատեղամասում:
Կյանքը հետաքրքիր է և հագեցած է դառնում, երբ մշտապես կան նպատակաուղղված գործողություններ, որոնք փոխում են կյանքի գույները և ստիպում հասնել ավելի հեռուն: Յուրաքանչյուր մարդ իր առջև դնում է նպատակներ ու փորձում իրագործել դրանք: Իսկ յուրաքանչյուր...
iDitord.org-ը հայտնում է, որ 23/19 տեղամասում (Գեղարքունիք, գ. Ծովագյուղ) քվեարկում են երկուական հոգով, ներսում ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ներկայացուցիչների միջև հակամարտություն է, վեճ, մինչև իսկ ոստիկանություն են հրավիրել:
2012 թ. մայիսի 6-ին` ժամը 09:47-ին, ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ահազանգ է ստացվել ընտրական հանձնաժողովի նախագահ, «Ժառանգության» կուսակցության ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Անահիտ Բախշյանից, որ Կարբի գյուղի գյուղապետը խոչընդոտում է հանձնաժողովի...
Մինչեւ թանաքի յուրահատկությունները հայտանաբերելը կոնկրետ թիվ 34/27 ընտրատեղամսում 100 անձնագիր են կնքել:
Ոստիկանության Էրեբունու բաժնում ընդունվել և գրանցվել է Գոհար Վեզիրյանի հայտարարությունը՝ կապված թիվ 12 ընտրատարածքում պատգամավորության ԲՀԿ-ական թեկնածու Լյովա Խաչատրյանի օգտին ընտրակաշառք բաժանելու փաստի հետ:
Արմավիրի մարզի թիվ 21/15 ընտրատեղամասում ընտրողներից Մուշեղ Մխոյանը հրաժարվել է վերցնել մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների քվեաթերթիկը:
2012 թ. մայիսի 6-ին` ժամը 10:50-ին, ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ահազանգ է ստացվել «Մենք ու մենք» թերթի խմբագիր Քրիստինե Ավագյանից, որ թիվ 12 ընտրատարածքում` Խաղաղ Դոնի փողոցում` ապխտած մսի արտադրամասում` նույն ընտրատարածքում, ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու...
Թիվ 2 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածու, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը քիչ առաջ «Հետքին» հայտնեց, որ ընտրատարածքի բոլոր ընտրատեղամասերում թանաքը, որով հատուկ կնիք է դրվում քվեարկությանը մասնակցած անձանց...
Զոլաքարի 24/27, 24/28 տեղամասերում տեղի են ունեցել խախտումներ, 24/26 մեր կուսանդամ օպերատորի ձեռքից վերցրել են տեսախիցը, կոտրել են, վստահված անձանց ծեծի են ենթարկել և հանել են դուրս, ընտրողների հետ մտնում են ներս գյուղապետը և նրա մերձավորները:
Թիվ 30/22 քվեարկության սենյակում փակցված է բուկլետ՝ գրառված «Առաջ Հայաստան»:
Աջափնյակի որոշ ընտրատեղամասերում ընտրողների հոսքը մեծացել է, և արդեն կուտակումներ են լինում: Ոստիկանները ստիպված հերթապահում են ընտրատեղամասերի մուտքային դռների մոտ, որպեսզի մարդկանց հերթով ներս թողնեն:
Գյումրու 34/28 ընտրատեղամասում (թիվ 5 դպրոց) ժամը 09.15-ի դրությամբ եղել են կուտակումներ՝ 15-ից ավելի ընտրող: Ընտրողները նաեւ արձանագրել են, որ անձագրերում դրված կնքները 10 րոպեից հետո օքսիդանում են:
Արամը գոհ չէ նախորդ ընտրություններից, բայց հույս ունի, որ այս խորհրդարանն ավելի լավը կլինի, հենց այդ հույսով է եկել ընտրության:
iDitord.org կայքում օն-լայն ռեժիմով ներկայացվում են ՀՀ տարածքում արձանագրված ընտրախախտումները, ահազանգերը, քարոզչության դեպքերը եւ այլ մանրամասներ: Այս պահին առաջին «ամենաթեժ» կետը Երեւանն է, որտեղ ահազանգերի թիվն անցել է 400-ից:
Ընտրությունների մեկնարկից 30 րոպե անց միջադեպ գրանցվեց թիվ 4/22 ընտրատեղամասում (Արաբկիր): Թիվ 4/22 տեղամասային հանձնաժողովի նախագահ Էվելինա Խաչատրյանը նկատեց, որ ծրարը, որն ընտրողը պատրաստվում է գցել քվեատուփի մեջ, բարակ է, և կանչեց ոստիկաններին:
ՀՀ ԿԸՀ տվյալներով՝ ընտրողների թիվը 2.484.003 է: ՀՀ տարածքը բաժանված է 41 ընտրատարածքների, որոնք բաղկացած են 1982 ընտրատեղամասերից:
Թիվ 4/22 ընտրատեղամասում (Արաբկիր) գրանցված է 1850 ընտրող: Աստղիկ Գյուլխանդանյանը ընտրատեղամասի ընտրողներից առաջիններից է, ով այսօր քվեարկեց: «Ես առավոտյան շատ շուտ եմ արթնանում՝ 6:30-7:00-ին, և իմաստ չուներ սպասել, հետո գալ, հերթեր կանգնել»,- ասաց նա:
Գյումրիի քաղաքապետի տղան՝ Սպարտակ Ղուկասյանը օպերատորի ձեռքից վերցրել է հեռուստախցիկը, այնուհետեւ տարել նաեւ օպերատոր Վարազդատ Պապիկյանին:
Առողջապահության նախարարության և բուժաշխատողների կողմից արվում է հնարավորը մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարից տուժածներին և վիրավորներին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու և ցավը մեղմելու համար:
2012 թվականի մայիսի 6-ին՝ ժամը 09:20-ին, ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ահազանգ է ստացվել թիվ 12 ընտրատարածքում ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Գոհար Վեզիրյանից այն մասին, որ Էրեբունի փողոցում՝ նախկին կադաստրի շենքի դիմաց՝ բիլիարդանոցում, նույն ընտրատարածքում...
25/10 ընտրատարածքում քվեարկություն կատարած քաղաքացիներից մեկը, ով նաև դիտորդ էր, ասաց, որ մեկ ժամ է, ինչ քվեարկություն է կատարել, սակայն նրա անձնագրում դրոշմակնիքը գրեթե ցնդել էր:
Գիգոյանը նշեց, թե բողոքներ այս ընթացքում բացարձակ չեն եղել, սակայն ՀԱԿ-ի վստահված անձ Հայկ Ջանփոլադյանը «Հետքին» հայտնեց, որ առավոտյան պահանջել են հանել քվեատուփերի հետեւում՝ կաթողիկոսի նկարի հարեւանությամբ կախված նախագահի նկարը, որը ընկալվում...
Մինչ այս պահը Աջափնյակ համայնքի 6/01 ընտրատարածքում ընտրած բոլոր քաղաքացիները, դուրս գալիս ընտրատեղամասից, նկատեցին, որ իրենց անձնագրերում դրված կնիքի թանաքն անհետանում է:
Քիչ առաջ «Հետքի» թղթակիցը Հրազդանից հաղորդեց, որ թիվ 25 ընտրատարածքային հանձնաժողովը ԿԸՀ-ից կարգադրություն է ստացել ցնդող կնիքները փոխարինել սովորական կնիքներով՝ առավոտվանից ծագած խնդիրը լուծելու համար:
Արմավիրի մարզի թիվ 21/03 ընտրատեղամասում կնքիների թանաքը ցնդում է մոտ 10 րոպե անց: 21/03 ընտրատեղամասի նախագահ Տիգրան Հակոբյանը զանգահարեց թիվ 21 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Գայանե Սուքիասյանին, տեղեկացրեց խնդրի մասին:
Ամիրյանի փողոցի հենց սկզբնամասում՝ ՀՀ ԱԳՆ շենքի մոտ այս պահին էլ փակցված է ՀՀԿ-ի մեծադիր քարոզչական պաստառը, ինչն օրենքի ակնհայտ խախտում է: Ընտրական օրենսգրքով արգելվում է ընտրության եւ դրան նախորդող օրը քարոզչություն անել:
Այսօր ժամը 08.00-ին բացվել են հանրապետության բոլոր ընտրատեղամասերի դռները, եւ մեկնարկել են ԱԺ ընտրությունները, որոնք անցկացվում են մեծամասնական եւ համամասնական ընտրակարգերով: Քվեարկությունը կտեւի 12 ժամ՝ մինչեւ 20.00-ն:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանել է «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունների դաշինքի կենտրոնական շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանի նամակին, որում պարզաբանում էր պահանջվում «քվեախցիկում ընտրողի կողմից իր քվեարկած քվեաթերթիկը լուսանկարելու...
«Օրինաց երկիր» կուսակցության կողմից Ալավերդի քաղաքի ընտրողներին բջջային հեռախոսներ և հեռախոսահամարների քարտեր բաժանելու լուրերն արդեն 10 օրից ավելի է, ինչ շրջանառվում են Ալավերդիում: